ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՈՆՖՈՒԶԻ ԿԱՄ «ՇՓՈԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՄԵԽԱՆԻԶՄՆԵՐԸ

Անի Խուդոյան
ՀՊՄՀ
 հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող






Հավանաբար չի գտնվի որևէ մեկը, ով կկարողանա փաստել, որ մարդկանց հետ հաղորդակցվելիս երբևէ չի օգտագործել այնպիսի բառ կամ նախադասություն, որը իրականում չէր ցանկանում արտաբերել: Այո՛, իսկապես, դա այն երևույթն է, որը կյանքում գրեթե միշտ ուղեկցում է մեզ և ոչ միայն մեզ. Ուկրաինիայի ներկա նախագահ Վ. Յանուկովիչը, կարելի է ասել, որ նման կոնֆուզների «լավագիտակ է», հետաքրքիրն այն է, որ թեպետ գրեթե միշտ նախագահն իր ելույթները ընթերցում է, այնուամենայնիվ շատ հաճախ ելույթի ընթացքում թույլ է տալիս բազում սխալներ՝ կապված բառերի ճիշտ օգտագործման հետ: Այսպես, վերջերս Բորիսպոլ քաղաքում միտինգ-ռեքվիեմի ժամանակ ունեցած իր ելույթի ընթացքում, Վ. Յանուկովիչը բառացիորեն ասաց հետևյալը. «Մենք պիտի անենք ամեն ինչ, որպեսզի հնարավոր դարձնենք նոր ողբերգությունների իրականացումը»: Եվ, իրոք, անհասկանալի է, թե ինչու այն դեպքում, երբ թղթի վրա գրված էր «անհնար» բառը, Յանուկովիչն արտաբերեց «հնարավոր» բառը: Հոգեբանության մեջ նման երևույթներն անվանում են սխալ գործողություններ, երբ մարդն ասում կամ անում է այն, ինչը իրականում չէր ցանկանում: Նման դեպքերը սովորաբար կապվում են անձի մոտ ուշադրության ցրվածության, գերհոգնածության, անհանգիստ կամ խիստ զբաղված լինելու հանգամանքների հետ: Սակայն նշենք, որ բոլորովին այլ է Զ. Ֆրոյդի տեսակետը այս հարցի շուրջ. նա մասնավորապես գտնում է, որ յուրաքանչյուր սխալ արտասանված բառի կամ արված գործողության հիմքում, տարբեր իրեր կորցնելու, այնուհետև դրանք գտնելու հիմքում խորիմաստ է թաքնված. ամուսնուն ծննդյան օրվա կապակցությամբ կինը գիրք է նվիրում, ամուսինը շատ շուտ մոռանում է , թե որտեղ է դրել այդ գիրքը, քանի որ իրականում այդ շրջանում նրանց հարաբերությունները բավական լարված էին, սակայն, շուտով, երբ ամուսնու մայրը հիվանդանում է, իսկ կինը անձնվիրաբար խնամում է վերջինիս, ամուսնու մոտ նորից վերականգնվում է կնոջ հանդեպ սերն ու ջերմ վերաբերմունքը: Արդյունքում շատ շուտով գիրքը գտնվում է: Իրականում սա այն բազում հետաքրքիր պատմություններից մեկն է, որոնց միջոցով հեղինակը փորձում է ցույց տալ, որ սխալ գործողությունների ետևում թաքնված են մեր իրական ցանկությունները: 2012 թ. նախագահական ընտրություններից առաջ կազմակերպվեց հանդիպում Բ. Օբամայի և Ջ. Մակքեյնի միջև: Մակքեյնը, սակայն, նախապես հստակ իմանալով հանդիպման սրահի տեղը, հանդիպումից առաջ շփոթվել և մեկ այլ սրահ էր մտել: Եթե հետևենք երևույթի ֆրոյդյան մեկնաբանությանը, ապա հավանաբար Ջ.Մակքեյնի «շփոթմունքը» կարելի է դիտարկել որպես ոչ թե սովորական պատահականություն, այլ պարզապես բացատրել նրանով, որ վերջինս իրականում չէր ցանկանում գնալ այդ հանդիպմանը: Այնպես որ, զգոն լինենք մեր ցանկություններում…
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
2075 reads | 29.01.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com