ՄԱՏՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ԽՈՍՈՒՄ ԵՆ ԲՆԱՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆ
ՀՊՄՀ  հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր 
 
 
 
 
 
«Նա տաղանդ է, ավելին ասել չեմ կարող», - բացականչեց ուսուցիչը, երբ տեսավ աշխարհահռչակ ջութակահար Պագանինիի մատները: Տղայի հայրը նման գնահատանքի, անշուշտ, չէր սպասում: Միայն արտաքին տվյալներից ելնելով՝ այսօրինակ կանխատեսումները վերջինիս համար խորթ էին, սակայն ակնհայտ է, որ ժամանակն ապացուցեց վարպետի խոսքերի ճշմարտացիությունը:

Այսօր արդեն մատների առանձնահատկությունների միջոցով հնարավոր է մարդու մասին հսկայական տեղեկություն ստանալ:

Երկար մատներ ունենում են արվեստին ավելի մոտ կանգնած մարդիկ, ավելի հանգիստ, համբերատար, հոգատար մարդիկ, նրանք գնահատում են այն, ինչ ունեն՝ բծախնդիր լինելով ցանկացած աշխատանքի իրականացման հարցում:

Կարճ մատներ ունեցողները արագաշարժ, աշխույժ մարդիկ են, որոնք կարող են անավարտ թողնել անգամ կարևոր գործերը:

Մեր օրերում մատների միջոցով անձի մասին տեղեկություն ստանալու ամենահեշտ ճանապարհը մատների չորս հիմնական ձևերի որոշման ուղին է:

Նկարում պատկերված մատների առաջին տեսակը խոսում է անձի հավասարակշռվածության, համակարգային մտածողության մասին:

Այս մարդիկ սիրում են «փիլիսոփայել», ուժեղ քննադատական մտածողություն ունեն, նրանք փորձում են ամեն կերպ զերծ մնալ հուզական դրսևորումներից: Որպես բացասական կողմ՝ կարելի է նշել դյուրագրգիռությունը, անգամ աննշան բաներին չափից ավելի ուշադրություն դարձնելու հակումը:

2. Քառակուսաձև մատներ ունեցողները գրքի և գրականության սիրահարներ են, երազկոտ անձինք: Այս մարդիկ երբեք հանգիստ չեն կարողանում ապրել այն պատճառով, որ վերջիններիս մտքերն անընդհատ ուղղված են սպասվող իրադարձությունների վերլուծությանը. ահա թե ինչու նրանք հաճախ տառապում են անքնությամբ:

3. Կոնաձև կամ սրածայր մատները խոսում են այն մասին, որ այս մարդկանց համար խիստ կարևոր է առաջին տպավորությունը, նրանք հակված չեն ամեն ինչ քննադատական վերլուծության ենթարկելու, սիրում են անկանխատեսելի գործողություններ անել, հեշտությամբ սիրահարվում և նույնքան հեշտությամբ էլ հիասթափվում են իրենց սիրո օբյեկտից:

Մտավոր աշխատանքը, կարծես թե, իրենց համար չէ: Նրանք հաճախ սխալվում են կյանքում կայացրած իրենց որոշումներում և դա հիմնականում հենց այն պատճառով, որ ցանկացած հարցում` թե՛ մարդկանց, թե՛ երևույթների գնահատման հարցերում, առաջնորդվում են առաջին տպավորության միջոցով ստացված տեղեկատվությամբ:

4. Մատների չորրորդ տեսակը՝ բահանման մատները, բնորոշ են ինտուիտիվ ուժեղ հատկություններ ունեցող մարդկանց: Նրանք կարողանում արագ կերպով յուրացնել ցակացած ինֆորմացիա, ունեն լավ հիշողություն:
ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
4624 reads | 29.10.2013
|
avatar

avatar
1
biggrin

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com