72-ՐԴԸ՝ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՄԲ ԳԵՐԱԶԱՆՑՈՒՄ Է 8-ՐԴԻՆ. ԹՈՒՐՔԻԱՅԻ ԲԱՆԱԿԻ ԻՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԸ
ՆԱԻՐԻ ՀՈԽԻԿՅԱՆ
Լրագրող, տարածաշրջանային և միջէթնիկ հակամարտություններ, ԵՐԵՎԱՆ






Տարածաշրջանային հակամարտությունների ֆոնին հայտնի են դարձել Թուրքիայի զինված ուժերի մասին գաղտնի տվյալներ, մասնավորապես՝ ծառայողների թիվը, տեխնիկայի տեսակները, ՆԱՏՕ-ի զորքերի տեղաբաշխումը, նաև Եվրամիության առաջ թուրքական բանակի ստանձնած պարտավորությունները: 

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել թուրքերին, եթե ահաբեկիչները սպառնան այդ երկրի սահմաններին: Այդ մասին Յենս Ստոլտենբերգը հայտարարեց հոկտեմբերի սկզբին, երբ Իսլամական պետություն ահաբեկչական խմբավորումը հայտարարեց Թուրքիայի տարածքում բազաներ տեղադրելու նպատակի մասին: ՆԱՏՕ-ն զորք կուղարկի Թուրքիայի հարավային սահման, շեշտեց գլխավոր քարտուղարը, բայց հայտարարությունը մնաց օդում կախված, երբ միջազգային լրատվամիջոցները բացահայտեցին թուրքական խաղի ամբողջ էությունը՝ ահաբեկիչներն ու թուրքական բանակը գործակցում են, հետևաբար մեկը մյուսի համար չի կարող լինել վտանգավոր: Նույնպիսի մեղադրանք թուրքերի հասցեին ուղղեց ԱՄՆ փոխնախագահ Բայդենը: 

«Թուրքիան աջակցում է իսլամական պետության զինյալներին՝ նրան տրամադրելով զենք և մարդկային ռեսուրս»,-պաշտոնապես հայտարարեց Բայդենը: 

Հոկտեմբերի կեսին մեկ այլ բացահայտումով հայտնի դարձավ, թե կոնկրետ ինչ ռեսուրսի մասին է խոսքը, և ինչ ներուժ ունի իր բանակով այդքան հպարտացող հարևանը: 674.000 զինվոր, ահա թուրքական բանակի թիվը, որից 345 գեներալ ու ծովակալ, 39 հազար սպա, 97 հազար ենթասպա, 621 հազար շարքային: Առաջին հայացքից մեծ թիվ է, տարածաշրջանում ամենաբազմամարդ բանակը, բայց ցույց տված օգտակար գործողության գործակիցն այլ է: Մասնավորապես, 1990-ից սկսած չի գրանցել որևէ հաջողված ռազմական օպերացիա, ձախողվել են քրդերի դեմ պայքարի բոլոր միջոցները, իրականություն չի դարձել 2003-ի Իրաք ներխուժումը, սիրիական Քեսաբ ահաբեկիչների անվան տակ ներխուժած զորքը կարճ ժամանակ անց դուրս շպրտվեց տեղական ինքնապաշտպանական ուժերի, հետո նաև սիրիական կառավարական զորքի կողմից: 

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը այդ համատեքստում հայտարարեց, թե «Թուրքիան ընդունակ է սեփական ռազմական ուժով լուծել տարածաշրջանային հակամարտությունները, սակայն մենք խաղաղության կողմնակից ենք: Ահա թե ինչու մենք չենք մտնում Սիրիա: Բայց թուրքական զորքը պատրաստ է աջակցել բարեկամ պետություններին՝ լուծելու տևական լուծում չունեցող խնդիրները»: 

Թուրքիայի նորընտիր նախագահը հոկտեմբերի սկզբի ելույթում ակնարկում էր հայ-ադրբեջանական հակամարտությունը, սակայն միաժամանակ գաղտնիք չէ, որ արցախյան առաջին պատերազմի ժամանակ մեծ թվով թուրքեր զոհվեցին, իսկ Թուրքիայի տրամադրած ռազմական տեխնիկան հայտնվեց հայ զինծառայողների հսկողության տակ: Այսօր Թուրքիան գաղտնի բանակցություններում Եվրոպային առաջարկում է 60.000-ոց զորք տրամադրել պոտենցիալ եվրոպական բանակի ստեղծման համար, եթե, իհարկե, իրեն թույլ տրվի դառնալ Եվրամիության լիիրավ անդամ: 

Միջազգային ռազմական փորձագիտական ուսումնասիրությունների կազմած արդյունավետության սանդղակում Թուրքիայի բանակը 24-րդ տեղում է՝ քանակի 8-րդ տեղով, մինչդեռ քանակով 9-րդ տեղն զբաղեցրած Իրանը արդյունավետությամբ 7-րդ հորիզոնականում է: Թուրքիայի բնական դաշնակից Ադրբեջանի զինված ուժերի արդյունավետությունը 94-րդն է: Հատկանշական է, որ մարդկային քանակով 72-րդ տեղում գտնվող հայկական բանակն իր տարած հաղթանակներով արդյունավետության 14-րդ տեղում է 175 պետությունների բանակների թվում:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
1771 reads | 25.10.2014
|
ComForm">
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com