ԸՆԴՀԱՐՈՒՄՆԵՐ ՊԱՂԵՍՏԻՆՑԻ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻ և ԻՍՐԱՅԵԼԻ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ
Հոկտեմբերի 13-ի լուսաբացի աղոթքից հետո Պաղեստինի Ալ-Ակսա մզկիթի բակում տեղի ունեցավ ընդհարում պաղեստինցի երիտասարդների և Իսրայելի ոստիկանության միջև: Երիտասարդների բողոքն ուղղված էր հրեա ծայրահեղականների (նրանց թվում էր նաև ծայրահեղական պատգամավոր, Լիկուդ կուսակցության ներկայացուցիչ Մոշեհ Ֆեյգլինը)՝ մզկիթ կատարած այցելության դեմ: Ընդհարման ժամանակը համընկավ հրեական Սուկութ տոնի առթիվ կազմակերպված տոնակատարությունների անցկացման ժամին:

Ըստ Իսրայելի ոստիկանության մամուլի խոսնակի հայտարարության՝ լուսաբացի աղոթքի ավարտից անմիջապես հետո պաղեստինցի բազմաթիվ երիտասարդներ, ժամանակավոր բարիկադներ կառուցելով մզկիթի բակում, սկսել են քարեր և ապակու կտորներ նետել Իսրայելի անվտանգության ուժերի աշխատակիցների ուղղությամբ: Իսկ երբ ոստիկաններն սկսել են ցրել նրանց խմբերը, որոշ երիտասարդներ ներխուժել են մզկիթի ներս, մինչդեռ հրեաներին չի հաջողվել մուտք գործել մզկիթ:

Հիշեցնենք, որ դեռևս 1994-ին ի պատիվ Հաշիմյան թագավորության, Իսրայելի և Հորդանանի միջև ստորագրվել է խաղաղության պայմանագիր Երուսաղեմի իսլամական սրբավայրերի անձեռնմխելիության վերաբերյալ:

ԷՄՄԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
723 reads | 15.10.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com