“ԴԱՏԱՐԿ ԱԹՈՌԻ” ԵՎ “ԵՐԵՔ 10-Ի” ԲՈՒԺԻՉ ՆՇԱՆԱԿՈՒԹՈՒՆԸ
ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆ
ՀՊՄՀ  հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, ԵՐԵՎԱՆ







Ժամանակի ընթացքում ամեն ինչ ենթարկվում է փոփոխության: Զուր չէր ասում հույն փիլիսոփա Հերակլիտեսը, որ նույն գետը երկրորդ անգամ չես մտնի: Հետագայում այս գաղափարը ոչ միայն ընդունվում, այլ նաև որոշակիորեն լրացվում է Պերիկլիդեսի կողմից՝ "Փոխվում է ոչ միայն աշխարհը, փոխվում է նաև մարդը, փոխվում են նրա պատկերացումները, կարծիքները”:

Այսօր արդեն այս մոտեցման հիման վրա ձևակերպվել է երեք 10-ի սկզբունքը: Այն հնարավորություն է տալիս լուծում տալ անգամ ամենաբարդ թվացող խնդիրներին, ազատվել ներքին լարվածությունից, հուսահատությունից, անորոշությունից: Անշուշտ մարդիկ ունեն խնդիրներից ազատվելու կամ դրանց լուծում տալու իրենց տարբերակը, ինչպես շատերի համար քնելը կամ խանութներով շրջելը ՝ որպես հոգեբանական խնդիրների դեմ բուժիչ դեղամիջոց: Սակայն այս սկզբունքի կիրառման դեպքում ամեն ինչ այլ կերպ է ընթանում: Եթե քնի միջոցով հնարավոր է պարզապես "վերանալ” գոյություն ունեցող իրականությունից, չհիշել կամ մոռանալ այն միտքը, որը շարունակաբար հանգիստ չի տալիս, ապա երեք 10-ի սկզբունքի կիրառման դեպքում պարզապես պետք է անձն ինքն իրեն տա հետևյալ հարցերը՝ ինչպե՞ս կվերաբերվեմ ես այս խնդրին 10 ժամ անց, 10 ամիս անց և 10 տարի անց :

Նրանք, ովքեր հուսահատված են, ովքեր հապաղում են որոշման ընդունման հարցում և այլն, վստահաբար կգտնեն լուծումներ, քանի որ այս հարցերը կօգնեն նրանց հասկանալ, որ այդօրինակ բոլոր խնդիրները, միևնույն է, որոշ ժամանակ անց կորցնելու են իրենց նշանակութունը և արժե՞ արդյոք տանջվել դրանց համար հիմա: Իսկ եթե, այդուհանդերձ, խնդիրը կապված է այլ մարդկանց հետ, որոնց հետ կիսվելու, նրանց որևէ բան ասելու կամ խոստովանելու միտքը ձեզ հանգիստ չի տալիս, պարզապես կիրառեք դատարկ աթոռի տեխնիկան. մի աթոռ եք դնում ձեր առջև և պատկերացնում, որ որևէ մեկը, ում դուք ասելու բան ունեք, նստած է այդ աթոռին: Ասե՛ք նրան, ինչ ցանկանում եք, հարցեր տվե՛ք և փորձե՛ք լսել պատասխանները՝ վստահ լինելով, որ այդ կերպ կունենաք թեթևության, հանգստության զգացողություն:

Պարզապես հիշել է պետք, որ ամեն բան ենթարկվում է փոփոխության և ամենաանլուծելի թվացող խնդիրներն անգամ ժամանակի ընթացքում կորցնում են իրենց ուժն ու նշանակությունը:
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
2275 reads | 01.04.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com