ՏԱՐԻՔԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄ: Ի՞ՆՉ Է ԴԱ
Անի Խուդոյան

ՀՊՄՀ  հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող




1788 թվականին ԱՄՆ-ի սահմանադրության  մեջ ավելացվեց մի կետ, համաձայն որի, նախագահ դառնալու իրավունք ունեին միայն  35 տարեկանը լրացած անձինք: Հոգեբանական, ինչպես նաև ֆիզիոլոգիական տեսակետից նման մոտեցումն ավելի քան արդարացված է: Այս բանը հասկացել են հին հույները սրանից դեռ երեք հազար տարի առաջ, երբ կարևոր պետական պաշտոնների նշանակել են հասուն տարիքի մարդկանց:  Հելլադայում, օրինակ, դեսպաններ էին նշանակում 50 տարեկանից ոչ երիտասարդների: Հետևելով նրանց օրինակին, ամերիկացիներն առանցքային երկրներ դեսպաններ են ուղարկել հասակն առած դիվանագետների: Խնդիրը նրանում է,  որ վաղ հասունության շրջանի ճգնաժամը,  որը բեկումնային է անձի կայացման համար, ավարտվում է հենց 35 տարեկանից սկսած: Ուսումնասիրելով ճգնաժամի ընթացքի առանձնահատկություններն այնպիսի հռչակավոր մարդկանց մոտ,  ինչպիսիք են Սալվադոր Դալին, Չարլի Չապլինը, Հանս Քրիստիան Անդերսենը,  Պարույր Սևակը՝ հոգեբանները բացահայտել են, որ մինչ 30 տարեկանն ընկած ժամանակահատվածը նրանցից շատերի համար եղել է ինքնաորոնման, իսկ հետո` ինքնաբացահայտման շրջան: Վերցնենք Սևակի վաղ շրջանի ապրումները: Մեծ բանաստեղծը նշում է. «ինքնազզվանքի զգացողությունը գնալով պատում էր ինձ, ինչպես բորբոսը հացին…ես արդեն լքել էի ինքս ինձ` խճճվելով մի այնպիսի ճգնաժամի մեջ, որն առավել անտանելի էքան տնտեսական ասվածըորովհետև կոչվում է հոգեկան»: Նման տվայտանքների մեջ է հայտնվել նաև Դալին: Նա իրեն նույնացնում է թափառական շան հետ,  որը շարունակ փնտրում, սակայն ոչինչ չի գտնում: Ամերիկյան լուսավորիչ,  Անկախության դեկլարացիայի և  Սահմանադրության համահեղինակ Բենջամին Ֆրանկլինը, որն իր ինքնակենսագրության մեջ նշում է, որ եթե հնարավորություն տրվեր կրկին ապրել,  ոչինչ չէր փոխի իր կյանքում, նույնպես ունեցել է վաղ հասունության ճգնաժամ: Նա գրում  է. «Իմ կյանքում եղավ մի շրջան, երբ ես խորապես զարմացել էի,  որի մեջ ավելի շատ թերություններ կան, քան ենթադրում էի»: Ֆրանկլինի մտորումներից,  որոնք հատուկենտ 26-27 տարեկան երիտասարդներին, ակնհայտ երևում է, որ նա գտնվել է  ինքնաբացահայտման ճանապարհին:  Ինքնաբացահայտումը ուղեկցվում է ներքին կոնֆլիկտի բացահայտմամբ, որի լուծումը սովորաբար հայտնվում է  հենց ճգնաժամի ավարտին: Եվ, իրոք, արդեն 32 տարեկանում հաջողությունը սկսում է  մշտապես ուղեկցել Ֆրանկլինին`  պատճառելով ինքնաբավարարվածություն: Այսպիսով, ճգնաժամային փուլի ավարտը ամերիկյան լուսավորչի համար նշանավորվում  է նոր ծրագրերի, նոր որոշումների ընդունմամբ,  որոնք էլ հետագայում դառնում են նրա հաջողության բանալին: Պակաս հետաքրքիր չեն նույն փուլում Հնդկաստանի ազգային- ազատագրական շարժման առաջնորդ Մահաթմա Գանդիի ունեցած ապրումները,  որոնք իր իսկ վկայությամբ. «եղել են վաղ հասունության փորձություններով լի մի շրջան»: Խոսելով իր կյանքի քսանվեցերորդ տարվա մասին՝ Գանդին նշում  է, որ դա իր համար մտքի անհասության, բնավորության թուլության շրջան է եղել:  Թեպետ և նրա գործունեությունը բավական արդյունավետ է ընթացել,  Գանդին բավականություն չի ստացել դրանից: Ընդհակառակը, անբավարարության ինչ–որ զգացողություն շարունակ ուղեկցել է նրան: Բացակայել է կամքի ուժը: Սակայն 32-35  տարիքային սահմանագծում նա ասես սթափվում է նիրհից և ուժ է գտնում իր մեջ՝ դուրս գալու ճգնաժամային վիճակից: Նվիրվել ժողովրդին, օգնել ընչազուրկներին, օգնել իր երկրին`  ահա այն ինքնափրկարար ուղին, որն ընտրեց մեծ գործիչը` ողջ կյանքի համար:  Հնդիկ ժողովուրդը նրան պատասխանեց անսահման սիրով ու երախտագիտությամբ: Եվ նա անմահացավ:

Ապացուցված է,  որ տարիքային ճգնաժամերը շատ դեպքերում օգնում են մարդուն հաղթահարել կյանքի տարբեր փուլերում հանդիպող դժվարությունները,  բացահայտել մարդկային իրական հնարավորությունները, ճիշտ կողմնորոշվել կյանքում և  երբեք չվախենալ  և  չնահանջել: Երբ սկսեք հաճախ մտորել կյանքի,  գոյության իմաստի գաղափարների շուրջ, կնշանակի` արդեն հատել եք կյանքի կարևորագույն մի սահմանագիծ:

ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
11827 reads | 20.01.2013
|
avatar

avatar
1
Apres Ani jan, artakarg hodvats e......
avatar
2
Շնորհակալ եմ...

Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com