ԵՐԲ ՄՈՌԱՆՈՒՄ ԵՍ ԱՆՄՈՌԱՆԱԼԻՆ ԵՎ ՀԻՇՈՒՄ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐԵՎՈՐ ՉԷՐ
![]() ՀՊՄՀ հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող Եթե դուք պատկանում եք այն մարդկանց թվին, ովքեր օրվա ընթացքում հասցնում են մի քանի անգամ մոռանալ, թե ինչ պետք է վերցնեին կողքի սենյակ գնալիս, եթե դուք գնում եք գնումների և մոռանում, թե ինչ պետք է գնեիք և վերջապես, եթե այս ամենը նկատելով` դուք վստահեք, որ ունեք հիշողության հետ կապված լուրջ խնդիրներ, ապա պետք է ասել, որ դուք միանգամայն սխալ եք: ![]() Այդ դեպքում հարց է ծագում, եթե օրվա ընթացքում դրսևորվող անակնկալ մոռացումները հիշողության խանգարման արդյունք չեն, ապա ինչու ենք մենք այդքան հաճախ մոռանում այն, ինչ թվում է թե անհնար էր մոռանալ: ![]() Նման օրինակ բոլոր հարցերը, շատերին մտածելու տեղիք են տալիս, և կարելի է ասել, որ դրանք գտել են իրենց պատասխանները: Երբ զրուցակցի հետ խոսելուց վայրկյաններ անց, դուք դժվարանում եք հիշել անգամ զրույցի բովանդակային մասը, ապա այստեղ խնդիրն ամենևին էլ հիշողությունը չէ. քանի որ սովորաբար մարդիկ մոռանում են այն պատճառով, որ ունակ չեն լսելու և ուշադրությունը կենտրոնացնելու: Գաղտնիք չէ նաև այն, որ որևէ բան հիշելու կամ մոռանալու հարցում ոմանք առաջին հերթին նայում են իրենց «շահերին». մոռանում են օրինակ այն, ինչը հիշելն իրենց ցավ է պատճառում (բացառություն են կազմում կպչուն, բացասական հիշողությունները, որոնք ամբողջ կյանքի ընթացքում չեն հեռանում անձի գիտակցությունից): Չհիշելու ամենատարածված պատճառներից մեկն էլ այն է, որ մեր ուղեղը, այնպես ինչպես, անպետք ու հին տեղեկատվությամբ ծանրաբեռնված համակարգիչը, երբեմն նույնիսկ հնարավորություն չի ունենում նոր ինֆորմացիա ընկալել, ուր մնաց թե մտապահել այն: ![]() Վերցրեք մի նոթատետր և այնտեղ գրեք այն, ինչ պատրաստվում էիք մտապահել, ասենք օրվա ձեր պլանները և այլն, կասկածից վեր է`այդպես և՛դուք հանգիստ կլինեք, և՛ ձեր ուղեղն էլ չի ծանրաբեռնվի ավելորդ տեղեկատվությամբ: Ինչպես ասումեն` «Ամենալավ հիշողությունն ունեցող մարդը նա է, ով կարողանում է ճիշտ ժամանակին մոռանալ այն, ինչ իրեն անհրաժեշտ չէ»: | |
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է | |
2988 reads | 10.12.2013
| |