«Ո՛Չ ՎԱՇԻՆԳՏՈՆԸ, Ո՛Չ ԷԼ ՄՈՍԿՎԱՆ ՉԵՆ ՍԱՆՁԱԶԵՐԾԻ ՊԱՏԵՐԱԶՄ» ՆԱԽԻՋԵՎԱՆԻ ԽՆԴՐԻ ՇՈՒՐՋ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿՈՆՖԵՐԱՆՍ ՀՐԱՎԻՐԵԼՈՒ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՄՈՍԿՎԱՅԻ ԱԿՆԿԱԼՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՆԿԱՐԱՅԻ ՌԻՍԿԱՅԻՆ ԽԱՂԵՐԸ ԻՐԱՆՈՒՄ ԾԱՎԱԼՎԱԾ ՀԱԿԱԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՑՈՒՅՑԵՐԻ ՊԱՏՃԱՌՆԵՐՆ ՈՒ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՐՁԱԳԱՆՔԸ (2017 Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐ – 2018 Թ. ՀՈՒՆՎԱՐ) «ՄԵՆՔ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՆԵՆԳ ՀԱԿԱՌԱԿՈՐԴԻ ՀԵՏ». ԴԵՍՊԱՆ ԴԻՎԱՆԱԳԵՏԸ՝ ԻՐԱՆԻ, ՌՈՒՍԱՍՏԱՆԻ և ԹՈՒՐՔԻԱՅԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ԾՐԱԳՐԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՀՀ ՆՈՐԸՆՏԻՐ ՆԱԽԱԳԱՀ ԱՐՄԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ ԱՆԿԱՐԱՅԻ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՓՈՐՁԱԳԻՏԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԸ ԽՈՍԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱԿԱՀՐԵԱԿԱՆ ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ. Ո՞ՒՄ ԱԿԱՆՋՆԵՐՆ ԵՆ ԴՐԱ ՀԵՏԵՎՈՒՄ ԷՐԴՈՂԱՆԻ ՀՐԱՄԱՆՈՎ ԳՅՈՒԼԵՆԻ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ ԱՇԽԱՏՈՂ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ ԵՆ ԱՌԵՎԱՆԳՎԵԼ

ՌԱՍԱՅԱԿԱՆ ԽՏՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱՑՄԱՆ ԿՈՄԻՏԵ
ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սահմանադրական Դատարանի անդամ








Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին 1965թ. կոնվենցիան առաջին միջազգային իրավական փաստաթուղթն էր, որը հիմք դրեց մարդու իրավունքների վերաբերյալ կոնկրետ միջազգային պայմանագրերի կատարման ապահովմանն ուղղված վերահսկողական կառուցակարգի ստեղծմանը:

Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով հիմնադրվեց հատուկ կոմիտե՝ Ռասայական խտրականության վերացման կոմիտեն։

Կոմիտեն իրավունք ունի Կոնվենցիայի մասնակից պետություններից ստանալու և քննության առնելու պարբերական զեկույցներ այդ փաստաթղթի կատարման ընթացքի մասին, կարող է քննության առնել մի մասնակից պետության հաղորդումը՝ մյուս մասնակից պետության կողմից Կոնվենցիայով ստանձնած պարտավորությունները չկատարելու վերաբերյալ պայմանով, որ պետությունը, որի վերաբերյալ ներկայացվում է հաղորդումը, ճանաչում է Կոմիտեի այդ իրավասությունը։

Կոմիտեին է վերապահված նաև Կոնվենցիայի մասնակից պետությունների իրավազորության ներքո գտնվող անձանցից գանգատներ ստանալու և քննության առնելու իրավունքը, եթե այդ անձինք պնդում են, թե իրենք ռասայական խտրականության զոհ են նման պետությունում:

Կոմիտեն, ելնելով գանգատ ներկայացրած անձի անվտանգությունն ապահովելու անհրաժեշտությունից, կարող է իրավախախտման մեջ մեղադրվող համապատասխան պետությանը գանգատի առկայության մասին ծանուցելիս գանգատ ներկայացրած անձի կամ անձանց խմբի ինքնությունը նշել միայն վերջիններիս համաձայնության դեպքում: Ինչպես մյուս կոմիտեներում, այնպես էլ այստեղ, նման գանգատների քննության ժամանակ անընդունելի են համարվում այն գանգատները, որոնց հեղինակները չեն նշում իրենց ինքնությունը կամ չեն սպառել իրենց խախտված իրավունքների պաշտպանության ներպետական միջոցները: Սակայն, ներպետական պաշտպանության միջոցները սպառելու պայմանը Կոմիտեն կարող է հաշվի չառնել, եթե այդ միջոցների կիրառումը պետական մարմինների կողմից ձգձգվել է անհիմն կերպով:
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ. ԿՆՔՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒՄ
993 reads | 24.03.2014
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2018 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com