ԻՏԱԼԱԿԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆՆ ՈՒ ՄՈՌԱՑՎԱԾ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ
Իսպանական հայտնի Gentiuno պարբերականի լրագրող Ռիկարդո Գարսիան Հայոց Ցեղասպանության վերաբերյալ ծավալուն հոդված է հրապարակել։


Թուրքիայի ղեկավարների կողմից իրագործված Հայոց ցեղասպանության 100-ամյակի նախաշեմին, որը կնշվի 2015թ., հարկ է հիշել, որ Թուրքիան մինչ օրս չի ճանաչել 1915-1923թթ. ողբերգական իրադարձությունները, որոնց ընթացքում զոհվեցին շուրջ 2 միլիոն հայեր: 

Չնայած ջարդեը սկսվել էին դրանից դեռևս մի քանի տարի առաջ` 19-րդ դարի վերջին, հիմնական պատասխանատվությունն ընկնում է երիտթուրքերի կառավարության վրա, որոնք վերջ դրեցին Օսմանյան կայսրությանը, և որոնց ղեկավարում էր թուրքական հայրենիքի հայր Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքը: Եթե ոչ գաղափարակիցն ու հիմնական կազմակերպիչը, ապա Հայոց ցեղասպանության մեծագույն ոգեշնչողներից մեկն Էնվեր փաշան էր` մի ձախողված գեներալ, որը ռուսների կողմից կրած իր պարտությունների համար մեղադրում էր հայերին:
Սակայն հայերի, ինչպես նաև հույների նկատման իրագործված առաջին ջարդերը տեղի ունեցան Օսմանյան կայսրության փլուզման ընթացքում` 1894թ.-ից. և, համաձայն որոշ աղբյուրների, անգամ ավելի շուտ` մինչև 1915թ.: Աբդուլ Համիդ 2-րդը` Օսմանյան վերջին սուլթաններից մեկը, համաձայն բազմաթիվ աղբյուրների, հայերի և հույների ջարդերի հիմնական հրահանգիչներից էր` չնայած նրան, որ ամուսնացած էր հայուհու հետ:

Այդ ժամանակ հայկական բնակչությունը կլիներ մոտ 2,5 - 3 միլիոն և սփռված էր այն ամբողջ տարածքով, որ ներկայիս Թուրքիան է, բայց հիմնականում ներկայիս Հայաստանի հետ սահմանակից գոտում: Այդ շրջանը` ներկայումս Թուրքիայի կողմից չճանաչված Քրդստանը, այն տարածքն է, որը հայտնի է որպես Արևմտյան Հայաստան: Աշխարհի այս հատվածում, որը գրեթե անհասանելի է այն հալածանքների պատճառով, որ իրականացնում է թուրքական բանակը քուրդ փոքրամասնություններիի նկատմամբ, ինչպես նաև Հայաստանի հետ փակ սահմաններ ունենալու պատճառով, հայեր գրեթե չեն մնացել, և նրանք, ովքեր մնացել են, «թուրքականացրել են» իրենց անունները: Ներկայումս Թուրքիայում հայկական փոքրամասնությունը չի գերազանցում 50.000-ը: 

Նրանից, որը մի ժամանակ հայկական երկիր էր, մնացել են միայն ավերակներ, հին, լքված գերեզմանոցներ: Դրանցից շատերը պղծված են ու հին եկեղեցիների ու վանքերի ավերակներ են: Թուրքերը ջնջել են հայկական հազարամյա մշակույթի բոլոր հետքերը, որովհետև այն, ինչ չի պահպանվում, դրա գոյությունը ժամանակի ընթացքում ընդհանրապես մոռացվում է: Հենց դրան է ձգտում Անկարան: 

Մինչ աշխարհը դանդաղ տեմպերով ճանաչում է այս ցեղասպանությունը, որպես մի պատմական էպիզոդ, որը կարելի է համեմատել նացիզմի ժամանակ հրեաների Հոլոքոստի հետ, Թուրքիան դա անամոթաբար հերքում է և բերում փաստարկներ, որ միլիոնավոր հայեր զոհվել են առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ թուրքական տարածքներն ընդգրկած հակամարտությունների ընթացքում: Ինչպիսի անամոթություն:

Սովորել պատմությունից, ինչպես գերմանացիները 

Թուրք առաջնորդները պետք է դաս քաղեն պատմությունից, որը երբեք չարժե մոռանալ, որպեզի չկրկնվեն այդպիսի ցավալի իրադարձությունները, և օրինակ վերցնեն, թե ինչպես վարվեցին գերմանացի առաջնորդները Հոլոքոստից հետո:

Օրինակ, Վիլլի Բրանդտը խիզախություն ունեցավ այցելելու Վարշավայում հրեաների գետտոյի զոհերի հուշահամալիր և ծնկի գալ դրա առջև` հարգելու զոհերի հիշատակը և ներողություն խնդրելու: Անգելա Մերկելը, ինչպես և գերմանացի շատ առաջնորդներ, այցելեց Յադ Վաշեմի թանգարան և ծաղկեպսակ զետեղեց հուշարձանին, որտեղ մշտապես խոնարհվում են համակենտրոնացման ճամբարներում գերմանացիների կողմից սպանված միլիոնավոր հրեա զոհերի հիշատակի առջև: 

Թուրքերի կողմից հայերի նկատմամբ իրագործված վայրագությունների նկատմամբ հարգանքի և ճանաչման նմանատիպ գործողությունները, սակայն, արդեն շուրջ 100 տարի անմտածելի են Թուրքիայի համար: 

Կոշտ ազգայնականությունը, անհանդուրժողականությունն օտարի նկատմամբ, մեղմ ասած էթնիկականությունն ու հեգեմոնիան բնորոշում են Թուրքիայի Հանրապետությանն իր ծագման օրվանից, երբ Աթաթուրքը սկսեց կերտել ազգային նոր ինքնություն, որտեղ չէին տեղավորվում օտար տարրեր, հատկապես հայերը, հույներն ու քրդերը: 

Հիմա, գալիք տարվան հայացք ուղղելով, պետք է հիշենք այս տխուր տարելիցը, որոնք որոշները փորձում են մոռացության տալ, որպեսզի լվանան իրենց մեղքերը, իսկ մյուսները ուղղակի դա չգիտեն:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
826 reads | 05.11.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com