«Ո՛Չ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ, Ո՛Չ ԷԼ ՄՈՍԿՎԱՆ ՉԵՆ ՍԱՆՁԱԶԵՐԾԻ ՊԱՏԵՐԱԶՄ» ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ) «ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ՀՐԱՄԱՆՈՎ ԳՅՈՒԼԵՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ

ԱՐՑՈՒՆՔԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ
Անի Խուդոյան
ՀՊՄՀ 
 հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող
 
 
 
 
 
Երբևէ մտածե՞լ եք, որ արցունքը կարող է նպաստել նրան, որ շրջապատողները Ձեր հանդեպ փոխեն իրենց վերաբերմունքը, և գիտե՞ք արդյոք, որ այն ունի մտերմացնող հատկություն: Առաջին հայացքից նման պնդումը հակասական զգացողություն է առաջացնում. չէ՞ որ մարդիկ սովորաբար փորձում են խուսափել այլոց ներկայությամբ հուզվելու և լաց լինելու իրողությունից, քանի որ կարծում են, որ այդկերպ նրանք կհայտնվեն անպատշաճ դրության մեջ: Սակայն դա այդպես չէ. արցունքերը հաճախ մտերմացնում են մարդկանց անկախ նրանից՝ դրանք ուրախության, թե տխրության արդյունք են, քանի որ արցունքը, ինչպես նշում է ռուս գրող Օլգա Մուրավյովան, հոգու «քրտինքն» է, հոգու արտացոլումը… 
Երբ Իտալիայի վարչապետ Սիլվիո Բերլուսկոնին, ներկա գտնվելով երկրաշարժի զոհերին նվիրված հիշատակի արարողությանը, լաց էր լինում, նա առավել քան երբեք կանգնած էր իր ժողովրդի կողքին, դա ապրումակցման մի ձև էր, մարդկության հանդեպ հարգանքի արտահայտման մի վառ օրինակ, որի կարիքը զգացվում է հատկապես հոգեբանական տրավմաների դեպքում: 
 
Սովորաբար էմոցիաների, հույզերի կուտակման արդյունքը լինում է հենց լացը, ահա այդ է պատճառը, որ ըստ ամերիկյան հոգեբանների, լացելուց անմիջապես հետո մարդիկ թեթևություն են զգում (իհարկե, կարևորվում է նաև այն, թե որտեղ և ում ներկայությամբ ես լաց լինում, քանի որ շատ մարդկանց ներկայությունը հաճախ թույլ չի տալիս լիարժեք ազատ լինել և կաշկանդվածության մթնոլորտ է ստեղծում), բացի այդ, գաղտնիք չէ, որ արցունքների միջոցով օրգանիզմից դուրս են գալիս այսպես կոչված սթրեսի հորմոնները, իսկ դա նպաստում է տրամադրության փոփոխությանը: 
 
Անսահման ուրախության զգացողությունը ևս կարող է ուղեկցվել լացով կամ արցունքների առաջացմամբ. այսպես, երբ նախագահական ընտրությունների արդյունքներն արդեն պարզ էին ԱՄՆ նախագահ Բարակ Օբաման նախընտրական շտաբում ելույթի ժամանակ չկարողացավ թաքցնել իր հուզմունքը և համաձայնեք , որ դա ներկաներից ոչ մեկին չէր կարող անտարբեր թողնել, հատկապես եթե հաշվի առնենք, որ լացը վարակիչ հատկություն ունի: Լինենք ազատ մեր զգացմունքների և հույզերի արտահայտման մեջ՝ վստահ լինելով, որ անկեղծությունը միշտ արժանանում է բարձր գնահատանքի:
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
1909 reads | 15.03.2013
արցունք, մարդկային հարաբերություններ, հոգեբանություն |
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com