ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐԸ ԵՎ ԵՐՐՈՐԴ ՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ
![]() Սահմանադրական Դատարանի անդամ ![]() Եթե երրորդ պետության համար առաջանում է պարտականություն, ապա այդ պարտականությունը կարող է վերացվել կամ փոփոխվել միայն պայմանագրի մասնակիցների և երրորդ պետության համաձայնությամբ։ Նույն կերպ, եթե երրորդ պետության համար առաջացել է իրավունք, ապա այդ իրավունքը մասնակիցների կողմից չի կարող վերացվել կամ փոփոխվել, եթե սահմանվել է, որ առանց երրորդ պետության համաձայնության այդ իրավունքը ենթակա չէ վերացման կամ փոփոխման։ Երրորդ պետության նկատմամբ պայմանագրային նորմերի տարածումը թույլատրվում է որպես բացառություն, եթե նա կատարել է ագրեսիայի գործողություն, և օրակարգում դրված է այդ պետության միջազգային իրավական պատասխանատվության հարցը։ Նման դեպքում պետություններն իրավունք ունեն կնքելու այնպիսի միջազգային պայմանագիր կամ համաձայնագիր, որում նրանք պարտավորություններ կնախատեսեն երրորդ պետության համար։ Օրինակ, երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո՝ 1945թ. հուլիսի 17-ից մինչև օգոստոսի 2-ը Պոտսդամում կայացած խորհրդաժողովում հակաֆաշիստական կոալիցիայի անդամ պետությունների ընդունած եզրափակիչ փաստաթղթում նախատեսվում էին մի շարք պարտավորություններ Գերմանիայի համար։ ![]() Գերմանիան պայմանագրի կողմ չէր, սակայն հարկադրված էր կատարել դրա բոլոր դրույթները։ Մասնավորապես, նա պարտավոր էր իր ողջ զինամթերքը հանձնել դաշնակիցներին կամ ոչնչացնել։ Արգելվում էր նրա կողմից բոլոր տեսակի զենքի, զինամթերքի և պատերազմի այլ միջոցների արտադրությունը։ Սահմանվեց, որ սկզբնական շրջանում գերագույն իշխանությունը Գերմանիայի տարածքում պետք է իրականացվի ՍՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Անգլիայի և Ֆրանսիայի զինված ուժերի գլխավոր հրամանատարների կողմից՝ համապատասխանաբար իրենց կողմից օկուպացված գոտիներում։ Իսկ այն հարցերը, որոնք Գերմանիայի համար կրում էին ընդհանուր բնույթ, պետք է լուծվեին բոլորի կողմից համատեղ՝ որպես Վերահսկող խորհրդի անդամներ։ | |
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ. ԿՆՔՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒՄ | |
3091 reads | 23.09.2013
| |