​ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔՐԴԵՐԸ՝ PKK-Ի ԵՎ HDP-Ի ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ
Թուրքիայի խորհրդարանի ընտրությունը ճակատագրական նշանակություն ունեցավ այնտեղ ապրող քրդերի համար, քանի որ անցողիկ 10%-ոց շեմը հաղթահարած ժողովրդադեմոկրատական քրդամետ կուսակցությունը առաջին անգամ ստացավ ազատ գործունեության հնարավորություն: Հայաստանի քրդական համայնքի ղեկավար Կնյազ Հասանովն հայտարարություն է արել Հայաստանի քրդերի անունից՝ ողջունելով Ժողովրդադեմոկրատական կուսակցության հաջողությունը և հույս հայտնելով, որ քրդերի զինված պայքարին կմիանա նաև քաղաքականը:

Եթե Օջալանի գլխավորած PKK-ն զինված պայքարով Թուրքիայի քրդերին չձուլվելու և ազգային արժեքները պահելու խնդիր էր լուծում, նորաստեղծ HDP-ն քաղաքական դաշտում կպայքարի քրդերի իրավունքների պաշտպանության համար: Հայաստանի քրդական համայնքի ղեկավարը վստահ է, որ Թուրքիայի խորհրդարան HDP-ի մուտքով նոր փուլ է սկսվում քրդերի պատմության մեջ:

Քրդերը փոքրամասնություն չեն Թուրքիայում, շեշտում է Հասանովը՝ նշելով, որ այսօր այդ երկրում 20 մլն քուրդ է ապրում: Նրանց մոտ 7 մլն-ը, հիմնականում Արևմտյան Հայաստանի տարածքում, քվեարկեց HDP-ի օգտին՝ ապահովելով այդ կուսակցության մուտքը խորհրդարան: Չնայած ձախողվեց Ռեջեփ Էրդողանի՝ պարզ մեծամասնության սկզբունքով կառավարություն կազմելու ծրագիրը, բայց քրդերի մեջ կա կարծիք, որ լավ կլինի, եթե HDP-ն կոալիցիա կազմի Էրդողանի  գլխավորած AKP-ի հետ:

Քրդերը նաև ուրախ են, որ թուրքական մեջլիս են անցել հայ պատգամավորներ: Դա Հայկական հարցի մասին խոսելու հնարավորություն է, մանավանդ Արևմտյան Հայաստանի տարածքի նկատմամբ հավակնությունները շատ են: Կնյազ Հասանովը շեշտում է՝ կարևոր է հայ և քուրդ ժողովուրդների միասնական պայքարը գոնե քաղաքացիական իրավունքների և ազգային ինքնության պաշտպանության համար, HDP-ն, ասում է, կփորձի լինել այդ պայքարի առաջամարտիկ:
 
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
670 reads | 13.06.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com