ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅԱՆ ԲՈՒՅՐԸ
ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆ
ՀՊՄՀ  հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող






Եթե սննդային ճաշակին հետևելով կարող ենք որոշել, թե տվյալ անձը ինչպիսին է, ապա հավանաբար դա դժվար չի լինի անել նաև բույրերի նախընտրության ուսումնասիրության միջոցով: Օրինակ, նրանք, ովքեր նախընտրում են ծաղկային բույրեր, ավելի շփվող և ազատ մարդիկ են, ցիտրուսային բույրեր նախընտրողները (լիմոնի, նարնջի) խիստ հետևողական են, ամեն ինչում սիրում են կարգուկանոն, յուրաքանչյուր աշխատանք սկսելիս նախապես ծրագրում են ամեն ինչ, մինչդեռ ծովային բույրեր նախընտրողները (այսպիսի մարդկանց կարող է դուր գալ, օրինակ, անձրևի, ծովի բույրը) ազատ են իրենց գործողություններում, չեն սիրում կյանքում ոչինչ նախապես ծրագրավորել, հետաքրքիր է, որ այս մարդիկ խուսափում են փակ տարածություններից և բազմամարդ վայրերից, անտառային հոտերի սիրահարներն (խոտի, բույսերի, անգամ ծխախտոտի) աչքի են ընկնում իրենց երազկոտ բնավորությամբ, արևելյան հոտերի համակիրները՝ «արվեստի մարդիկ» են և այլն:

Անշուշտ, բնավորության և բույրային նախընտրությունների կապը հնարավոր չէ անտեսել, սակայն այն, ինչ վերջերս բացահայտեց ամերիկացի հոգեբան Էնդրյու Խիրշը, ևս արժանի է ուշադրության, քանի որ վերջինիս հաջողվեց բացահայտել, որ բույրը կարող է որոշել անձի վարքը, ինչու չէ նաև տրամադրությունը: Ըստ Խիրշի, գոյություն ունեն կոնկրետ բույրեր, որոնք կարող են դրդել անձին կատարել որոշակի գործողություններ, օրինակ երբ փորձերի ընթացքում նա իր կողմից մշակված հատուկ բույրերը տարածում էր ծաղկի խանութներում, ծաղիկների վաճառքը մի քանի անգամ սպասվածից ավելին էր լինում, ինչն էլ հենց թույլ էր տալիս եզրակացնել, որ բույրերը իրականում ուղղորդում էին անձի վարքը:

Ճիշտ այդպես, հմուտ կանայք բույրերի միջոցով տղամարդկանց գրավելու, և կոնկրետ գործողությունների դրդելու իրենց միջոցն ունեն, մասնավորապես վերջերս բացահայտվեց մի գաղտնիք՝ կապված թուրինջի բույրի և տղամարդկանց շրջանում դրա ունեցած մեծ ազդեցության հետ: Տրամադրության և բույրերի կապի մասին ևս կարելի է խոսել: Բոլոր նրանք, ովքեր իրենց կյանքի կարևոր և հաճելի իրադարձությունների ժամանակ առնչվել են որոշակի հոտերի հետ, կփաստեն, որ ամեն անգամ այդ նույն բույրը զգալիս կարծես վերապրում են այն զգացողությունները, ինչ այն ժամանակ և տրամադրությունն էլ կարծես վերափոխվում է. սա գրեթե չի տարբերվում նույն դեժա վյու-ի զգացողությունից:

Բացի այդ, ապացուցված է, որ, օրինակ, սուրճի սիրահարների համար, սուրճի բույրը կարող է հեշտությամբ բարձրացնել վերջիններիս տրամադրությունը: Ճապոնիայում իրակացված բազմամասշտաբ հետազոտությունները ևս տվել են ցանկալի արդյունքներ, պարզվել է, որ որոշ բույրեր, ինչպիսիք են հատկապես վարդի և լիմոնի բույրերը, կարող են հանդես գալ որպես սթրեսից ազատվելու հեշտ միջոց: Այնպես որ, անգամ օծանելիք ընտրելիս, կարելի է հաշվի առնել այնպիսի գործոններ, ինչպիսիք են նախընտրած բույրի և բնավորության միջև առկա կապը, և այն, որ ճիշտ ընտրված բույրերը կարող են ազդել մեր տրամադրության բարձրացման և նաև ինքնավստահության զգացողության ձևավորման վրա:
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
1104 reads | 26.06.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com