ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՍԱՆԴՂԱԿԸ
ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆ
ՀՊՄՀ  հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, ԵՐԵՎԱՆ






Ամեն անգամ, երբ կյանքում կտրուկ փոփոխություններ են լինում, երբ ի հայտ են գալիս տարաբնույթ խնդիրներ և դրանց տրվում են լուծումներ, մարդիկ ունենում են որոշակի զգացողություններ` դրական կամ բացասական, լավ կամ վատ: Եվ ցանկացած զգացողություն յուրովի կարևոր է յուրաքանչյուրի համար:

Բացասական զգացողությունները` վախը, ատելությունը, զայրույթը ինքնապաշտպանական մեխանիզմներ են, իսկ դրական զգացողությունները կարծես կյանքին իմաստ են պարգևում: Սակայն ինչպես ասում են, ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ: Այն վախը, որը վեր է ածվում կպչուն մտքի, որը շարունակ հանգիստ չի տալիս մարդուն, քայքայիչ զգացողություն է:

Մյուս կարևոր խնդիրը զգացմունքների ճնշումն է, այն կարող է ունենալ անդառնալի հետևանքներ, քանի որ, ինչպես հայտնի է, յուրաքանչյուր զգացմունք իր մեջ որոշակի էներգիա է պարունակում, երբ մենք փորձում են ճնշել այս կամ այն զգացմունքը, էներգիան մնում է մեր ներսում` առաջացնելով անգամ մարմնական հիվանդություններ:

Ռուս հոգեբան Անաստասիա Ռադկինայի հայտնագործությունը թվում է թե նման խնդիրներից խուսափելու մեծ հնարավորություն է ընձեռնում: Ամբողջ իմաստը նրանում է, որ բացասական զգացմունքները «չքարացնելու» լավագույն ճանապարհը դրանք դրականով փոխարինելն է: Ասենք, եթե դուք խիստ զայրացած եք, սակայն զայրույթը արտահայտելու հնարավորություն չունեք, փորձեք ստեղծել այնպիսի պայմաններ, որոնք ձեզ ուրախություն կպարգևեն` այդ կերպ քայքայելով բացասական զգացմունքներից առաջացած էներգիան:

Հեղինակի կողմից առաջարկվող աղյուսակում հստակ ուրվագծվում է, թե յուրաքանչյուր զգացողություն որքան էներգիա է պարունակում: Այն զգացողությունները, որոնք ունեն նույն քանակությամբ էներգիա, փոխկապակցված են միմյանց հետ: Օրինակ, վիրավորանքը և ուրախությունը պարունակում են նույն քանակությամբ էներգիա: Դա նշանակում է, որ երբ մարդն ունի վիրավորանքի ուժեղ զգացողություն, նրա ուրախության զգացողության էներգիան կրճատվում է ճիշտ այնքանով, որքանով ավելացել է վիրավորանքի էներգիան:
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
2038 reads | 13.01.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com