ԲԱՇԱՐ ԱՍԱԴԻ ՀԵՌԱՆԱԼԸ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՍԿԻԶԲ ԿԼԻՆԻ
«Նյութ» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպմանը իսլամիստների թիրախում հայտնված սիրիահայերի խնդիրներին, նրանց այնտեղից դուրս հանելու ճանապարհներին են հունիսի 3-ին անդրադարձել հայ-ռուսական համալսարանի համաշխարհային քաղաքականության և միջազգային հարաբերությունների ամբիոնի վարիչ, արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը և նույն համալսարանի մագիստրոս Ռոզա Արոյանը:

Արման Նավասարդյանի խոսքով` հայ համայնքի վիճակը բավական ծանր է. ըստ իրենց տվյալների` Հալեպում մնացել է 20 հազար հայ, որոնք գտնվում են շրջափակման մեջ: Նրա խոսքով` մեկնաբանություններ կան, որ նրանց ընհանրապես պետք է դուրս բերեին այնտեղից, ինչի կողմնակիցն է նաև նա, մյուսներն էլ նշում են, որ նրանք այնտեղից ընդհանրապես չեն ցանկանում դուրս գալ, իսկ այս տեսանկյունից Հայաստանն ունեցել է վրիպումներ. «Միջազգային հարաբերությունների և տերորիզմի հաղթարշավի ֆոնին ես չեմ կարծում, որ այս ամենը լավ ավարտ կունենա. կա մարդկանց կյանքի պահպանման հարց: Միգուցե Հայաստանում արվել են քայլեր, բայց պետք է արվեր ավելին: Թե ինչպես կզարգանան դեպքերը, ես դժվարանում եմ ասել, բայց լավ հեռանկարներ չեմ տեսնում: Իրաքի գոյութունը որպես պետություն գտնվում է հարցականի տակ»,-ասաց նա` հավելելով, որ այս ամենը կարող է մեծ վտանգ հանդիսանալ նաև մեր տարածաշրջանի` հատկապես Հայաստանի համար, քանի որ Իլիպի ցանկությունն է հասնել մինչև Տիբեթ, չնայած, որ Հայաստանն ակտիվ արտաքին քաղաքականությամբ է զբաղվում և, դժվար թե այս կարևոր հարցն աչքաթող արվի. «Այստեղ միայն մեր պետության մեղքը չէ, կա նաև սիրիահայերի մեղքը. այնտեղ կա հետաքրքիր մենթալիտետ, որ իրենց հետ ոչինչ չի լինելու, նույնիսկ այն դեպքում, երբ իրենք տեսել են 17 ամյա պատերազմ, դա նրանք չեն ընդունում, խորը վերլուծություն չեն անում, որ հարցին պետք է մոտենալ ռեալ: Փաստն այն է, որ Մերձավոր Արևելքում հայերը դատապարտված են և նրանց օր առաջ պետք է բերել Հայաստան»:

Անդրադառնալով Արաբական միացյալ զինված ուժերի ստեղծման հավանականությանը` պարոն Նավասարդյանը նշեց, որ հիմա հիմնականում Սաուդյան Արաբիան է այս հարցը բարձրացրել, ինչով շահագրգռված է Եգիպտոսը, այդ ցանկությունը ողջունվում է Միացյալ նահանգների կողմից, այն պատճառով, որ նրանք ընդհանրապես ուզում են ձեռքերը լվանալ Մերձավոր Արևելքից, որքան տարօրինակ է` ողջունում է նաև Իսրայելը, իսկ խոսակցությունները, որ հնարավոր է, որ Եվրոպայում ևս նման ռազմական խմբավորում ստեղծվի` թյուր են, իսկ այս ամենն իլյուզիա է և ոչնչի չի կարող բերել:

Նավասարդյանի խոսքով` ելք կարող է լինել առաջատար երկրների միացյալ գործողութունները` վերացնելու համար այդ չարիքը:
Ռոզա Արոյանն էլ նշեց, որ մոտակա մի քանի տարվա ընթացքում Սիրիայում այս իրավիճակը կշարունակվի, իսկ ինչ վերբերում է Իլիպին` ԴԱԵՇ-ին, մոտակա երկու տարվա ընթացքում նրանց հետ կապված ոչ մի նորություն չի լինելու. նրանք փորձելու են ընդլայնել իրենց տարածքները և ամրապնդվել բուֆերային զոնայում` Սիրիայի և Իրաքի զոնայում, բայց պետք չէ մտածել, որ ԴԱԵՇ-ը մի կազմակերպություն է, որը զբաղվում է միայն մարդկանց սպանելով և ոչնչացնելով պատմամշակութային արժեքները, նրանք նաև փորձում են այդ տարածքներում հաստատել ինչ-որ համակարգ` իրենց հասկացողությամբ արդարություն. «Պետք է նկատի ունենանք, որ այդ տարածքներում, որոնք գտնվում են նրանց հսկողության տակ, մեծամասնությամբ մնացել են սունի հասարակություն, որոնք նրանց բավականին համակրում են և փորձում են ինչ որ չափով խալիֆաթ ստեղծել: Մենք գտնվում ենք ինչ որ իրավիճակում, երբ կոնկրետ այդ տարածքներում ապրող մարդիկ համաձայն են այն քաղաքականության հետ, որը վարում է ԴԱԵՇ-ը»,-նշեց բանախոսը` ընդգծելով, որ նրանք մաքսիմալ ձևով կփորձեն մոտենալ Դամասկոսին` գրավելով ռազմավարական տարածքներ և փորձել ինչ որ չափով կտրել այն ուղին, որով Սիրիայի տարածքով փոխանցվում էր զենք` դեպի Լիբանան:
Հարցին, թե ինչ ազդեցություն կունենա այն փաստը, եթե Բաշար ալ Ասադը հեռանա` Ռոզա Արոյանը փաստեց, որ մենք իրատես կլինենք ցեղասպանության` նախ ալևիների, այնուհետև քրիստոնյաների, ասորիների, իսկ հիմա իրաքյան բանակը հնարավորություն չունի և չի կարողանում պայքարել:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
839 reads | 04.06.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com