ՉԻՆԱՍՏԱՆԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԸ ՅՈՒՐԱՏԵՍԱԿ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ Է ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ
Չինաստանի և Հոնկոնգի Հայկական համայնքին միավորեց Չինաստանում հայերի պատմության մասին դասախոսությունը: 

2014-ի դեկտեմբերի 13-ին բազմաթիվ հայեր Հոնկոնգից, Շենժենից, Շանհայից, Նանջինգից ու այլ քաղաքներից ժամանեցին Գուանգջու մասնակցելու հայկական համայնքի ամենամյա հավաքույթին, լսելու հայագետ Խաչիկ Մուրադյանի դասախոսությունը: 

Հավաքույթին բացման խոսքով հանդես եկավ Չինաստանում և Հոնկոնգում Հայկական համայնքի նախագահ պրն. Հենրի Արսլանյանը: Նախագահ Արսլանյանը ներկայացրեց համայնքի Գործադիր Կոմիտեի ամենամյա հաշվետվությունը, խոսեց ապագա ծրագրերի մասին: 

Համայնքին իր օրհնությունն էր բերել նաև Ավստրալիայի և Նոր Զելանդիայի Հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հայկազուն եպիսկոպոս Նաջարյանը:
 
Համայնքի հավաքույթին դասախոսությամբ հանդես եկավ Ռութգերս համալսարանի Ցեղասպանագիտության և Մարդու իրավունքների կենտրոնի Հայոց ցեղասպանության ծրագրի համակարգող Խաչիկ Մուրադյանը: Հավաքույթի ընթացքում Նա ներկայացրեց 19-րդ, 20-րդ դարերի ընթացքում Չինաստանում հայերի ներկայության մասին պատմությունը: 
 
Խաչիկը Չինաստանում հայերի պատմությանը վերաբերող հետազոտությունը կատարում է Գուլբենկյան հիմնադրամի անմիջական հովանավորությամբ: Խաչիկ Մուրադյանի Չինաստան ժամանելու հիմնական նպատակներից է դաշտային աշխատանքը, շփումները ժամանակակից Հայկական համայնքի հետ:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
918 reads | 17.12.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com