ՀԱՐՄԱՐՎԵԼՈՎ ՈՒՐԻՇԻՆ, ԼՔԵԼՈՎ ԻՆՔԴ ՔԵԶ, «ՔԱՄԵԼԻՈՆԻ ԷՖԵԿՏ»
Անի Խուդոյան
ՀՊՄՀ  հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող





Մարդն ի ծնե հասարակական էակ է, իսկ դա նշանակում է, որ կյանքի տարբեր դրվագներում մենք հաճախ ստիպված ենք լինում ենթարկվել հասարակության կողմից ընդունված նորմերին և արժեքներին՝ մի կողմ թողնելով մեր սեփականը միայն այն պատճառով, որ չենք ցանկանում տարբերվել մյուսներից կամ պարզապես ցանկանում ենք ընդունված լինել այլոց կողմից: Նման վարքը հոգեբանության մեջ անվանում են կոնֆորմիստական. «Երբ դու ստիպված ես լինում փոխել քո վարքը կամ համոզմունքները խմբի իրական կամ երևակայական ճնշման տակ»: Սոցիալական հոգեբանության լավագիտակ Դ. Մայերսը առանձնացնում է կոնֆորմիզմի երկու տեսակ՝ մի դեպքում, երբ մենք խմբի ներսում հարկադրաբար վարքի որևէ տեսակ ենք ցուցաբերում, սակայն երբ միայնակ ենք լինում, նման վարք այլևս չենք դրսևորում, մյուս դեպքում, երբ ինքներս անկեղծորեն սկսում ենք հավանություն տալ հասարակության կողմից ընդունված այս կամ այն երևույթին. օրինակ, երբ առավոտյան սուրճ ենք խմում, որովհետև բոլորն էլ խմում են և որովհետև ընդունված է, որ սուրճը «թարմացնում է», երբ ծիծաղում է դիմացինը, ծիծաղում ենք նաև մենք՝ հավատալով , որ ծիծաղը վարակիչ երևույթ է…:  Օրինակները, իհարկե, բազում են, սակայն արդյունքը մեկն է՝ մենք աստիճանաբար սկսում ենք վերափոխվել իսկական քամելիոնի: Սակայն բնավ պետք չէ կոնֆորմիզմին վերաբերվել որպես բացասական երևույթի, պարզապես պետք է կարողանանք լինել այնքան ուժեղ, որ անգամ հասարակության ճնշման տակ երբևէ չկորցնենք մեր անհատականությունը՝ միաժամանակ հարմարվելով այն միջավայրին, որտեղ ապրում ենք:


Կոնֆորմիզմի վերաբերյալ գոյություն ունեն բազմաթիվ գիտափորձեր, հատկապես նշանակալի են Ս.Աշի, Մ.Մուխինայի հետազոտությունները.






ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
1966 reads | 26.01.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com