ԵՐԵՔԸ ՄԵԿ ԱՆՁԻ ՄԵԶ
Անի Խուդոյան
ՀՊՄՀ
 հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող
, ԵՐԵՎԱՆ




Ի՞նչ եք կարծում, մարդիկ երբևէ փոխվու՞մ են, փոխվու՞մ է արդյոք բնավորությունը, աշխարհայացքը, թե ճշմարիտ է ասված, որ մարդիկ չեն փոխվում, փոխվում են միայն իրավիճակները: Խնդրահարույց հարց է, իհարկե, և մտորումների տեղիք է տալիս: Սակայն կարելի է նաև հարցը դիտարկել մեկ այլ տեսակետից. ի՞նչ կլինի, եթե պատկերացնենք, որ մարդը չի փոխվում, պարզապես նրա ներսում «Ես»-ի երեք տարբեր վիճակներ կան, որոնք ժամանակ առ ժամանակ փոխարինում են մեկը մյուսին: Ամերիկականադական անվանի հոգեբան և հոգեբույժ, տրանսակտային վերլուծության հիմնադիր Էրիկ Բեռնը գտնում էր, որ «Ես»-ի այդ երեք վիճակները՝ «ծնող», «մեծահասակ», «երեխա» ուղեկցում են անձին ողջ կյանքի ընթացքում: Պատկերացրեք այն պահը, երբ դուք սկսում եք ենթարկվել ձեր հույզերին, զգացմունքներին՝ մի կողմ թողնելով դատողությունները, երբ ձգտում եք, որպեսզի դիմացինը հոգ տանի ձեր մասին, ամեն ինչ անի ձեր փոխարեն, երբ ձեզ պահում եք այնպես, կարծես երեխա լինեք… Անխոս, լինում են այդպիսի պահեր, և հենց այդ դեպքում է, որ անձի մեջ արթնանում է «Ես» երեխան:

ԱՄՆ-ի նախագահ Բիլ Քլինթոնը իր մտորումներում անդրադառնում է նման իրավիճակի, երբ ինքը, իր իսկ խոսքերով, ենթարկվում էր կնոջը՝ Հիլարիին այնպես, ինչպես երեխան կենթարկվեր ծնողին: Լինում են նաև դեպքեր, երբ մեզ խորհուրդներ են տալիս, երբ մենք ինքներս հանդես ենք գալիս խորհրդատուի դերում՝ փորձելով ցույց տալ մեր ընկերոջը, ծնողին կամ երեխային, թե ինչպես պետք է վարվել այս կամ այն իրավիճակում: Ահա այս դեպքում արդեն մեր մեջ արթնանում է «Ես» ծնողը:

Ինչևէ, հարկ է նշել, որ կյանքում ամենից շատ մենք հանդես ենք գալիս, կամ փորձում ենք հանդես գալ մեծահասակի կարգավիճակում՝ ենթարկվել հասարակական նորմերին, փորձելով լինել զգոն, չտրվել հույզերին, լինել պատասխանատու մեր գործած արարքների համար, ի զորու լինել ինքնաքննադատության և ինքնավերլուծության:
Այսպես, եթե կյանքում ձեզ ծանոթ կամ հարազատ, որևէ մեկը փոքր-ինչ փոխվել է, միգուցե, ինչպես նշում է Է. Բեռնը, նրա մոտ պարզապես արթնացել է «Ես»-ի վիճակներից որևէ մեկը, և բացի այդ փորձեք ինքներդ ձեզ համար բացահայտել, թե դուք ինքներդ «Ես»-ի որ վիճակում եք այժմ:

ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆ
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
1976 reads | 07.02.2013
|
avatar

avatar
1
երևի երեքը մեկ անձի մեջ? գրված է մեզ

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com