«Ո՛Չ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ, Ո՛Չ ԷԼ ՄՈՍԿՎԱՆ ՉԵՆ ՍԱՆՁԱԶԵՐԾԻ ՊԱՏԵՐԱԶՄ» ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ) «ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ՀՐԱՄԱՆՈՎ ԳՅՈՒԼԵՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ

ԱԳՐԵՍԻԱՅԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆ
ՀՊՄՀ  հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող



 
«Մերկուցիո՛, պիտի ձեզ խնդրեմ, որ անհապաղ հեռանանք այստեղից, քանի որ արդեն շոգ է, արյունը եռում է երակներում և Կապուլետտիների հետ հանդիպման դեպքում կռիվը անխուսափելի կլինի»,- այս տողերը շեքսպիրյան հայտնի «Ռոմեո և Ջուլիետ» ստեղծագործությունից են: Այստեղ խոսվում է այն մասին, որ կլիման, ավելի կոնկրետ՝ շոգ եղանակը, կարող է պատճառ դառնալ ագրեսիվ վարքի դրսևորման:
Այս տեսակետը ընդունելի է թե՛ հոգեբանության, թե՛ փիլիսոփայության մեջ: 

Չմոռանանք ֆրանսիական փիլիսոփայության ներկայացուցիչներից Ֆ. Մոնտեսքյոյին. դեռևս 19-րդ դարում նա նկատել էր, որ հյուսիսային հատվածում բնակվող մարդիկ ավելի հանգիստ են և ունեն ինքնավերահսկման բարձր շեմ, մինչդեռ հարավային երկրներում տաքարյուն մարդկանց պակաս գրեթե չի զգացվում: Ագրեսիայի առաջացման պատճառներից, թերևս, ամենատարածվածը ցավի զգացողությունն է. դա կարող է լինել ֆիզիկական՝ տարբեր հիվանդություններով պայմանավորված ցավ, կամ հոգեբանական՝ վիրավորանք, մերժում: Տարբերություն իրականում չկա. երկու դեպքում էլ մարդը դառնում է խիստ վտանգավոր, ագրեսիվ: Իզուր չեն ասում, որ ցավի զգացողությունը ունակ է կուրացնելու մարդուն:

Հավանականությունը, որ դուք ագրեսիվ կլինեք այն մարդու հետ, որը ձեր հանդեպ անարդար կամ կոպիտ է եղել, ևս մեծ է: Հետևաբար կարող ենք ասել, որ ագրեսիան ագրեսիա է առաջացնում:

Մարդաշատ վայրերում՝ մասնավորապես հասարակական տրանսպորտում, ագրեսիվ վարքի տարբեր դրսևորումների հաճախ կարելի է հանդիպել: Եվ դա միանգամայն արդարացված է, քանի որ ճնշվածության զգացողությունը, որը նման դեպքերում անխուսափելի է, կամա թե ակամա ձևավորում է անհարմարության զգացողություն, ինչի հետևանքով նույնպես առաջանում է ագրեսիա:

Եվ եթե բացառենք այս բոլոր գործոնների առկայությունը, եթե պատկերացնենք, որ եղանակը հրաշալի է, չկա ցավի կամ ճնշվածության զգացողություն, և ոչ ոք մեզ չի վիրավորել, այդ դեպքում ի՞նչը կարող է լինել ագրեսիայի առաջացման պատճառ:  Երբեմն մարդիկ իրենք էլ չեն հասկանում իրենց ագրեսիվ վարքի պատճառները, մտորում են, վերլուծում օրվա անցուդարձը, սակայն պատճառներն անհայտ են:

Նման դեպքերում ագրեսիվ վարքը սովորաբար պայմանավորված է լինում չիրագործված նպատակներով, որոնք ենթագիտակցության մեջ ամրապնդելով իրենց դիրքերը, կարող են առաջացնել ոչ միայն ագրեսիա, այլև տխրության, հիասթափության զգացողություններ:
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
3727 reads | 20.08.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com