ՃԱԿԱՏԱԳԻՐԸ ՈՐՈՇՈՒՄ Է ՈՉ ԹԵ ԻՐԱՎԻՃԱԿԸ, ԱՅԼ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆԸ. ԿՅԱՆՔԻ ՈՃԵՐԸ
![]() ՀՊՄՀ հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր ![]() Ըստ Լյուշերի, յուրաքանչյուր ոք ազատ է կյանքի ոճի ընտրության հարցում, սակայն կան գործոններ, որոնք նպաստում կամ դրդում են անձին ընտրել այս կամ այն ուղին: Հեղինակի կողմից առանձնացվող առաջին և ամենատարածված կյանքի ոճը, որը առավել հաճախ է հանդիպում, ամենակարողության ոճն է: ![]() Ովքե՞ր են նախընտրում այս ոճը. պատասխանն անսպասելի է… նրանք, ովքեր ունեն չափազանց ուժեղ թերարժեքության, անօգնականության, անինքնավստահության զգացողություններ: Այս մարդիկ երազում են դառնալ ուժեղ, երբեմն ձևացնում են իրենց որպես ուժեղ անձնավորություն, իսկ երբեմն էլ իսկապես դառնում են այդպիսին՝ ապացուցելու համար բոլորին, որ իրենք կարող են լինել այդպիսին: Թուլության հաղթահարման լավագույն ճանապարհը, ըստ ամենայնի, իշխանության, ուրիշների հանդեպ գերակայության հասնելն է: Թերարժեքության զգացողությունը կարող է առաջանալ ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ գործոններից, ասենք՝ ֆիզիկական թերությունների առկայության պարագայում, օրինակ՝ կարճ կամ չափազանց բարձր հասակի և այլն: ![]() Պատմության մեջ հայտնի են բազմաթիվ դեպքեր, երբ աղքատ ընտանիքների երեխաները ունենում են անհավանական հաջողություններ: Սրանք հենց այն մարդիկ են, որոնք կոչված են ապացուցելու իրենց շրջապատողներին, որ իրավիճակը ճակատագրի որոշման միակ ուղին չէ և ամեն ինչ կախված է ճիշտ ընտրությունից: Բազմազավակ ընտանիքներում սովորաբար առաջնեկների մոտ հաճախակի նկատելի ուշադրության պակասը ևս պատճառ է դառնում, որ այս երեխաները, ուշադրության կարիք ունենալով, ձգտում են ամեն կերպ աչքի ընկնել, ինչը և հետագայում դառնում է նրանց մեծ հաջողությունների պատճառը: ![]() Կյանքի այս ոճն ունեցող մարդկանց համար հիմնական խնդիրը մշտապես լինում է կյանքում սիրո պակասը: Ահա սիրո պահանջմունքի և ձեռքբերման վրա էլ հիմնվում է Լյուշերի կողմից առանձնացվող կյանքի հաջորդ ոճը: Որքան դժվար է երբևէ որևէ մեկի կողմից մերժված չլինել, չլինել ազատ սեփական որոշումներում, կամ պարզապես չլինել ինքնուրույն: Առաջին հայացքից իրոք դժվար է, բայց կան մեր շրջապատում մարդիկ, ովքեր կյանքում նախընտրում են ապրելու հենց այս ոճը: Ինչու՞ լինել ազատ. չէ՞ որ ազատությունը ենթադրում է պատասխանատվություն. երբ դու ազատ ես քո ընտրության մեջ, դու նաև պատասխանատու ես քո գործողությունների համար: Իսկ ուրիշների ասածներին ենթարկվելով՝ իրենք միառժամանակ կարող են և՛ խուսափել վտանգից, և՛ բավարարել իրենց սիրված լինելու պահանջմունքը: Նրանք, ովքեր մանկության շրջանից ի վեր մշտապես եղել են գերխնամքի ներքո, կյանքի ընթացքում ունենում են սիրո պակասի զգացողություն: Սիրո պահանջմունքի բավարարման անարդյունավետ որոնումները նրանց ստիպում են գնալ երեք հիմնական ուղիներով: Մի դեպքում անհաջողությունները պայմանավորում են իդեալական սիրո որոնման և բացահայտման խնդրով՝ անընդհատ խոստանալով լուծել բոլոր խնդիրները ապագայում: Երկրորդ ուղին ընտրողներին կարելի է անվանել զգայուն էսթետներ. նրանց մոտ ի հայտ է գալիս սեր դեպի երաժշտություն, գրականություն, ճանապարհորդություններ: Այս ընտրությունը պայմանավորվում է երբևէ սիրո օբյեկտի ընտրության հարցում չսխալվելու վերջիններիս ձգտմամբ: Երրորդ ուղին ընտրած անձինք սիրված լինելու իրենց պահանջմունքի բավարարումը գտնում են ուրիշներին սիրո մատուցմամբ: Թեպետ վերջիններս հաճախ անցնում են սիրո մատուցման թույլատրելի սահմանը և անգամ հոգնեցնում են դիմացինին անսահման ուշադրությամբ: Էլիտար ոճը նախընտրողների համար կյանքում կարևորվում են երկու զգացողություններ՝ ինքնահարգանք և ներքին բավարարվածություն: Ներքին բավարարվածությունը առաջանում է այն դեպքում, երբ անձը հնարավորություն է ունենում շարժվել ըստ սեփական համոզմունքների: Այս մարդկանց վարքը ամեն կերպ համապատասխանեցվում է էթիկայի սկզբունքներին: Նրանց համար կյանքում կարևորվում են այն արժեքները, որոնք ժամանակի ընթացքում չեն կորցրել իրենց էությունը: «Ավելի շատ լինել, քան ձևացնել», սա է այն սկզբունքը, որով նրանք կյանքում առաջնորդվում են: ![]() «Էլիտար» մարդու համար հասարակության մեջ զբաղեցրած նրա դիրքը պարտավորեցնում է: Գոյություն ունեն նաև մարդիկ, որոնք փորձում են ողջ կյանքի ընթացքում ձևացնել, որ պատկանում են այս դասակարգին, մարդկանց այս տեսակին անվանում են սնոբեր: Նրանց համար արդեն կարևոր է «Ավելի շատ ձևացնել, քան լինել» սկզբունքը: Սա արդեն ոչ թե հարգանք է սեփական անձի նկատմամբ, այլ հասարակության շրջանում հիացմունք առաջացնելու մեծ ձգտում: Ոմանց համար չափազանց խորթ թվացող, անընդհատ ուշադրության կենտրոնում լինելու ձգտումը, մյուսների համար կարող է դառնալ կյանքի մի մասնիկ: Սրանք առաջավոր մարդիկ են, նրանք ամեն կերպ ձգտում են, որպեսզի իրենց գործը զարգանա, քանի որ զարգացման հետ մեկտեղ նրանք հնարավորություն կունենան ձեռք բերել ճանաչում: Նրանք ամենուր են, տիրապետում են էֆեկտիվ խոսքին, որը կարող է և բովանդակություն չունենալ: Այս մարդիկ, ըստ Լյուշերի, պատկանում են այսպես կոչված «հայտնի մարդկանց» դասին: Կյանքի մյուս ոճը, որը հաճախ շփոթում են հայտնի մարդկանց ոճի հետ, հանրահայտությունն է: Նախ պետք է պարզել, թե որտեղ են հատվում հայտնիության և հանրահայտության սահմանները: Որոշ մարդիկ ընդհանրապես չեն տեսնում այս երկու հասկացությունների միջև կոնկրետ տարբերություններ: Եթե, օրինակ, հեռուստատեսության հաղորդավարներին կարելի է անվանել հայտնիներ, ապա հանրահայտ կարող է համարվել միայն այն մարդը, ով նոր մասշտաբներ է բացահայտում իր մասնագիտական ոլորտում: ![]() Այս մարդիկ ավելի բարի են և բավական հետաքրքիր: Նրանք տարիներ անց անգամ միշտ ձգտում են կապ պահպանել իրենց ընկերների հետ և միշտ պատրաստ են նոր ընկերներ ձեռք բերել: | |
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է | |
3546 reads | 05.11.2013
| |