ԵՄ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ և ԵՄ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ. ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՕՐ
Հայաստանում Եվրոպական միության համայնքը նշում է Կլիմայական դիվանագիտության եվրոպական օրը՝ հատուկ կարևորելով կլիմայի փոփոխության շուրջ բանակացությունների հաջորդ փուլը՝ «Կողմերի քսանմեկերորդ կոնֆերանսը», որը կկայանա ոչ ուշ քան 200 օր հետո Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում:
 
«Կողմերի քսանմեկերորդ կոնֆերանսը» որոշիչ կլինի կլիմայի փոփոխության շուրջ կայուն, դինամիկ, համընդհանուր և պարտադիր իրավական համաձայնագրի կնքման համար, որը կմշակվի կողմերի մասնակցությամբ և 2020 թվականից հետո կկիրառվի բոլոր մասնակիցների կողմից նպաստելով գլոբալ տաքացման նվազեցմանը առավելագույնը մինչև 2°C:   
 
Կլիմայի փոփոխությունը ոչ-ավանդական սպառնալիք է, որն ունի ընդգրկուն ռազմավարական տիրույթ:  Աշխարհի տարբեր մասերում կլիմայի փոփոխությունը  աճող  հետևանքներ կթողնի անվտանգության վրա, շատ դեպքերում դուրս գալով տնտեսական և սոցիալական սահմաններից: Մարդկության և ազգային անվտանգության հնարավոր հիմնական ռիսկերից են սակավաջրությունը, սննդի ճգնաժամը, բնական աղետները և տարհանման սպառնալիքը:
 
Կլիմայի փոփոխությունը ազդում է բոլորիս վրա՝ միասին, անհատապես, քաղաքական  և տնտեսական առումներով, մեծ ծավալների ջերմոցային գազեր արտանետող երկրների և փոքր ծավալների ջերմոցային գազեր արտանետող երկրներ վրա: Բոլոր շահագրգիռ կողմերի մասնակցությունը վճառական նշանակություն ունի:
 
Կլիմայի փոփոխության հարմարվողականությանն ու կրճատմանն ուղղված գործողություններն ու միջոցառումները պետք է ունենան հստակ առաջնորդություն  ինստիտուցիոնալ մակարդակում, իրականացվեն քաղաքացիական հասարակության հետ արդյունավետ և կառուցողական երկխոսության պայմաններում և մասնավոր հատվածի կոնկրետ պարտավորությամբ՝ ընդարձակելով գործունեության ծավալները, ավելացնելով աճն ու աշխատատեղերը, միաժամանակ կրճատելով բնապահպանական ռիսկերն ու ջերմոցային գազերի արտանետումները:
 
«Փարիզի Ալիանսի» ձևավորման համար վճռական է բոլոր կողմերի մասնակցությունը:  Հայաստանում Եվրոպական միության համայնքը ողջունում է Հայաստանի ներգրավումը Փարիզի կորֆերանսում, և պատրաստակամությունը մասնակցելու «Կողմերի քսանմեկերորդ կոնֆերանսի» նախապատրաստմանը:
 
Այսօր, գրեթե 40 զարգացած և զարգացող պետություններ ներկայացրել են իրենց Ազգային մակարդակով սահմանված` նախատեսվող գործողությունները:   Եվրոպական միությունը առաջինն էր, որը առաջ քաշեց իր հավակնոտ նպատակը՝ մինչև 2030 թվականը 1990 թվականի համեմատությամբ նվազագույնը 40 տոկոսով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները:
 
Հայաստանում Եվրոպական համայնքը խրախուսում է հնարավոր սեղմ ժամկետներում՝  մինչև ս.թ. դեկտեմբեր Ազգային մակարդակով սահմանված` նախատեսվող իր գործողությունների ներկայացումը՝ Եվրոպական միության և Միացյալ Ազգերի Կազմակերպության աջակցությամբ:
 
Եվրոպական համայնքը աջակցում է կայուն զարգացման ու կլիմայի փոփոխության դեմ պայքարում Հայաստանի համար առավել համապատասխան գործողությունների բացահայտման ուղղությամբ  համատեղ ջանքերի շարունակությանն ու խորացմանը:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
567 reads | 17.06.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com