ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
ՉԻՆԱԿԱՆ ՍՏՐԱՏԱԳԵՄԱՆԵՐԸ ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՊՐԱԿՏԻԿԱՅՈՒՄ
21.02.2020 \ 11:41 Reads: 5068
Ստրատագեման գործողության ալգորիթմ է քաղաքական, դիվանագիտական, ռազմական, տնտեսական և անձնական նպատակներին հասնելու համար: Չինական ստրատագեմային մոդելը հիմնված է ինտելեկտուալ որոգայթների և պարադոքսալ, ոչ սովորական տակտիկական կոմբինացիաների վրա, որոնք խաղարկվում են գլխավորապես դիվանագիտական բանակցությունների ժամանակ:
«ՎԱՅՄԱՐՅԱՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԻՆ» ԵՎ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ
14.02.2020 \ 21:08 Reads: 1130
Ի՞նչ կարող է սպասել Հայաստանը «Վայմարյան եռանկյունուց» և ինչպիսի՞ն պետք է լինի նրա դիվանագիտությունն այդ երևույթի նկատմամբ։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այդ կազմակերպության երկու անդամները Եվրոպայի առանցքային պետություններն են, անկախ այն բանից, թե ինչպիսին կլինի եռանկյունու ապագան, հարկ է շարունակել ակտիվորեն զարգացնել հարաբերությունները նրանց հետ։ Առանց այդ էլ մեր հարաբերությունները կարծես թե զարգանում են վերընթաց գծով։ Անհրաժեշտ է ամեն կերպ զարկ տալ դրան և խորացնել բազմակողմ  համագործակցությունը և' Ֆրանսիայի, և' Գերմանիայի հետ։
Յ՞Ո ԵՐԹԱՍ ԵՐՈՒՍԱՂԵՄ։ ԹՐԱՄՓԻ ՄԱՏՆԱՆՇԱԾ ԱՐԱՀԵՏՈ՞Վ
24.12.2017 \ 12:15 Reads: 5521
Բացի այդ, իրադրություն է փոխվել։ Պաղեստինցիների ճնշող մեծամասնությունը ցանկություն չունի կռվելու և բավարարվում է բազմամարդ ցույցերով, անվադողեր  և Թրամփի դիմանկարներն այրելով։  Իսկ Պաղեստինի առաջնորդ Մահմուդ Աբասի մեղադրանքները Թրամփի հասցեին, թե «նա բացեց դժոխքի դռները», և մյուս սպառնալիքները, ոչ այլ ինչ են, եթե ոչ հռետորաբանական աֆորիզմներ։
ԵՎՐԱՄԻՈՒԹՅԱՆ ՀԵՏ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ՝ ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ԱՇԽԱՐՀԱՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ
03.12.2017 \ 18:42 Reads: 2190
2017 թ. հուլիսին՝ Եվրամիության հետ Հայաստանի Հանրապետության պայմանագրի կնքմանն ընդառաջ, ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանն սկսել է Չինաստանի «Մեկ գոտի – մեկ ճանապարհ» նախաձեռնությունում ՀՀ ներգրավման աշխարհառազմավարական նախագծի մշակումը: Դրա նպատակն է գնահատել «Մեկ գոտի – մեկ ճանապարհ» նախաձեռնության համատեքստում Իրանի տարածքով անցնող Չինաստան – Եվրոպա նոր այլընտրանքային երթուղու գործարկման հնարավորությունը՝ Չինաստան – Իրան ծովային տրանզիտը «Պարսից ծոց – Սև ծով» մուլտիմոդալ տրանսպորտային միջանցքին ինտեգրելու միջոցով:
ԱՎԵՏՅԱՑ ԵՐԿՐԻ ՀԵՏ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԱՐԵԿԱՄԱՆԱԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ
08.11.2017 \ 00:13 Reads: 3696
Երկու մայրաքաղաքներում որոշ փորձագետներ գտնում են, թե տեղի է ունենում «ճեղքում» Հայաստան - Իսրայել հարաբերություններում, և հալվում է նրանց միջև գոյություն ունեցող սառույցը։ Ձեռնպահ մնալով զգացմունքային  այս  տրամադրություններին միանալու կամ դրանք ժխտելու գայթակղությունից` փորձենք վերլուծել տեղի ունեցող տեղաշարժերի դրդապատճառները և դրանց ներքին տրամաբանությունը` Հայաստանի ու Իսրայելի տեսանկյունից։
ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՀԱՐԱԲԵՐԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ՆՐԱՆՑ ՆԵՐՈՒԺԻ ՀԵՏ
05.07.2017 \ 23:57 Reads: 3226
Հետաքրքիր է նշել,   որ ներկա քաղաքական իրականությունում և միջազգային գործընթացներում փոքր պետությունները ժամանակ առ ժամանակ ցուցաբերում են կորպորատիվ էգոիզմ և անարդարացի պահանջներ մեծ տերությունների հետ իրենց հարաբերություններում:
ՀԱՅԿԱԿԱՆ ԻՆՏԵԳՐԱՑԻԱՅԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՍՏՈՐՋՐՅԱ ԽՈՒԹԵՐԻ ՄԱՍԻՆ
13.04.2017 \ 14:39 Reads: 3112
1962 թվականին ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի և Նախարարների Խորհրդի համատեղ նիստում քննարկվում էր Ղազախական ԽՍՀ-ի Մանգըշլակ թերակղզին Ադրբեջանական ԽՍՀ-ին փոխանցելու հարցը։ Նիկիտա Խրուշչովը որոշումը պատճառաբանում էր նավթի արտահանման պլանը գերակատարելու հանգամանքով։ Թերակղզին հանձնվեց Ադրբեջանին, իսկ անկախության գհռչակումից հետո ղազախներին հաջողվեց այն հետ ստանալ (ներկայումս Ղազախական հանրապետության Մանգիստաուսյան մարզ)։ Երբ Նազարբաևը խոսում է Ադրբեջանի տարածքային «սուրբ» ամբողջականության մասին, չգիտես ինչու, մոռանում է թերակղզու «ոդիսականը»
ԼՈՅԱԼԻԶՄԸ` ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԲԱՑԱՐՁԱԿ ԿԱՏԵԳՈՐԻԱ
07.03.2016 \ 23:59 Reads: 2952
Դիվանագետների անձն ու գործունեությունն ուսումնասիրող հեղինակները, սկսած Կալյերից (XVII դար), լոյալիզմը կամ լոյալությունը (loyalty)  անվանում են դիվանագետի 7-րդ բարեմասնություն։  Սակայն այդ հասկացությունն այսօր էլ  լիովին  ուսումնասիրված չէ:
ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՈՒՄԸ
18.02.2016 \ 12:15 Reads: 3189
Եվրոպացի`մասնավորապես գերմանացի գիտնականները XVII-XIX դարերի ընթացքում հետաքրքրված էին փոքր պետությունների ծագման և զարգացման պատմությամբ: Սակայն, XIX դարի կեսերին ազգ-պետություն գաղափարի արծարծումը երկրորդ պլան մղեց փոքր պետությունների ուսումնասիրությունը:  Դրա պատճառներից մեկը գերմանական շատ փոքր պետությունների շուրջ ծագած վիճաբանությունն էր: Նշենք, որ փոքր պետությունները միասնական Գերմանիայի ամենամեծ խոչընդոտն էր: 
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐ ԲԱՂԱԴՐԻՉ
16.01.2016 \ 00:52 Reads: 2681
Այս առանքային գլոբալ փոփոխությունների հետևանքով միջազգային հարաբերություններում հայտնվեց նոր գործող և մեծ հեռանկարներ ունեցող մի ուժ, որը մենք կոչում ենք ժողովրդական դիվանագիտություն: Այն կյանքի ուղեգիր ստացավ 1970 թվականների վերջերին, երբ Մերֆիի հանձնաժողովը, որն իրագործում էր ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության քարոզչությունը, հումանիտար փոխանակումները և գաղափարախոսության պաշտպանությունը հանդես եկավ այդ ոլորտների հիմնավոր վերակառուցման առաջարկով:
ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱԿԱԱՀԱԲԵԿՉԱԿԱՆ ԿՈԱԼԻՑԻԱՆԵՐԻ ԵՌԱՊԱՏԿԵՐՈՒՄ
09.01.2016 \ 18:49 Reads: 3758
Ասպարեզում մնում է Իրանը, որը ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ հարաբերությունների կարգավորումից հետո կարող է դուրս գալ մեկուսացման ճահճից, սակայն  տարածաշրջանում նրա` ճանաչված  գերտերություն դառնալը, մեր կարծիքով, զուրկ է ռեալ հնարավորություններից, որոնց հիմքում ընկած են կրոնական, էթնիկական, ազգային  քաղաքատնտեսական և մի շարք այլ գործոններ:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԴԵՐԸ ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՈՒՄ
22.10.2015 \ 11:36 Reads: 2348
Այստեղ մենք կտեսնենք, որ գերտերություններն են առաջինը պատասխանատվություն  կրում աշխարհակարգի համար, և որ փոքր պետությունների խնդիրներն հարկ է ուսումնասիրել գերտերությունների հետ բանակցությունների լույսի ներքո...
ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԵԾ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԽԱՂԵՐԻ ԽԱՉՄԵՐՈՒԿՈՒՄ
13.10.2015 \ 22:48 Reads: 3735
Միջազգային հարբերությունները ծայր աստիճան վատթարացան դիվանագիտական թատերաբեմում նոր խաղացողի` ֆաշիստական Գերմանիայի հայտնությունով:  Երկու բլոկների աշխարհաքաղաքական նկրտումները և նոր ծնված ագրեսիվ գործոնը միմյանց դեմ ուղղելու քաղաքականությունը սկզբնավորեցին թույլ և փոքր տերությունների օկուպացման գործընթացը:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԻ ԴԵՐԸ ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆՈՒՄ
25.09.2015 \ 11:20 Reads: 3397
Այստեղ մենք կտեսնենք, որ գերտերություններն են առաջինը պատասխանատվություն  կրում աշխարհակարգի համար, և որ փոքր պետությունների խնդիրներն հարկ է ուսումնասիրել գերտերությունների հետ բանակցությունների լույսի ներքո, որոնց ընթացքում մեծ դրանք են վճռական դեր խաղում դիվանագիտական երկխոսության իրականացման և միջպետական գործելակերպի համար:
ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ
29.08.2015 \ 09:23 Reads: 57304
Մորգենթաուն պարզել է, որ ‹‹Գերտերությունը պետություն է , որն ի վիճակի է իր կամքը թելադրել փոքր երկրին, մինչդեռ հակառակն անհնար է: Բայց գերտերությունը կարող է հեշտությամբ իջնել երկրորդ կարգի երկրի կամ փոքր պետության կարգավիճակի, իսկ փոքր պետությունը կարող է վերածվել մեծի››:
ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԿԱՐԳՈՒՄ
24.07.2015 \ 15:10 Reads: 12426
Որպես հետևանք` 19-րդ դարում, որն ըստ  միջազգային հարաբերություններն ուսումնասիրող գիտնականներից մեկի` տևել է 1815-1914թթ, փոքր էին այն պետությունները, որոնք չէին համարվում մեծ ուժեր: Պատճառն այն էր, որ եվրոպական  կայսրությունների իշխանության տակ էին գտնվում ամբողջ աշխարհով սփռված շատ այլ տարածքներ, և  շուրջբոլորը պարզապես չկային բավարար ինքնիշխան պետություններ ‹‹միջին ուժերի›› կատեգորիան կյանքի կոչելու համար:
 
​ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ «ՓԱՓՈՒԿ» ԵՎ «ԿՈՇՏ» ՈՒԺԵՐԻ ՄԻՋԵՎ
02.07.2015 \ 12:29 Reads: 4358
Եթե մինչև վերջերս արտաքին քաղաքականության գլխավոր և որոշիչ գործոնը համարվում էր կոպիտ ուժը (hard power), ապա համընդհանուր փոխկապակցվածության, գլոբալիզացիայի և ինտեգրացիայի պայմաններում  ուժի և զանգվածային ոչնչացման զենքի կիրառումը անպայմանորեն կարող է դառնալ այն օգտագործողի կործանման պատճառը:
ՆՈՐ ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐԸ ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆԸ
24.06.2015 \ 13:17 Reads: 4849
1989 թվականի  նոյեմբերի 9-ը կմտնի Եվրոպայի ժողովուրդների պատմության մեջ որպես ազատության, դեմոկրատիայի և մարդու իրավունքների հավերժացման տարեթիվ: Հազարավոր ցուցարարներ ոգևորությամբ ու ցնծությամբ փլեցին Բեռլինի պատը նրա քարերի տակ թաղելու համար սառը պատերազմի մռայլ տարիների հիշողությունները:
ՓՈՔՐ ԵՎ ՄԵԾ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՓՈԽԱՁԵՎՈՒՄԸ ԹՈՒՐՔԻԱՅԻ ՕՐԻՆԱԿՈՎ
16.06.2015 \ 14:06 Reads: 4336
Իր անմիջական հարևանների նկատմամբ ռազմական գերակայությունն ու ռազմականացման տեմպերը կարող են տարածաշրջանում բերել նոր ապակայունացում ու ռազմական բախումներ: Հատկապես վերջին շրջանում իր որոշ հարևանների  ու տարածաշրջանի երկրների` մասնավորապես Կիպրոսի Հանրապետության ու Սիրիայի Արաբական Հանրապետության հետ ռազմական վերջնագրերի լեզվով խոսելը պայմանավորված են նրանց նկատմամբ ռազմական ուժերի  գերակայությամբ ու հնարավորություններով:
 
ՓՈՔՐ ԵՐԿՐՆԵՐԻ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՆԱՎՈՐՈՒՄԸ ՄԻՋՆԱԴԱՐՅԱՆ ԵՎՐՈՊԱՅՈՒՄ: ‹‹ՄԱՔԻԱՎԵԼԻԶՄԻ›› ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ ՓՈՔՐ ԵՐԿՐՆԵՐԻՆ
29.05.2015 \ 22:56 Reads: 5057
Մաքիավելիի ընդդիմախոսներն առաջին հերթին դատափետում են նրա հետևյալ պոստուլատը. ‹‹…բոլոր գազաններից՝ տիրակալը թող նմանվի երկուսին՝ առյուծին և աղվեսին: Առյուծը վախենում է թակարդներից, իսկ աղվեսը` գայլերից, ուրեմն պետք է աղվեսի նմանվել, որպեսզի կարողանաս թակարդները շրջանցել և առյուծի, որպեսզի գայլերին վախեցնես››:
ՓՈՔՐ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾԱԳՄԱՆ ԳԵՆԵԶԻՍԸ ԵՎ ՍԱՀՄԱՆՄԱՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ
25.05.2015 \ 23:50 Reads: 31802
DIPLOMAT.AM-ը սկսում է դեսպան Արման Նավասարդյանի նոր հոդվածաշարը` ‹‹Փոքր պետությունների մարտահրավերները և հնարավորությունները 21-րդ դարի գլոբալացված աշխարհում›› թեմայով:
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com