ԵՐԲ ԶՈՒՐ ՀԱՐՑ ՉԵՆ ՏԱԼԻՍ, ՍՈՒՏ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ՍՏԱՆՈՒՄ
ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆ
ՀՊՄՀ  հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող





«Ինչպե՞ս ես»
, սա այն հարցն է, որը կյանքի ընթացքում մարդիկ ամենից շատ են հնչեցնում և որին գրեթե միշտ տրվում է սուտ կամ սխալ պատասխան: Եվ արժե՞ արդյոք տալ այնպիսի հարցեր, որոնց պիտի տրվեն նման պատասխաններ. չէ՞ որ սխալ հարցի դեպքում սխալ կամ սուտ պատասխան ստանալն անխուսափելի է:

Հոգեբանները փաստում են, որ ամենավտանգավոր հարցերը սուտ պատասխաններ ստանալու տեսանկյունից այն հարցերն են, որոնք առավել հաճախ տալիս են կանայք տղամարդկանց: Այդպիսի հարցերից են, օրինակ` «Ինչի՞ մասին ես մտածում», «Որտե՞ղ ես», «Դու ինձ սիրու՞մ ես» և նմանօրինակ այլ հարցեր:

Վերջիվերջո պետք չէ մոռանալ, որ կանայք սովորաբար հարցեր են տալիս ոչ թե պատասխաններ ստանալու ակնկալիքով, այլ ուշադրության արժանանալու համար, մինչդեռ տղամարդկանց հնչեցրած հարցերը վերջիններիս համար ինքնահաստատման գործիքներ են:

Ճիշտ տրված հարցն իր մեջ 90 տոկոսով պատասխան է պարունակում. սա պետք է միշտ հիշել:

Ամերիկյան փողոցներից մեկում մուրացիկ մի տղա կար, որին հաջողվեց կարճ ժամանակում դառնալ հարուստ և ազդեցիկ մարդ: Ասում են, որ նրա հաջողության բանալին ճիշտ ձևակերպված հարցերն էին:

Բրեդը, այդպես էր երիտասարդի անունը, մոտենում էր մարդկանց և հարցնում. «Ինձ 1 դոլար կտա՞ք»: Երբ հնչում էր բացասական պատասխանը, նա հնչեցնում էր իր երկրորդ հարցը «Իսկ 25 ցե՞նտ»: Սովորաբար երկրորդ հարցից հետո նա ստանում էր ցանկալի գումարը: 

Պարզ բան է. ձևականորեն խնդրեք ավելին, քան ձեզ անհրաժեշտ է, և դուք կստանաք այն, ինչը ձեզ իրականում անհրաժեշտ է:

Կյանքում հաջողության հասնելու համար պետք է սովորել ճիշտ հարցեր տալ ոչ միայն շրջապատողներին, այլև առաջին հերթին ինքներդ ձեզ, այնպիսի հարցեր, որոնց դուք չեք շտապի տալ սուտ պատասխաններ միայն ինքնաարդարացման համար:

«Ինչո՞ւ»,-սա այն հարցն է, որը յուրաքանչյուր ոք պետք է ամեն օր ինքն իրեն մի քանի անգամ տա: «Ինչո՞ւ ես այսպես վարվեցի», «Ինչո՞ւ այսպես խոսեցի» և այլն: Այս հարցերը օգնում են կատարել ինքնավերլուծություն և խուսափել կյանքում գործած սխալները կրկնելու հավանականությունից:
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
4093 reads | 23.12.2013
|
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com