ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏՈՐԱԳՐԵԼ Է ԵՏՄ ՄՏՆԵԼՈՒ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ
Մինսկում հոկտեմբերի 10-ին ստորագրվել է Հայաստանի՝ Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու պայմանագիրը: Հայաստանի անդամակացության գլխավոր հակառակորդ երկրի ղեկավարը հայտարարել է, որ խնդիրները համաձայնեցված են: Այդ մասին Մինսկում ասել է Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը՝ նշելով, որ բոլոր իրավական եւ տնտեսական հարցերը համաձայնեցված են, և Ղազախստանը Եվրասիական միությանը Հայաստանի անդամակցության վերաբերյալ ոչ մի խոչընդոտ չի տեսնում:

Ըստ պայմանագրի՝ 2015-ի հունվարի 1-ից գործունեությունն սկսող Եվրասիական տնտեսական միությունը կունենա 4 անդամ, բայց մինչև այդ Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները պետք է համաձայնություն տան Հայաստանի անդամակցությանը:
ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ
685 reads | 10.10.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com