ԻՆՉՊԵՍ ՃԻՇՏ ՀԱՃՈՅԱԽՈՍԵԼ
ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆ
ՀՊՄՀ  հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող





Հաճոյախոսություններ լսելու ցանկություն ունի մեզնից յուրաքանչյուրը, և ինչպես վկայում է հայտնի գրող Օսկար Ուայլդը՝ հատկապես տղամարդիկ, վերջիվերջո, ըստ նրա «Կանանց երբեք հնարավոր չէ զինաթափել հաճոյախոսություններով, մինչդեռ տղամարդկանց հնարավոր է ՄԻՇՏ»: Ահա թե ինչու, ճիշտ և տեղին արված հաճոյախոսությունը կարող է ձևավորել ամուր փոխհարաբերություններ մարդկանց միջև: Իսկ երբեմն էլ, այն ունենում է խիստ բացասական ազդեցություն, երբ արվում է ոչ տեղին և ժամանակին, ինչպես դա արեց ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման և ստիպված եղավ հետագայում ներողություն խնդրել Կալիֆորնիա նահանգի գլխավոր դատախազ Կամալլա Հարրիսից, այն բանի համար, որ նրան իր ելույթի ընթացքում անվանել էր «ամենագրավիչ դատախազ», այդ կերպ շեղելով հանդիսականների ուշադրությունը մատուցվող բուն թեմայից, և բամբասանքի տեղիք տալով:

Սակայն քաղաքական պատմության մեջ քիչ չեն դեպքերը, երբ հաճոյախոսությունը ամրապնդել է թե՛ երկու երկրների և թե՛ ղեկավարների միջև փոխհարաբերությունները:

Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսը, ով մշտապես աչքի էր ընկնում իր դիպուկ խոսքով, իր ելույթներից մեկում հաճոյախոսություններ է հնչեցրել նույն Բարաք Օբամայի հասցեին, ասելով, որ նրա ներկայությունից «հույսի բույր է զգում»: Այդ պահին ներկաներից և ոչ ոք չկասկածեց արված հաճոյախոսության անկեղծության մեջ, և սա ճիշտ արված հաճոյախոսության առաջին նախապայմանն է, լինել հնարավորիս անկեղծ, քանի որ անկեղծ ասված յուրաքանչյուր հաճոյախոսություն վստահություն է ձևավորում դիմացինի մոտ: Կարևոր հանգամանք է նաև այն, որ հաճոյախոսություններ պետք է անել ոչ թե անընդմեջ, այլ ժամանակ առ ժամանակ, որպեսզի ասված խոսքերը չկորցնեն իրենց ազդեցիկությունը:

Հաճոյախոսություններ անելիս պետք է հետևել սեփական միմիկային և ժեստերին, «տխուր դեմքով» արված հաճոյախոսությունը արդյունավետ լինել չի կարող: Տարօրինակ է, բայց ամենաազդեցիկ կոմպլիմենտները նրանք են, որոնք ուղեկցվում են սեփական անձի հանդեպ հակահաճոյախոսությամբ, օրինակ, երբ որևէ մեկին ասում ենք, որ թեպետ մեզ մոտ այս կամ այն աշխատանքը լավ չի ստացվում, իրեն դա հրաշալի է հաջողվում անել: Մի շարք կարևոր գործոններ ևս. հաճոյախոսություն անելիս փորձե՛ք լինել հնարավորինս հակիրճ, պահպանե՛ք հուզական երանգը խոսքում: Իսկ ամենակարևորը՝ առավոտյան արթնանալիս հաճոյախոսություններ արեք ինքներդ Ձեզ:
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
1221 reads | 23.07.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com