ԱԶԿ-Ի ԴԵՐԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՏԱՍՆԱՄՅԱԿՈՒՄ
![]() ԱԶԿ-ն ստեղծվել է 2001 թվականի օգոստոսին՝ մի շարք նախկին պահպանողական կուսակցությունների անդամների կողմից, որոնցից առավել հայտնի են Թուրքիայի ներկա նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը, նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլը, Թուրքիայի պետական նախարար Բյուլենթ Արընչը, Միլլի Մեջլիսի ներկայիս խոսնակ Ջեմիլ Չիչեքը և այլն: Ներկայումս Արդարություն և Զարգացում կուսակցության նախագահն է Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն: Կուսակցության ստեղծումից հետո հայտարարվեց, որ նրա հիմնական նպատակներից է հասնել նրան, որ Թուրքիան անդամակցի Եվրամիությանը: ![]() 2007 և 2011 թվականնների խորհրդարանական ընտրություններում ևս ԱԶԿ-ն ապահովեց հաղթանակներ՝ ձեռք բերելով համապատասխանաբար 341 և 327 խորհրդարանական տեղեր: ԱԶԿ-ի հաջողություններին հիմնականում նպաստում էր Արևմտյան երկրների՝ գլխավորապես ԱՄՆ-ի կողմից այդ կուսակցությանը տրվող ֆինանսական հսկայական աջակցությունը, ինչպես նաև այն, որ հենց ֆինանսական օգնության շնորհիվ թուրքական պետությունը կարողացավ մի շարք տնտեսական ճգնաժամեր հաղթահարել, որով և ապահովվեց ԱԶԿ-ի հաղթանակը ընտրություններում: ![]() ![]() ԱԶԿ-ի վերին շարքերում քիչ չեն նաև իսլամիստական հայացքներ ունեցող անդամները, որոնց հիմնական առաջնահերթությունն է Թուրքիայում իսլամական բարքերի վերականգնումը և առավել տարածումը: Այստեղ պետք է հիշատակել, որ 1990-ականներին Էրդողանը մի քանի ամսով ձերբակալվել էր հենց իսլամիստական բանաստեղծություն արտասանելու մեղադրանքով՝ <<Մինարեները մեր սվիններն են, գմբեթները` մեր սաղավարտները, մզկիթները մեր զորանոցներն են, իսկ հավատացյալները` մեր զինվորները» վերտառությամբ: ԱԶԿ-ում լուրջ պառակտումներ սկսվեցին 2011 թվականի ընտրություններից հետո՝ gերտերությունների միջև պայքարի սրման պայմաններում: Թուրք հասարակության լայն զանգվածները ևս կողմնակից չեն կուսակցության վարած արտաքին և ներքին քաղաքականությանը հատկապես Մերձավոր Արևելքում առաջացած հակամարտությունների և իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտների համատեքստում: Խիստ սրվեցին կուսակցության գաղափարախոս Գյուլենի և երկրի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանի հարաբերությունները, որոնք միմյանց անվանեցին պետական դավաճաններ և հանցագործներ: 2012 և 2013 թվականներին Թուրքիայում տեղի ունեցան մի շարք հակակառավարական ցույցեր և բողոքի ակցիաներ, որոնց ընթացքում մի շարք մարդիկ զոհվեցին: Իրադարձությունները ցույց տվեցին, որ սրվել են նաև ԱԶԿ-ի և արևմտյան մի շարք գերտերությունների հարաբերությունները: Մի շարք ԱԶԿ-ականներ լքեցին կուսակցությունը: Եվ չնայած այդ ամենին, 2014 թվականին կայացած նախագահական ընտրություններում կրկին հաղթեց Էրդողանը՝ դառնալով արդեն նախագահական ձևով կառավարվող Թուրքիայի նախագահը: ՄՈՒՇԵՂ ԽՈՒԴԱՎԵՐԴՅԱՆ ՋՈՒԼԻԵՏՏԱ ՆԻԿՈՂՈՍՅԱՆ | |
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ | |
2445 reads | 24.05.2015
| |