ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿԻ ՃԱՊՈՆԱԿԱՆ ԲԱՂԱԴՐԱՏՈՄՍԸ
ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆ
ՀՊՄՀ  հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող







Ինչու՞ մարդիկ չեն կարողանում կյանքում մշտապես հաղթանակած դուրս գալ մարդկանց հետ հաղորդակցվելիս հանդիպող ամեն տեսակ դժվար իրավիճակներից: Սա այն հարցն է, որի պատասխանները կարող են, թերևս, պայմանավորված լինել տարբեր գործոններով. ոմանք չունեն բավարար չափով գիտելիք, մյուսները՝ մարդկանց հետ հաղորդակցվելու հմտություն, երրորդները պարզապես պատշաճ մակարդակով չեն գնահատում իրենց հնարավորությունները, թերագնահատում են իրենց` գերագնահատելով մյուսներին:

Ճապոնիայում տարբեր սպորտաձևերի վարպետները վստահեցնում են, որ իրենք գտել են այս հարցի լուծումը, բացահայտել հաղթանակի գաղտնիքը: Ի՞ն չ եք կարծում, խնդիրը ու՞ժի մեջ է: Դե իհարկե ոչ:

Բեյբ Ռուտոմը, որը ժամանակին ճապոնացիների ամենասիրելի բասկեդբոլիստն էր համարվում, իր ելույթներից մեկում խոսում է իր հաղթանակների հիմքում ընկած հոգեբանական գաղտնիքների մասին. «Ես երբեք չեմ նայում հակառակորդին որպես հակառակորդ, ամեն անգամ, երբ նա փոխանցում է կատարում, ես նայում եմ նրան իբրև խաղընկեր. այդ դեպքում նրա կողմից արված ցանկացած փոխանցում ինձ համար իմ խաղընկերոջից ստացված նվեր է, որը ես պարզապես պիտի կարողանամ որսալ»: Դա այնքա՜ն հեշտ է, եթե դուք վիրավորեք այն մարդուն, ով ձեզ վիրավորում է, կստացվի, որ դուք խաղում եք այն խաղը, որը նա է առաջարկում հենց իր իսկ կողմից առաջարկված խաղի կանոններով, իսկ դա ձեզ անհրաժեշտ չէ… դուք պետք է կարողանաք փոխել խաղի կանոնները՝ մարդկանց նայելիս տեսեք նրանց մեջ ձեր ապագա խաղընկերներին, գործընկերներին, ու՜մ կցանկանաք:

Վերջիվերջո, ինչպե՞ս կարող եք խուսափել ձեզ շրջապատողների բացասական վերաբերմունքից, եթե դուք ինքներդ լցված լինեք բացասական հույզերով: Իսկ եթե ցանկանում եք ազատվել այդ հույզերից, եթե ցանկանում եք հաղթանակել կյանքում, փորձեք կիրառել ճոպանացիների կողմից կիրառվող այս բանաձևը՝ «Չկան թշնամիներ և հակառակորդներ, կան մարդիկ, ովքեր արհեստականորեն դժվար իրավիճակներ են ստեղծում, որպեսզի դուք դրանք հաղթահարելով՝ ավելի ու ավելի խելամիտ դառնաք»:
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
1280 reads | 14.06.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com