ԱՄԱՆՈՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆ
ՀՊՄՀ  հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող, ԵՐԵՎԱՆ





Պարզվում է, որ շատերի համար Ամանորը խորհրդանշական է նոր կյանք սկսելու գաղափարով: Ահա թե ինչու տարիներ առաջ ամերիկացի գրող Չարլզ Լեշը ասել է, որ Ամանորը յուրաքանչյուր մարդու ծննդյան տոնն է: Նոր կյանք սկսելու գաղափարը յուրաքանչյուր ոք յուրովի է հասկանում: Տղամարդկանց մոտ, օրինակ, արդիական են համարվում գալիք տարում այլևս չծխելու կամ ալկոհոլ չօգտագործելու, լավ աշխատանք գտնելու գաղափարները, աղջիկների համար նիհարելու, ավելի ինքնավստահ լինելու գաղափարները և այլն:

Փաստ է, որ անգամ ամենակասկածամիտ մարդիկ ևս հոգու խորքում հավատում են Ամանորի հրաշքին` տոնական գիշերը պահելով նմանատիպ տարբեր երազանքներ, ընդունելով տարբեր որոշումներ: Եվ այստեղ, ըստ էության, կա միայն մեկ խնդիր` ինչպես անել, որ նոր կյանք սկսելու գաղափարը չկորցնի իր արդիականությունը նաև տոնական գիշերին հաջորդող օրերին:

Հոգեբանները խորհուրդ են տալիս թղթի վրա գրել այն բոլոր իղձերն ու ցանկությունները, որոնք պահել եք Ամանորի գիշերը և փակցնել դրանք տան տարբեր անկյուններում` վստահ լինելով, որ դուք ի զորու եք դրանք իրականացնել:

Երկրորդ և ոչ պակաս կարևոր խորհուրդն էլ գնահատումներն են` գնահատել նախորդ տարին` վերհիշելով սկզբում դրականը, իսկ հետո արդեն բացթողումները:

Եթե ընտանիքում կան երեխաներ, առաջարկե՛ք նրանց երկու նկար նկարել «Իմ ընտանիքը անցած տարի» և «Իմ ընտանիքը այս տարի» խորագրերով:

Նկարների միջոցով փորձեք հասկանալ երեխայի ապրումները, ցանկություններն ու ակնկալիքները: Եվ հաշվի առնելով այն, որ Ամանորը 365 թերթ ունեցող գրքի առաջին էջն է` փորձե՛ք այն դարձնել ավելի իմաստալից և հետաքրքիր` երբեք չմոռանալով տոնական բարձր տրամադրության մասին, իսկ տոնական տրամադրությունը այն է, երբ դու այնքան երջանիկ ես, որ ուրախ ես տեսնել անգամ նրանց, ովքեր շփոթել են դուռը:
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
2231 reads | 08.01.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com