ՈՒԺԵՂ ՄԱՐԴԿԱՆՑ ԹՈՒՅԼ ԿՈՂՄԵՐԸ. ՎԱԽԵՐ ԵՎ ՖՈԲԻԱՆԵՐ
Անի Խուդոյան
ՀՊՄՀ
 հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող






«Վախը կառավարության հզորագույն զենքերից մեկն է, երբ մարդիկ վախենում են, նրանք սկսում են ենթարկվել»,- ժամանակին ասել է Ադոլֆ Հիտլերը, մարդ, ով ամբողջ կյանքում կարողացել է ձևավորել հասարակության շրջանում վախի մթնոլորտ և երբեք չի կարողացել ազատվել սեփական վախերից: Մարդուն մշտապես ուղեկցում է վախի զգացողությունը, այն երբեմն թույլ է տալիս նրան լինել ավելի զգոն, իսկ երբեմն խանգարում է՝ պահելով կապանքների մեջ:

Հոգեբանական տեսակետից դա պարզապես պաշտպանական ռեակցիա է, հոգեբական մեխանիզմ, որը թույլ է տալիս կյանքում լինել առավել զգուշավոր, խուսափել վտանգներից: Ըստ հոգեվերլուծության հիմնադիր Զիգմունդ Ֆրոյդի, վախերը դրանք պաշտպանական մեխանիզմների արտահայտման, տագնապի զգացողության ճնշման արտացոլումն են, սակայն այն դեպքում, երբ վախը դադարում է պարզապես էմոցիա լինելուց, երբ այն վեր է ածվում կպչուն մտքի, երբ խանգարում է մեզ առօրյա կյանքում, այն արդեն սկսվում է դիտարկվել որպես ֆոբիա, որը, ըստ էության, հանդես է գալիս որպես նևրոտիկ խանգարում:

Ֆոբիաները տարբերվում են սովորական վախերից իրենց ինտենսիվությամբ, վախի օբյեկտից անընդհատ խուսափելու ցանկությամբ, դրանք առաջանում են տարբեր պատճառներով. հաճախ արդյունք են լինում մանկության շրջանում ունեցած տպավորությունների, ապրումների, զգացողությունների, որոնք խորապես արմատացած են լինում անձի ենթագիտակցության մեջ ամբողջ կյանքի ընթացքում: Ֆոբիաներ կարող են ունենալ բոլորը, սակայն էմոցիոնալ, խիստ զգայուն և վառ երևակայություն ունեցող մարդկանց մոտ դրանք առավել հաճախ են հանդիպում: Հետաքրքիր է այն, որ ինչպես պարզել է ամերիկացի հոգեբան Սթիվեն Ջուանը, ֆոբիաների ձևավորման վրա մեծապես ազդում են անձի մշակութային առանձնահատկությունները: Օրինակ, Ճապոնիայում մարդկանց շրջանում տարածված ֆոբիա է համարվում «թայդզին կեֆուզեն», որը արտահայտվում է մարդկանց ներկայությամբ անհարմար դրության մեջ չհայտնվելու, չսխալվելու վախով և այլ մշակույթի ներկայացուցիչների շրջանում այդքան էլ տարածված բնույթ չի կրում: Մինչդեռ ԱՄՆ-ում, Կանադայում, Ավստրալիայում ավելի տարածված են ագորաֆոբիան՝ վախը բաց տարածությունից, կլաուստրոֆոբիան՝ վախը փակ տարածությունից, ինչպես նաև գիպսոֆոբիան՝ վախը բարձրությունից: Ոչ պակաս հետաքրքիր է նաև այն, որ ֆոբիաները ունեն նաև ծնողից երեխային փոխանցվելու հատկություն, ընդ որում ոչ թե հայրական, այլ մայրական կողմից և մեծապես կախված են անձի տարիքային առանձնահատկություններից:

Եվ զարմանալին այն է, որ ֆոբիաներ ունեցել են հատկապես այն մարդիկ, ովքեր կարողացել ղեկավարել հազարավոր մարդկանց, ովքեր կարողացել են իշխել և հաղթանակել կյանքում հանդիպող և անհաղթահարելի թվացող բազում խնդիրներ:

Եվ այսպես 1920 –ական թվականներին սովետական միության փաստացի ղեկավար Իոսիֆ Ստալինը ունեցել է վառ արտահայտված տոքսիկոֆոբիա՝ վախ թունավորված լինելուց: Նապոլեոն Բոնապարտը, Ադոլֆ Հիտլերը, Հուլիոս Կեսարը ունեցել են գատոֆոբիա՝ վախ կատուներից և թեպետ հոգեբանների կողմից մինչ այսօր այս ֆոբիայի առկայության պատճառները չեն հիմնավորվել, սակայն որոշ դեպքերում դա կապվում է կատվի՝ կնոջ խորհրդանիշ լինելու հանգամանքի հետ: Ռուս արքա Պետրոս Առաջինը ուներ սպացեոֆոբիա՝ վախ բաց տարածությունից, ինչի պատճառով էլ նախընտրում էր ցածր առաստաղներով, փոքր տներ:

Հետևություն անելով վերո նշվածից՝ կարող ենք հավելել, որ տարբեր տարիքում վախերի առկայությանը իրականում պետք չէ բացասական գնահատում տալ, սակայն հարկ է նաև լինել զգուշավոր ֆոբիաների ձևավորման հարցում:
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
5087 reads | 04.03.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com