ՄԱՐԴՈՒՆ ՀԱՍԿԱՆԱԼՈՒ ՈՒՂԻՆԵՐ՝ ԿՈՆՏԵՆՏ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆ
ԱՆԻ ԽՈՒԴՈՅԱՆ
ՀՊՄՀ 
 հոգեբանական գիտահետազոտական լաբորատորիայի կրտսեր գիտաշխատող
, ԵՐԵՎԱՆ




Հոգեբանական տարբեր հետազոտություններ ցույց են տվել, որ մարդու հոգեբանական առանձնահատկությունների բացահայտման համար գոյություն ունեն տարբեր ուղիներ՝ սկսած վերջինիս սիրելի գույնի ուսումնասիրությունից մինչև նրա կողմից կիրառվող մակաբույծ բառերի բացահայտումը:  Այս առումով ընտրությունը  իրոք բավական մեծ է, սակայն խնդիրն այն է, որ երբեմն ստացված տվյալներն այդքան էլ օբյեկտիվ չեն և դրանց հիման վրա վերլուծություններ անելն՝ այնքան էլ ճիշտ չէ: 

Հոգեբանական հետազոտություններում վերջերս լայնորեն կիրառվող կոնտենտ վերլուծության մեթոդը հնարավորություն է  տալիս  համեմատաբար ավելի օբյեկտիվ հետազոտություններ իրականացնել: Մեթոդի էությունը կայանում է հետևյալում.  վեր է լուծվում տվյալ անձնավորության կամ խմբի կողմից օգտագործվող բանավոր կամ գրավոր խոսքը:  Քանակական կոնտենտ վերլուծության դեպքում  առաձնացվում են այն բառերը կամ բառակապակցությունները, որոնք առավել հաճախ են օգտագործվում անձի կողմից:  Որակական կոնտենտ  վերլուծության դեպքում ուսումնասիրվում  են առավել հաճախ օգտագործվող բառերի և բառակապակցությունների միջև կապերը: 

Ռուսական պարբերականներից մեկը, լայնամասշտաբ ուսումնասիրություններ է կատարել՝ կոնտենտ վերլուծության ենթարկելով տարբեր երկրների նախագահների ելույթները, և  առանձնացնելով  դրանցում առավել հաճախ օգտագործվող  բառերը: 

Ստորև ներկայացնում ենք այդ սանդղակը, որի տվյալները հնարավորություն են տալիս  նոր բացահայտումներ անել նախագահների անձնային հոգեբանական առանձնահատկությունների, ընդհանուր արժեհամակարգի, աշխարհընկալման և այլ առանձնահատկությունների վերաբերյալ:

ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՄԻՇՏ ՔԵԶ ՀԵՏ Է
3081 reads | 09.04.2015
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com