ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
ՋՈՀԱՐՐԻԻ ՊԱՏՈՒՀԱՆԸ ՈՐՊԵՍ ԻՆՔՆԱԲԱՑԱՀԱՅՏՄԱՆ ԳՈՐԾԻՔ
17.06.2017 \ 19:15 Reads: 938
Ստացվում  է, որ շատերը որպես ինքնաբացահայտման գործիք օգտագործում են համեմատությունը: Այնինչ,  ինչպես ասում էր Զիգմունդ Ֆրոյդը,  միակ մարդը, ում հետ պիտի համեմատվեք, դա դուք եք անցյալում, և միակ մարդը, ումից լավը պետք է լինեք, դա դուք եք ներկայում:    Այստեղ դժվար ոչինչ չկա, օրվա վերջում, ինքնավերլուծություն անելով, մի քանի րոպե տրամադրեք և համեմատություն արեք՝ ինչպիսին էի ես երեկ, ինչպիսին եմ այսօր և ինչպիսին պիտի լինեմ վաղը:  Արդյունքում դուք կկարողանաք բացահայտել ինքներդ ձեզ և հստակեցնել անհրաժեշտ փոփոխությունների ցանկը: 
ԿՅԱՆՔԸ ԱՊՐԵԼՈՒ ԼԻՏՎԱԿԻ ԲԱՆԱՁԵՎԸ
19.02.2016 \ 15:06 Reads: 981
Սխալ հարաբերությունների կառուցման  հիմքում ընկած է սխալ սպասումների ձևավորումը: Եթե քեզ նվեր են տվել, ամեն անգամ սպասում ես, որ նորից պիտի տան, քեզ հաճոյախոսել են, սպասում ես , որ պարբերաբար պիտի հաճոյախոսեն, և եթե սպասելիքներդ չեն արդարանում, քեզ թվում է, որ ինչ որ բան այնպես չէ:  Ուշադի´ր եղեք սպասումների ձևավորման գործընթացում:
ՀԻԲՐԻՍ ՍԻՆԴՐՈՄ ԿԱՄ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԼԻԴԵՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԴԵՖՈՐՄԱՑԻԱՆ
09.11.2015 \ 20:11 Reads: 1606
Ըստ էության  հիբրիս սինդրոմի դրսևորման դեպքում անձը կորցնում է իրականության  ադեկվատ գնահատման հնարավորությունը:  Այս սինդրոմով տառապողների համար ամենաբնորոշ բնութագրերից է ալկոհոլի, թմրանյութերի օգտագործումը, այնպես, ինչպես դա տեղի ունեցավ  Ռիչարդ Նիքսոնի, Ջոն Քենեդիի  հետ:  
ԵՐԲ ԴՈՒ ԱՆՃԱՆԱՉԵԼԻՈՐԵՆ ՓՈԽՎՈՒՄ ԵՍ. ՍՈՑԻԱԼ-ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ
30.09.2015 \ 16:39 Reads: 1240
«Զվարճանքների» տեսություն, այսպես է կոչվում այն մոտեցումը, որի հիման վրա իրականացվել են բազմաթիվ հետազոտություններ՝ ապացուցելու համար, որ մարդիկ կարող են հեշտությամբ փոխել մի գործունեության ձևը մյուսով, եթե վերջինս իրենց ավելի զվարճալի թվա:
ՍԱՌԸ ԸՆԹԵՐՑՈՒՄ, ՖՈՐԵՐԱՅԻ ԷՖԵԿՏ ԿԱՄ ԻՆՉՊԵՍ ԿԱՐՃ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԴՈՒՐ ԳԱԼ ՄԱՐԴԿԱՆՑ
07.09.2015 \ 15:35 Reads: 5002
Ֆորերայի զարմանալի էֆեկտը կայանում է նրանում, որ մարդիկ նման բնութագրեր լսելիս կարծում են, որ այս ամենը խիստ սուբյեկտիվ է և վերաբերում է հենց իրենց, այնինչ սրանք այնպիսի արտահայտություններ են, որոնց հետ կհամաձայնվեր թերևս յուրաքանչյուր ոք:
Ի՞ՆՉ Է ԿԼԱԿԱՆ ԿԱՄ ԻՆՉՊԵ՞Ս ՀՐԱՀՐԵԼ ՄԱՐԴԿԱՆՑ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ
27.06.2015 \ 10:49 Reads: 978
Այն, որ կլակայում ընդգրկված մարդիկ կամ կլակյորները մեր օրերում կարող են  հզոր ազդեցություն ունենալ  ոչ միայն մշակութային, այլ նաև հասարակական-քաղաքական կյանքում, ակնհայտ է: Զուր չէ, որ հռոմեացի կայսրերը իրենց կարևորագույն ելույթների ընթացքում հրավիրում էին պրոֆեսիոնալ կլակյորների, որոնք, միանալով ամբոխին, ելույթների  ընթացքում կարևոր պահերին կայսեր գաղափարների հետ համաձայնության վերաբերյալ վանկարկումներ էին անում, ինչը ակտիվացնում էր ամբոխը:  
 
ԿԱՐՊՄԱՆԻ ԱՌԵՂԾՎԱԾԱՅԻՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԸ
02.06.2015 \ 13:43 Reads: 1690
Կարպմանի եռանկյունին դրսևորվում է ինչպես ընտանեկան (մայրը բարկանում է երեխայի վրա՝ խնդրելով հորը պատժել վերջինիս, սակայն, երբ հայրը պատժում կամ բարկանում  է երեխայի վրա, անմիջապես քննադատության է արժանանում մոր կողմից՝ թե ինչու այդպես կոպիտ վարվեցիր, չէ՞ որ նա դեռ երեխա է, արդյունքում փրկչի դեր ստանձնելով՝ հայրը ինքն է վերածվում հետապնդողի), այնպես էլ աշխատանքնային, ընկերական հարաբերություններում, քաղաքականության մեջ:
ՄԱՐԴՈՒՆ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՈՒՂԻՆԵՐ՝ ԿՈՆՏԵՆՏ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
09.04.2015 \ 11:15 Reads: 3190
Հոգեբանական տարբեր հետազոտություններ ցույց են տվել, որ մարդու հոգեբանական առանձնահատկությունների բացահայտման համար գոյություն ունեն տարբեր ուղիներ՝ սկսած վերջինիս սիրելի գույնի ուսումնասիրությունից մինչև նրա կողմից կիրառվող մակաբույծ բառերի բացահայտումը:  Այս առումով ընտրությունը  իրոք բավական մեծ է, սակայն խնդիրն այն է, որ երբեմն ստացված տվյալներն այդքան էլ օբյեկտիվ չեն և դրանց հիման վրա վերլուծություններ անելն՝ այնքան էլ ճիշտ չէ: 
ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔ. ԲԱՐՈՆ ՄՅՈՒՆՀԱՈՒԶԵՆԻ ՍԻՆԴՐՈՄԸ
24.02.2015 \ 00:27 Reads: 1733
Երբեմն  ուշադրության արժանանալու մոլուցքը կարող է մարդուն տանել մեկ այլ, թվում է թե ավելի հեշտ ուղիով. ընդամենը կարելի է մի քանի  սուտ հորինել,  և որ ամենակարևորն է` սկսել հավատալ սեփական ստին այնպես, որ դրան հավատան նաև ուրիշները: Նման մարդիկ Բարոն Մյունհաուզենի սինդրոմով տառապողներ են, ովքեր, ինչպես ենթադրվում է, ուշադրության արժանանալու ցանկությունից դրդրված, վերագրում են իրենց այս կամ այն հիվանդությունը` հզոր ինքնաներշնչման արդյունքում ունենալով ուժեղ ցավի զգացողություններ օրգանիզմի տարբեր հատվածներում:
ՀԱՐԱԲԵՐԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ. ՏԱՐԻՔ
06.02.2015 \ 20:26 Reads: 4308
Այլևս երիտասարդ չլինելու զգացողությունը ոմանց կարող է պարզապես կոտրել, դա տեղի է ունենում այն դեպքում, երբ անձը սկսում է հաշտվել այդ գաղափարի հետ` միաժամանակ բացասաբար տրամադրվելով շրջապատողների և աշխարհի դեմ,  մյուս դեպքում, կան նաև այնպիսի մարդիկ, ովքեր, ձգտելով ազատվել այդ բարդույթից, ամեն բան անում են  ավելի երիտասարդ երևալու համար:
ԻՆՏԵԼԵԿՏԻ ՄԱՍԻՆ ԽՈՍՈՒՄ Է ԱՆԳԱՄ ԴԵՄՔԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ
16.06.2014 \ 22:55 Reads: 3986
IQ-ի չափման լավագույն թեստերը թերևս հիմնված են հարցերի և դրանց տրվող պատասխանների վերլուծություն վրա, սակայն շատ քչերն են տեղյակ, որ մարդու դեմքի կառուցվածքի միջոցով ևս հնարավոր է որոշել անձի ինտելեկտուալ կարողությունների մակարդակը: Այսպես առանձնացնում են դեմքի կառուցվածքի հինգ հիմնական տեսակներ, որոնք նման են երկրաչափական պատկերների:
ԿԱԹԻԼ ԱՌ ԿԱԹԻԼ. ՀԱՄԲԵՐՈՒԹՅԱՆ ԴՐԱԿԱՆ ՈՒ ԲԱՑԱՍԱԿԱՆ ԿՈՂՄԵՐԸ
29.05.2014 \ 00:16 Reads: 2380
«Մի կողմից այն դրական հատկություն է, երբ մարդը կարողանում է սպասել, չի կորցնում հույսը և համառորեն գնում է իր նպատակի հետևից. սա տեղի է ունենում գիտակցաբար, իսկ մյուս կողմից այն բացասական է՝ ընդդիմանալու անկարողություն, որը ի հայտ է գալիս անգիտակցական մակարդակում»:
ԹՈՒՅԼԵՐԸ ՉԵՆ ՆԵՐՈՒՄ. ՆԵՐՈՒՄ ԵՆ ՄԻԱՅՆ ՈՒԺԵՂՆԵՐԸ
12.05.2014 \ 14:20 Reads: 2420
Վիրավորանքից ազատվելու հոգեբանական այս տեխնիկան օգտագործվում է շատ վաղուց, այն բավական հեշտ է կիրառության մեջ: Վերցնում եք թուղթ և գրիչ, վրան գրում այն բոլոր խոսքերը, բացասական մտքերը, որոնք ուղղված են ձեզ վիրավորանք հասցրած անձին: Արդյունքը նկատելի կլինի աստիճանաբար, սկզբում ենթագիտակցությունից դուրս կհանեք, բոլոր այն վիրավորանքները, որոնք համեմատաբար թարմ են և աննշան:
ՎԱԽ ԿՅԱՆՔԻՑ ԿԱՄ ԿՅԱՆՔԻ ԻՄԱՍՏԻ ՈՐՈՆՈՒՄՆԵՐՈՒՄ
29.04.2014 \ 01:30 Reads: 3994
Ժամանակին Ժան Պոլ Սարտրը, և ոչ միայն նա, այլև էքզիստենցիալ փիլիսոփայության շատ ներկայացուցիչներ կարծում էին, որ կյանքի իմաստի բացահայտումը հնարավոր է միայն մահվան պահին, Անտոն Չեխովը դեմ էր նման տեսակետին, կարծելով, որ կյանքի իմաստը հենց պայքարի մեջ է: Որոշ հեղինակներ, ինչպես Լև Տոլստոյը, կարծում էին, որ կյանքի իմաստի որոնման և կյանքից վախի հաղթահարման լիարժեք հնարավորություն է ընձեռնում կրոնը, քանի որ այն կյանքին այնպիսի իմաստ է տալիս, որը չի կորչում անգամ մահվան գաղափարի դեպքում:
ԲԱՌԱԽԱՂ. ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ
10.04.2014 \ 02:53 Reads: 4109
Այդ ընթացքում երկրորդ մասնագետը դեռևս գտնվում էր Հնդկաստանում և տեղյակ չէր իր գործընկերոջ եզրահանգումների մասին: Օրեր անց, սակայն, նա վերադարձավ. «Պարոնա’յք արտահանվող կոշիկի քանակը պետք է կրկնապատկել մոտ հինգ անգամ. այստեղ ոչ ոք դեռևս կոշիկ չի հագնում»:
“ԴԱՏԱՐԿ ԱԹՈՌԻ” ԵՎ “ԵՐԵՔ 10-Ի” ԲՈՒԺԻՉ ՆՇԱՆԱԿՈՒԹՈՒՆԸ
01.04.2014 \ 01:45 Reads: 2328
Սակայն այս սկզբունքի կիրառման դեպքում ամեն ինչ այլ կերպ է ընթանում: Եթե քնի միջոցով հնարավոր է պարզապես "վերանալ” գոյություն ունեցող իրականությունից, չհիշել կամ մոռանալ այն միտքը, որը շարունակաբար հանգիստ չի տալիս, ապա երեք 10-ի սկզբունքի կիրառման դեպքում պարզապես պետք է անձն ինքն իրեն տա հետևյալ հարցերը՝ ինչպե՞ս կվերաբերվեմ ես այս խնդրին 10 ժամ անց, 10 ամիս անց և 10 տարի անց:
«ՓԱԽՉՈՂ ՄԱՐԴՈՒ» ԱՌԵՂԾՎԱԾԸ
10.03.2014 \ 11:23 Reads: 1442
Մետրոյով հաճախակի երթևեկողները անշուշտ կփաստեն, որ հաճախ են ականատես լինում այնպիսի իրավիճակի, երբ շարաժասանդուղքը իջնում կամ բարձրանում է, իսկ մարդիկ շարունակում են այդ ընթացքում քայլել: Հավանաբար նրանք շտապում են, շտապում են անգամ այն դեպքում, երբ չեն ուշանում… թվում է, թե անհասկանալի մի բան կա այս ամենի մեջ:
ԼԱՎ Է ԼԻՆԵԼ ԱՌԱՋԻՆԸ ԳՅՈՒՂՈՒՄ, ՔԱՆ ՎԵՐՋԻՆԸ՝ ՔԱՂԱՔՈՒՄ
20.02.2014 \ 15:20 Reads: 1295
Շախմատում վաղուց ընդունված մի օրենք կա. եթե ցանկանում ես ավելի լավ խաղալ, պիտի խաղաս քեզնից ուժեղի հետ: Սակայն նման դեպքերում պարտությունը հաճախ անխուսափելի է լինում, իսկ արդյո՞ք մարդիկ պատրաստ են պարտության:
ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ ԱՐՅԱՆ ԽՄԲԻ ԵՎ ՄԱՐԴՈՒ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
04.02.2014 \ 02:24 Reads: 3056
Հատկանշական է այն, որ խնդրով սկսել են հետաքրքրվել շատ հոգեբաններ, որոնք ուսումնասիրությունների արդյունքում եկել են որոշակի համոզմունքների` կապված բնավորության և արյան խմբի միջև: Դրանց ճշմարտացիությունը կարելի է ստուգել` համեմատելով արյան խումբը և անձնային հոգեբանական առանձնահատկությունների տվյալները:
ԽՈՍԻՐ ՊԱՐԶ, ՄԱՏՉԵԼԻ, ՀՈՒԶԱԿԱՆ ԵՎ ՔԵԶ ԿԼՍԵՆ
21.01.2014 \ 12:55 Reads: 1603
Հիմա ամեն ինչ փոխվել է, պարո՛ն Դուգլաս. ես արդեն հակառակ կողմում եմ կանգնած, իսկ Դուք շարունակում եք կանգնել նույն տեղում: Ահա թե որն է մեր միջև տարբերությունը…
ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՍԱՆԴՂԱԿԸ
13.01.2014 \ 18:53 Reads: 2038
Բացասական զգացողությունները` վախը, ատելությունը, զայրույթը ինքնապաշտպանական մեխանիզմներ են, իսկ դրական զգացողությունները կարծես կյանքին իմաստ են պարգևում: Սակայն ինչպես ասում են, ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ: Այն վախը, որը վեր է ածվում կպչուն մտքի, որը շարունակ հանգիստ չի տալիս մարդուն, քայքայիչ զգացողություն է:
ԱՄԱՆՈՐԻ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴԸ
08.01.2014 \ 02:10 Reads: 2231
Հոգեբանները խորհուրդ են տալիս թղթի վրա գրել այն բոլոր իղձերն ու ցանկությունները, որոնք պահել եք Ամանորի գիշերը և փակցնել դրանք տան տարբեր անկյուններում` վստահ լինելով, որ դուք ի զորու եք դրանք իրականացնել:
ՄԱԿԱԲՈՒՅԾ ԲԱՌԵՐ
28.12.2013 \ 12:16 Reads: 3265
Եվ ինչպիսի՜ հարց հնչեցրեց լրագրող Արտյոմ Պուչեգլազովը ՌԴ նախկին նախագահ Դմիտրի Մեդվեդևի հետ հարցազրույցի ընթացքում. «Պարո՛ն նախագահ, իսկ ի°նչ մակաբույծ բառեր եք օգտագործում Դուք խոսելիս»:
ԵՐԲ ԶՈՒՐ ՀԱՐՑ ՉԵՆ ՏԱԼԻՍ, ՍՈՒՏ ՊԱՏԱՍԽԱՆ ՉԵՆ ՍՏԱՆՈՒՄ
23.12.2013 \ 14:50 Reads: 2387
Ճիշտ տրված հարցն իր մեջ 90 տոկոսով պատասխան է պարունակում. սա պետք է միշտ հիշել:
ԵՐԲ ՄՈՌԱՆՈՒՄ ԵՍ ԱՆՄՈՌԱՆԱԼԻՆ ԵՎ ՀԻՇՈՒՄ ԱՅՆ, ԻՆՉ ԿԱՐԵՎՈՐ ՉԷՐ
10.12.2013 \ 23:24 Reads: 1349
Իրականում կատարյալ հիշողություն ունեցողներ չկան, և անգամ Հուլիոս Կեսարը, ով դեմքով ճանաչում էր իր 25000 զինվորներից յուրաքանչյուրին, դժվարանում էր մտապահել մարդկանց անունները:
1 2 3 »
Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com