ՌԱԴԻՈՅԻ ՕՐԸ ԳՅՈՒՏԻՑ 120 ՏԱՐԻ ԱՆՑ
Մայիսի 7-ը նշվում է որպես Ռադիոյի միջազգային օր: 1895թ. այդ օրը ռուս ֆիզիկոս Ալեքսանդր Պոպովը ռուսական ֆիզիկա-քիմիական հանրությանը ներկայացրեց իր զեկույցն ու իր ստեղծած՝ աշխարհում առաջին ռոդիոսարքավորումը՝ իրականացնելով առաջին ռադիոկապը:

Ռադիոյի օրը առաջին անգամ նշվեց 1925-ին ԽՍՀՄ-ում, իսկ արդեն 1945-ի մայիսի 7-ին, նշելով ռադիոյի գյուտի 50-ամյակը, ԽՍՀՄ կառավարությունը որոշեց դարձնել ռադիոյի տոնն ամենամյա:

Հայաստանում Երևանի լայնահաղորդ ռադիոկայանի շինարարությունը սկսվեց 1926 -ին, ինչի մասին հանրությանը նույն թվականի հունիսի 13-ին իրազեկեց «Խորհրդային Հայաստան» թերթը: Արդեն օգոստոսի 27-ին թերթը գրեց, որ Երևանի կայարանի մոտ գտնվող լայնահաղորդ ռադիոկայանի կառուցման աշխատանքներն ավարտվել են, և մի քանի օրից կայանը շահագործման կհանձնվի: 1926-ի սեպտեմբերի 1-ին առաջին անգամ եթերում հնչեց Երևանի ձայնը: Այդ օրվանից Հայաստանում ամեն տարի մայիսի 7-ը նշվում է որպես Ռադիոյի օր։

Diplomat.am-ը շնորհավորում է ռադիոյի ոլորտում աշխատող բոլոր գործընկերներին՝ մաղթելով ստեղծագործական մեծ բարձունքներ և ձայնի հարատևություն: Ռադիոյում աշխատանքի մեծ փորձ ունեցող ու բեղուն ճանապարհ անցած մարդկանց թվում է Diplomat.am-ի լավագույն հեղինակներից մեկը՝ Կլարա Թերզյանը: Մեր նախագծում նա ունի «Բույլ մեծաց» շարքը՝ միշտ հետաքրքիր և յուրօրինակ ձայնագրություններ ներկայացնելով լսարանին:

Diplomat.am-ը սիրով շնորհավորում է տիկին Կլարային՝ միաժամանակ շնորհակալություն հայտնելով հայկական ռադիոյի կայացման գործում ունեցած հսկայական ավանդի համար:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1250 reads | 07.05.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com