ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՆ ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ՍՓՅՈՒՌՔԻ ՀԱՄԱՐ ԽՈՐՀՐԴԱՐԱՆ ՁևԱՎՈՐԵԼ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՐԱ ՊԱՊՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԼՈԲԲԻՆ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ ՍԽԱԼ ՈՒՂՂՈՒԹՅԱՄԲ Է ԱՇԽԱՏՈՒՄ. ՊԵՏՔ Է ԶԱՐԳԱՑՆԵԼ ՀԱՅ-ԻՍՐԱՅԵԼԱԿԱՆ ՌԱԶՄԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ. ԱՎԻԳԴՈՐ ԷՍԿԻՆ «ԼԻԲԱՆԱՆԱՀԱՅՈՒԹՅՈՒՆԸ ՎՏԱՆԳՎԱԾ Է, ՆԵՐԳԱՂԹ ԿԱԶՄԱԿԵՐՊԵՔ». ԿՈՉ ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ «Տարածքների հանձնման հարցը պետք է բացարձակապես դուրս գա մեջտեղից». Արման Նավասարդյան ԻԻՀ և ՀԱՅԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ՎԱՐՉԱՊԵՏ ԸՆՏՐՎԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԳԵՏԱՆՑԻ ԺԱՄԱՆԱԿ ՓՈԽՈՒՄ ԵՆ ԱՎԱՆԱԿՆԵՐԻՆ. հարցազրույց դեսպանի հետ հայաստանյան իրադարձությունների մասին ՄՀԵՐ ՍԱՀԱԿՅԱՆԸ ՆԵՐԿԱՅԱՑՐԵՑ ԻՐ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆԸ ՄՈՍԿՎԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՍԻԱՅԻ և ԱՖՐԻԿԱՅԻ ԵՐԿՐՆԵՐԻ ԻՆՍՏԻՏՈՒՏՈՒՄ ՄԻԶԵԼ ՔԱՄՈՒ ԴԵՄ. ԴԻՎԱՆԱԳԵՏԸ ՆԵՐՀԱՅԱՍՏԱՆՅԱՆ ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ

ՍԻՐՈ ՏԵՍԱԿՆԵՐԸ. ԱՐԺԵ՞ ԱՐԴՅՈՔ ՍԻՐԵԼ…
Անի Խուդոյան
ՀՊՄՀ  հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող







Հետաքրքիր է , ի՞նչ են անում մարդիկ, երբ սկսում են գիտակցել իրենց թերությունները, շատ դեպքերում, իհարկե, փորձում են անտեսել դրանք, իսկ եթե դա չի հաջողվու՞մ… Նրանք պարզապես սիրահարվում են: Այս անհավանական մոտեցման հեղինակը ամերիկացի հոգեբան Թեոդոր Ռեյկն է, ով սիրո զգացողության ի հայտ գալը բացատրում է նրանով , որ մարդիկ փորձում են իրենց սիրո օբյեկտի մեջ տեսնել այն բոլոր առավելությունները, որոնցով իրենք օժտված չեն: 

Սա, իհարկե, խնդրահարույց տեսակետ է, սակայն այն, որ մարդիկ հակում ունեն իրենց սիրո օբյեկտին իդեալականացնելու, նրան դրական հատկանիշներ վերագրելու և որ ամենակարևորն է, վերջինիս բացասական հատկանիշները չընդունելու կամ ընկալելու անկարողության, ակնհայտ է:

Ստացվում է, որ սերը հաճախ կարող է հանդես գալ որպես սեփական թերությունները անտեսելու միջոց, պաշտպանական ռեակցիա կամ պարզապես որպես կոնկրետ մարդկային պահանջմունքների բավարարման միջոց: Եվ հավանաբար զուր չէ ասված, որ սիրո առաջին շունչը, իմաստության վերջին շունչն է: Սակայն «սեր» հասկացությունը կիրառելի է ոչ միայն տղամարդ-կին հարաբերությունների ենթատեքստում: Հայտնի հոգեբան Էրիկ Ֆրոմը առանձնացնում է սիրո հինգ հիմնական տեսակ՝ ամուսնական, մայրական, էրոտիկ, սեր դեպի սեփական անձը և սեր առ Աստված:

Ամուսնական սեր ասվածի կամ ինչպես ընդունված է ասել, հակառակ սեռի ներկայացուցչի հանդեպ սիրո զգացողության առաջացման մեխանիզմները հոգեբանության մեջ առավել հաճախ են քննարկվում: Ոմանց մոտ բավական տարածված է այն մոտեցումը, որ սիրո զգացողության առաջացման հիմքում կարելի է տեսնել նմանության խնդիրը, երբ առկա է ընդհանուր պատկերացումների, բնավորության, ճաշակի գործոններ: Միևնույն ժամանակ նշվում է հանգամանքը, որ սիրո մեջ կարևոր է փոխլրացման սկզբունքը և իրարից խիստ տարբերվող մարդկանց միջև ձգողականության ուժը: Սիրո զգացողության արթնացմանը զուգընթաց ի հայտ են գալիս նաև մի շարք խնդիրներ, որոնցից հատկապես տարածված են անքնությունը, ուշադրությունը կենտրոնացնելու անկարողությունը, դեպրեսիան, տրամադրության հաճախակի տատանումները: Եվ միգուցե սերը իրականում ինքնաներշնչանքի արդյունք է պարզապես, թեպետ սխալ կլինի չնշել նաև այն, որ այն իր հետ հաճախ բերում է երջանկության զգացողություն և ինքնաբացահայտման լայն հնարավորություններ է տալիս անձին:

Բացի այդ, բազմակի հետազոտությունների արդյունքում հաստատված մի հետաքրքիր տեսակետ կա, ըստ որի, սիրահարված մարդիկ առավել օժտված են արտաքին և ներքին գրավչությամբ, և սերը գեղեցկացնում է մարդուն թե՛ արտաքնապես, և թե՛ հոգեպես: Այս կապակցությամբ մի հրաշալի միտք է արտահայտում ֆրանսիացի գրող Ֆրանսուզ Սագանը՝ «Եթե ցանկանում եք լինել սիրված, պետք է առաջին հերթին լինեք գեղեցիկ, սակայն եթե ցանկանում եք լինել գեղեցիկ, նախ և առաջ դուք պետք է լինեք սիրված»:
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
3374 reads | 26.03.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com