ՊԵՏՔ Է ՊԱՏՐԱՍՏ ԼԻՆԵՆՔ ՀԱՆԴԻՊԵԼ ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԱԿԻՆ. ՊԵՆՏԱԳՈՆ
ԱՄՆ պաշտպանության նախարար Չաք Հեյգելը կարծում է, որ ամերիկացի զինծառայողները պետք է պատրաստ լինեն երես առ երես հանդիպելու ռուսական մարտունակ բանակին: Այս մասին, 168.am-ի հաղորդմամբ, նա հայտարարել է հոկտեմբերի 15-ին՝ ԱՄՆ Բանակի ասոցիացիայի տարեկան կոնֆերանսի ժամանակ. «Բանակի նկատմամբ պահանջները կլինեն ավելի բարդ ու բազմատեսակ: Ահաբեկիչներից ու խռովարարներից դեռ երկար ժամանակ կբխի սպառնալիք: Սակայն մենք պետք է գործ ունենանք ռևիզիոնիստական Ռուսաստանի հետ, որն իր ժամանակակից ու մարտունակ բանակով կանգնած է ՆԱՏՕ-ի շեմին: Ամերիկյան բանակը մշտապես կարևոր նշանակություն կունենա ազգային անվտանգության ամեն տիպի սպառնալիքին դիմագրավելու համար: Մենք չգիտենք, թե 100 կամ էլ անգամ 10 տարի անց ինչ հակամարտություններ, փորձություններ կամ վտանգներ են սպասվում մեզ»:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
960 reads | 16.10.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com