ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ՈՂԲԵՐԳՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՎՈՒՄ Է
2015-ի հունվարի 7-ին Ֆրանսիայի մայրաքաղաքում գտնվող Charlie Hebdo պարբերականի խմբագրության վրա հարձակման և 12 լրագրողի կյանք խլած ահաբեկիչների ինքնությունը պարզվել է: Նրանք Կուաշի ազգանունով եղբայրներ են, որոնք զինված են եղել ինքնաձիգերով և ունեցել են նռնականետեր: Ավելի վաղ հաղորդվում էր, որ ահաբեկության կասկածյալները կարող են տեղակայված լինել Ֆրանսիայի հյուսիսում:

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին դիմակավոր 2 մարդ ներխուժել էր Փարիզի Charlie Hebdo պարբերականի խմբագրություն և կրակ բացել այնտեղ գտնվող մարդկանց վրա, ինչի հետևանքով զոհվել է 12 մարդ, այդ թվում՝ հայտնի ծաղրանկարիչներ: Հանցագործներին հաջողվել է փախուստի դիմել:

Պարբերականը հայտնի է իր ծաղրանկարներով: Վերջին անգամ աղմուկ էր բարձրացել, երբ պարբերականը հրապարակել էր ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման առաջնորդի ծաղրանկարը:

Հունվարի 8-ի առավոտից բազմաթիվ հայաստանցիներ այցելել են ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն՝ հարգելու ֆրանսիական երգիծական շաբաթաթերթի խմբագրության զոհերի հիշատակը՝ մատիտներ, մոմեր և ծաղիկներ դնելով ցանկապատի մոտ:

Diplomat.am-ը միանում է բոլոր ցավակցություններին՝ ֆրանսիացի լրագրող գործընկերներին ու բարեկամ ֆրանսիական պետությանը մաղթելով ուժ և տոկունություն՝ դիմակայելու կրոնական ծայրահեղականության հետևանքով աշխարհում մոլեգնող ահաբեկչական ալիքին:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1200 reads | 08.01.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com