«Ո՛Չ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ, Ո՛Չ ԷԼ ՄՈՍԿՎԱՆ ՉԵՆ ՍԱՆՁԱԶԵՐԾԻ ՊԱՏԵՐԱԶՄ» ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ) «ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ՀՐԱՄԱՆՈՎ ԳՅՈՒԼԵՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ

ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԱՐՅԱՆ ԽՄԲԻ ԵՎ ՄԱՐԴՈՒ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆ
ՀՊՄՀ  հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, ԵՐԵՎԱՆ





Ամեն ինչ սկսվեց այն պահից, երբ Արևմուտքում մի շարք գիտնականներ՝ ցուցաբերելով ռասիստական մոտեցում, հրապարակայնորեն հայտարարեցին, որ արյան երրորդ խումբը ավելի տարածված է Ասիայում և հազվադեպ է հանդիպում սպիտակամորթ եվրոպացիների շրջանում: Եվ միգուցե գաղափարն այդքան բուռն արձագանք չստանար ասիացիների կողմից, եթե վերոնշյալ գիտնականները չպնդեին, որ արյան երրորդ խումբը բնորոշ է կենդանիներին: Հետևաբար ասիացիները զարգացման ավելի ցածր մակարդակ ունեցող մարդիկ են, քան եվրոպացիները, որոնց մեծամասամբ բնորոշ են արյան առաջին և երկրորդ խմբերը:

Միտքն, իհարկե, որևէ լուրջ հիմնավորում չուներ, և քննադատության մեծ ալիք բարձրացավ հատկապես Ճապոնիայում, իսկ արդեն 1931 թվականին Ֆուրուկավա Տակեշին բացահայտեց, որ իսկապես գոյություն ունի ակնհայտ կապ արյան խմբի և անձի` այս դեպքում արդեն հոգեբանական առանձնահատկությունների միջև: Դե իհարկե, ոչ այնպիսի կապ, ինչպիսին մատնանշում էին եվրոպացիները: Ասում են, որ Ճապոնիայում մինչ օրս չափազանց մեծ ուշադրություն է հատկացվում արյան խմբին, անգամ որոշ մանկապարտեզներում երեխաներին առանձնացնում են ըստ արյան խմբի և համապատասխան դաստիարակչական մեթոդներ կիրառում: Ինչևէ, հատկանշական է այն, որ խնդրով սկսել են հետաքրքրվել շատ հոգեբաններ, որոնք ուսումնասիրությունների արդյունքում եկել են որոշակի համոզմունքների` կապված բնավորության և արյան խմբի միջև:

Դրանց ճշմարտացիությունը կարելի է ստուգել` համեմատելով արյան խումբը և անձնային հոգեբանական առանձնահատկությունների տվյալները:

Եվ այսպես, առաջին կամ 0 խմբի ներկայացուցիչները ակնհայտ լիդերներ են, նրանց բնորոշ է անընդհատ շարժումը: Կատակասեր և նպատակասլաց այս մարդիկ երբեք չեն զգում ինքնավստահության պակաս, թեպետ ունեն մի մեծ թերություն. նրանք դժվարությամբ են ազատվում նախանձի և խանդի զգացողություններից:

Երկրորդ կամ A խումբը հարմոնիայի, խաղաղության սիրահարներն են: Սակայն բարության և համբերատարության զուգընթաց, նրանք չափազանց զգացմունքային են, երբեք չեն կարողանում լիարժեք կերպով հանգստանալ:

Երրորդ կամ B խմբի ներկայացուցիչներն աչքի են ընկնում իրենց ադապտիվ` հարմարվողական վարքով, նրանք վառ անհատականություններ են, ունեն ուժեղ երևակայություն: Մարդկանց այս տեսակին անվանում են <<որսորդներ>>` խելացի և շրջահայաց կերպարներ, որոնք, սակայն, երբեմն-երբեմն սիրում են խույս տալ հասարակության մեջ ընդունված նորմերից, դիմել խենթ արարքների:

AB-ն կամ չորրորդ խումբը ամենահազվադեպ հանդիպող մարդկանց խումբն է, նրանք սառնասիրտ են, հմուտ են հաղորդակցման հարցում, բայց և այնպես կասկածամիտ են: Նրանք մշտապես հապաղում են որոշումներ կայացնելու հարցում:
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
3377 reads | 04.02.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com