ԵԱՀԿ ՄԽ ՀԱՄԱՆԱԽԱԳԱՀՆԵՐԸ ԿՈՉՈՎ ԴԻՄԵԼ ԵՆ ԱԴՐԲԵՋԱՆԻՆ
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են արել Ադրբեջանին՝ հնարավորություն տալ մոտենալ նոյեմբերի 12-ին կործանված հայկական ուղղաթիռին և վերադարձնել զոհերի մարմինները: 

«Խորապես մտահոգված ենք, որ ադրբեջանական ուժերի կողմից կործանված ռազմական ուղղաթիռի անկման վայր այցելելու համար մարդասիրական միջանցք չի ստեղծվել: Հայկական ուղղաթիռի բեկորներն ընկած են շփման գծի չեզոք հատվածի խիտ ականապատ տարածքում: Կոչ ենք անում կողմերին դադարեցնել կրակահերթերը դեպքի վայրի մերձակայքում և նպաստել շրջակա տարածքի ականազերծմանը: Հորդորում ենք Ադրբեջանին հնարավորություն տալ մոտենալ ուղղաթիռի անձնակազմին, Հայաստանին` լիովին համագործակցել և ներդնել բոլոր ջանքերը` մարդասիրական այս խնդիրը լուծելու համար»:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
644 reads | 20.11.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com