ԳՅՈՒՄՐԻԻ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՌՈՏ ՎԱՐԿԱԾՆԵՐ

Հունվարի 12-ին Գյումրիումմ սպանվեցին Ավետիսյանների ընտանիքի 6 անդամները: Չնայած սպանության պահից արդեն անցել է 5 օր, մնում է անհասկանալի, թե ինչու  հետաքննությունը, հայկական թե ռուսական, մինչև օրս խելամիտ պատասխան չի տվել այն պատճառներին, որոնք Վալերի Պերմյակովին կամ մի քանի պերմյակովների դրդել են այդ սարսափելի ոճրագործությանը: Ներկա պահին հանցագործը շարունակում է մնալ ռուսական 102-րդ ռազմական բազայի տարածքում: Իսկ գյումրեցիները բողոքի զանգվածային ակցիաներ են անցկացնում՝ պահանջելով նրան հանձնել հայկական արդարադատությանը:

 

Վարկած
առաջին.
Ընդունենք, որ Պերմյակովն այդ հանցագործությունը կարող էր կատարել միայնակ: Չէ՞ որ 1999-ին էլ Գյումրիի շուկայում երկու ռուս զինծառայող կրակեցին շուկայի այցելուների վրա: Այն ժամանակ երկու մարդ սպանվեց, իսկ 7 մարդ ստացավ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Հետևաբար, ռուս զինծառայողը, ելնելով նրա բարոյա-հոգեբանական վիճակից, լիովին ի վիճակի էր Ավետիսյանների ընտանիքի նկատմամբ այդ սպանդի կազմակերպմանը:

Ի վերջո, հանցագործությունը կատարելու պահին նա կարող էր լինել լիակատար հարբած, կամ էլ թմրամիջոցներով ներարկված: Սակայն, ըստ գոյություն ունեցող ոչ պաշտոնական տեղեկությունների, «Պերմյակովը հանգիստ երիտասարդ էր» և Հայաստանում ծառայած ժամանակահատվածում որևէ առանձնահատկությամբ աչքի չի ընկել: Նույնը չի կարելի ասել նրա ծառայության մասին Ռուսաստանում: Այնտեղ՝ Չիտայում, ապագա մարդասպանը հաճախ էր լքում զորամասի տարածքը:

Հետևաբար, Պեմյակով-մարդասպանի ինքնուրույն լինելու վարկածը, այնուամենայնիվ, մեծ կասկածանք է առաջացնում՝ հանցանքի վայրում իր անվանմամբ թողած սապոգների հետ միասին:
 
Վարկած երկրորդ.
Այս վարկածը շրջանառվում է հատկապես Կովկասով զբաղվող մեր գործընկերների ու քաղաքագետների կողմից: Ավետիսյանների ընտանիքի սպանությանը ներգրավված են Արևմուտքը և Հայաստանի արևմտամետ ուժերը՝ ակտիվորեն փորձելով Գյումրու ողբերգությունն օգտագործել հայ և ռուս բարեկամ ժողովուրդների միջև սեպ խրելու նպատակով:

Հարկ է նշել, որ Հայաստանում, իրոք, հակառուսական հայտարարություններ հնչեցին, անգամ Ռուսաստանի դրոշն այրելու փորձ արվեց: Եվ ամենակարևորը, հնչեցին 102-րդ ռուսական ռազմական բազան Հայաստանից դուրս բերելու կոչեր:
Բայց այս վարկածն էլ է բախվում հանցագործության մասին տեղեկատվության անբավարարությանը, քանի որ ռուսաստանցիները համառորեն չեն ցանկանում Հայաստանի տարածքում հանցագործություն կատարած Պերմյակովին հանձնել իրենց հայ գործընկերներին: Իսկ հատկապես այդ չցանկանալն է, որ կապված պետք է լինի այն հանգամանքի հետ, որ ռուսական հատուկ ծառայությունները պետք է պարզապես գտնեն «ծայրերը», այսինքն՝ «հրդեհի» պատվիրատուներին, որոնց նրանք ավելի շուտ կսկսեն փնտրել Հայաստանի տարածքից դուրս: Դրա համար էլ Հայաստանի իրավապահ մարմիններն այս հարցում, միանշանակորեն, թույլ են ու անուժ:
 
Վարկած երրորդ.
Պերմյակովը լիովին կարող էր հանցագործությունը կատարել Ռուսաստանից ստացված ցուցումով..., Ռուսաստանից, այլ ոչ թե Կրեմլից:

Ոչ մեկի համար գաղտնի չէ, որ Ռուսաստանն ունի ազդեցության բազմաթիվ կենտրոններ ու ոլորտներ: Ու լիովին հավանական է, որ ինչ-որ մեկին անհրաժեշտ է եղել Գյումրիի հանցագործությունը հովանավորելը, տարածաշրջանային նոր խառնաշփոթի պղտոր ջրում Ոսկե ձկնիկ բռնելու նպատակով:

Հաշվի առնելով ռուսաստանյան ԶԼՄ-ներում շրջանառվող լուրերը, որ աղանդավորական ընտանիքի որդի Պերմյակովն ինքն է խնդրել Հայաստանում ծառայել, ապա այս վարկածը նույնպես  կյանքի կոչվելու իրավունք է ձեռք բերում:
 
Վարկած չորրորդ.
Գյումրիում տեղի ունեցած գազանությունները կարող էին պատվիրված լինել նաև Թուրքիայի և Ադրբեջանի պետական կառույցների կողմից: Հայաստանում ռուսական զինվորականների ներկայությունն ավանդաբար փուշ է հարևան երկրների ղեկավարության աչքերում, որոնք սովորաբար Լեռնային Ղարաբաղը «վերադարձնելու» անհնարինությունը բացատրում են «ռուսական օգնությունով»:

Ի դեպ, այս առումով անհրաժեշտ է հիշել, որ այդ նույն «ռուսները» հաջողությամբ, հատկապես վերջին տարիներին, շարունակում են զինել Ադբեջանը, հաջողությամբ կարգավորելով նաև Թուրքիայի հետ հարաբերությունները:

Այս վարկածը նույնպես կյանքի կոչվելու իրավունք ունի, գոնե այն պատճառով, որ հանցագործի կողմից հայ-թուրքական սահմանն անցնելու մղումը կարող է մոտիվացված լինել փախչելու միջանց ստեղծելու խոստումներով:

Եվ այս, ինչպես նաև երկրորդ վարկածներում ավելի ակտուալ է դառնում հետաքննությանը որակյալ հատուկ ծառայությունների ներգրավվման անհրաժեշտությունը, որտեղ առաջին ջութակի դերը կարող են կատարել ռուսաստանյան ծառայությունները:

Այսպիսով, հասկանալով գյումրեցիների, ինչպես նաև բոլորիս՝ Հայաստանի քաղաքացիների զգացումները, որոնք պահանջում են Պերմյակովին հանձնել բացառապես Հայաստանի արդարադատությանը, հարկ է ընդունել ևս մի կարևոր հանգամանք: Այն, որ ականի պատրույգը, որը կարող է դրված լինել հայ-ռուսական ռազմական և ռազմավարական հարաբերույթունների ներքո, հնարավոր է, որ իր «մորֆոլոգիայով» լինի այնքան վտանգավոր, որ Պերմյակովի, որպես ՌԴ քաղաքացու, պատժի հարցը դարձնի երկրորդական: Այլ բան է, որ անհասկանալի է, թե ինչու է անհրաժեշտ լրացուցիչ կրքերի բորբոքումը, եթե այդ նույն Պեմյակովին կարելի էր ուղեկցել Նալբանդյան փողոցում գտնվող հայտնի շենքի նկուղ և ձեռնամուխ լինել համատեղ գործողություններին:

ԴԱՎԻԹ ՍՏԵՓԱՆՅԱՆ

Arminfo.am

ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
8233 reads | 20.01.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com