ԲԱՌԱԽԱՂ. ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆ
ՀՊՄՀ  հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, ԵՐԵՎԱՆ








Կոշիկի արտադրությամբ զբաղվող ամերիկյան հանրահայտ ընկերություններից մեկը քննարկում էր դեպի Հնդկաստան կոշիկի արտահանման մասին նախագիծը: Ծրագիրը իրականացնելու համար նախապես ընտրվեցին երկու մասնագետներ, որոնցից յուրաքանչյուրին հանձնարարված էր ուսումնասիրել շուկան և պահանջարկը Հնդկաստանի տարբեր հատվածներում:

Որոշ ժամանակ անց մասնագետներից մե
կը վերադառնում է` ասելով, որ իրականում այնտեղ կոշիկի արտահանումն անիմաստ է. «Այստեղ ոչ ոք կոշիկ չի հագնում, ժամանակ մի ծախսեք շուկայի բացման վրա», - պնդում էր նա:: Այդ ընթացքում երկրորդ մասնագետը դեռևս գտնվում էր Հնդկաստանում և տեղյակ չէր իր գործընկերոջ եզրահանգումների մասին: Օրեր անց, սակայն, նա վերադարձավ. «Պարոնա’յք արտահանվող կոշիկի քանակը պետք է կրկնապատկել մոտ հինգ անգամ. այստեղ ոչ ոք դեռևս կոշիկ չի հագնում»:

Սա խոսում է այն մասին, որ միևնույն իրավիճակը կարելի է դիտարկել երկու տարբեր տեսանկյուններից: Ոմանք ամբողջ կյանքի ընթացքում փորձում են մեկնաբանել ստեղծված իրավիճակները դրական տեսանկյունից, փոխարինել բացասական զուգորդումներ ստեղծող բառերը դրականներով: Ինչո՞ւ ասել, որ դուք աշխատանքի եք եկել 10 րոպե ուշացումով, եթե կարելի է ասել, որ դուք ժամանել եք աշխատավայր 9:10 րոպեին, չէ՞ որ կարելի է փոխարինել ,,ուշանալ,, բայը ցանկացած այլ բայով և տպավորությունն էլ այլ կլինի:

Ցանկացած իրավիճակի կարելի է տալ դրական կամ բացասական երանգավորում` ճիշտ օգտագործելով բառերը: Երիտասարդը, որը, կանգնած խանութի ճիշտ մեջտեղում, բարձրաձայն բղավում է, որ տվյալ խանութում հագուստի գները խիստ բարձր են, ապշում է վաճառողուհու պատասխանից` «Պարո’ն այդ ամենն արվում է միայն այն պատճառով, որպեսզի մենք կարողանանք առաջարկել Ձեզ ավելի մեծ զեղչեր»:

Այսօրինակ բառախաղը լավ հնարավորություն է դիմացինի մոտ երևույթի հանդեպ այլ վերաբերմունքի ձևավորման: Եթե հաճախ ասում են, որ դուք ժլատ եք, պատասխանեք, որ սիրում եք խնայողություններ անել: Ասում են, որ հագուստի հարցում անճաշակ եք, դե իհարկե ո’չ, դուք պարզապես ցուցաբերում եք յուրօրինակ մոտեցում: Ալարկո՞տ եք` չեք սիրում ավելորդ էներգիա վատնել: Պոռթկու՞ն եք, երևի ավելի ճիշտ կլինի ասել, որ հուզական եք: Այսպես, ստացվում է, որ փոփոխելով բառերը, հնարավորություն է ստեղծվում վերագնահատել նաև վերաբերմունքը. և ոչ միայն սեփականը, այլ նաև ուրիշներինը: Երբ փոփոխվում են բառերը, փոխվում են նաև պատկերացումները, դիրքորոշումներն ու գնահատականները:
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
4042 reads | 10.04.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com