ԱՐԹՄՆԻ ԵՐԱԶՆԵՐԻՑ ԴԵՊԻ ՏԵՍՈՂԱԿԱՆ ԽԱԲԿԱՆՔՆԵՐ
ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆ
ՀՊՄՀ  հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր 





Ասում են` տեսողությունն այն վայրն է, որտեղ հատվում են մտքերն ու առարկաները: Սակայն լինում են դեպքեր, երբ մենք տեսնում ենք այն, ինչ իրականում չկա, երբ թվում է, թե տեսողությունը խաբում է մեզ: Այս դեպքում կան մտքեր և չկան առարկաներ: 

Հոգեբանները պարզել են մարդկանց շուրջ 96 տոկոսը իրենց կյանքի ընթացքում գոնե մեկ անգամ հնարավորություն է ունեցել տեսնելու արթմնի երազներ:

Դպրոցական կամ ուսանողական տարիների ընթացքում հազարավոր մարդկանց հետ պատահում են այնպիսի դեպքեր, երբ ուսուցիչը նկատողություն է անում դասի ընթացքում երազելու համար, նման իրավիճակում են հայտնվում նաև երթուղային տրանսպորտից հաճախակի օգտվողները և այլն:

Արթմնի երազները օգնում են մարդուն լուծել առօրյա խնդիրներ, դրանք թույլ են տալիս վայրկյանների ընթացքում տեղափոխվել այնտեղ, որտեղ ձեզ լավ եք զգում: 

Իրականում սա մտածողության մի յուրօրինակ ձև է, որն իր մեջ պարունակում է թե՛ հիշողություն, թե՛ երևակայություն: Սակայն պետք է նշել, որ արթմնի երազները, տեսողության խաբուսիկ բնույթի արտահայտման միակ միջոցները չեն:

Առավել հաճախ մարդիկ բախվում են տեսողական խաբկանքների հետ: Սա այն դեպքն է, երբ ուղեղը խաբում է տեսողությանը:

Հարց է ծագում. Ինչպե՞ս կարելի է սխալվել այն բանում, ինչ տեսնում ես: Միևնույն ժամանակ չէ՞ որ մենք տեսնում ենք ոչ միայն աչքերով, այլ նաև ուղեղով: Եվ հենց ուղեղն է բացատրում մեզ այն, ինչ մենք տեսնում ենք: Երբեմն էլ ամեն ինչ կախված է լինում անցյալի փորձից:

Օրինակ` աֆրիկական որոշ ցեղերի ներկայացուցիչներ ոչ մի կերպ չեն կարողանում ‹‹տեսնել›› առարկաների սուր անկյունները:

Իրականում տեսողական խաբկանքները կյանքն ավելի հետաքրքիր են դարձնում և հաճախ մտածելու տեղիք են տալիս: Արդյո՞ք պետք է միշտ հավատալ այն ամենին, ինչ տեսնում ես: 

Վարժություններ օպտիկական խաբկանքների շուրջ.

1. Ուշադիր նայեք նկարին, կարողացաք տեսնել ծաղկամա՞նը, թե՞ միայն մարդկանց դեմքերն եք տեսնում

2. Դուք տեսնում եք գեղեցկադեմ աղջկա՞ն, թե՞ ծերուկին

3. Նկատում եք երիտասա՞րդ, թե՞ ծեր տիկնոջը
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
3868 reads | 27.11.2013
|
ComForm">
avatar

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com