«Ո՛Չ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ, Ո՛Չ ԷԼ ՄՈՍԿՎԱՆ ՉԵՆ ՍԱՆՁԱԶԵՐԾԻ ՊԱՏԵՐԱԶՄ» ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ) «ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ՀՐԱՄԱՆՈՎ ԳՅՈՒԼԵՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ

ԱՆՀԱՐՄԱՐ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻՑ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ՀԱՐՄԱՐ ՈՒՂԻՆԵՐ
ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆ
ՀՊՄՀ  հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող




 
Հրաշալի ելույթ էր… հոտնկայս ծափահարությունների տարափ… և ահա խոսափողից լսվեց մի ուժգին ձայն՝ փռշտոցի ձայն: Զարմանքը պատել էր ամբողջ լսարանը, մի՞թե Գերմանիայի կանցլերը՝ ինքը՝ Անգելա Մերկելը, անզոր էր այս ֆիզիոլոգիական երևույթի առաջ: Պատասխանը չուշացավ, այն դրսևորվեց սկզբում ժպիտի, այնուհետև բարձր ծիծաղի ձևով, սա, թերևս, լավագույն ելքն էր այս պարագայում. ծիծաղելով ինքներդ ձեզ վրա՝ դուք թույլ չեք տալիս, որպեսզի դա անեն ուրիշները ձեր փոխարեն:

Պաշտպանական ռեակցիա հիշեցնող այս երևույթի հեղինակը հենց մարդու օրգանիզմն է. այն առաջինն է արձագանքում ցանկացած լարված իրադրության: Յուրաքանչյուրի համար օրգանիզմը մշակում է նյարդային լարվածությունից ազատվելու իրեն համապատասխան տարբերակը. ոմանք, օրինակ, սիրում են խաղալ գլխամաշկի կամ մազերի հետ, մյուսները լարվածության դեպքում անընդհատ շարժում են ոտքերը՝ անգամ նստած կամ պառկած վիճակում: Իսկ ամենահնարամիտ արձագանքը, որը տրվում է անհարմար իրավիճակներում, «չարաբաստիկ» կարմրումն է: Շատերի համար սա իրոք կարևոր խնդիր է, քանի որ հասարակության մեջ արմատացած մի տեսակետ կա, որ եթե կարմրում ես, ուրեմն որևէ բան ես թաքցնում կամ պարզապես ստում ես:

Ոմանց մոտ անգամ ժամանակի ընթացքում ձևավորվում է էրիտրոֆոբիա՝ վախ կարմրելուց: Կարմրելու այս հատկությունը, սակայն, բնորոշ է ոչ բոլորին: Ամաչկոտ կամ նյարդային մարդիկ անհարմար իրավիճակներում կարմրելու հավանականություն ունեցողների շարքում առաջինն են: Բայց եկեք ընդունենք նաև այն, որ ոչ բոլորն են կարողանում անհարմար իրավիճակներում հայտնվելով՝ ժպտալ կամ պարզապես կարմրել: Կան նաև մարդիկ, որոնք խիստ ընկճվում են, ամոթի ուժեղ զգացողություն են ունենում: Նրանց համար հոգեբանական ճնշվածության այդ վիճակից դուրս գալու լավագույն ելքը ներկաներից ներողություն խնդրելն է, որը թե՛ քաղաքավարության, և թե՛ դաստիարակվածության հավաստի ցուցիչ կարող է լինել:
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
2358 reads | 27.08.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com