ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ՁԵՎԸ
ՎԼԱԴԻՄԻՐ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Սահմանադրական Դատարանի անդամ








Միջազգային պայմանագրերը, որպես կանոն, կնքվում են գրավոր ձևով, սակայն կարող են լինել նաև բանավոր։ Բանավոր կամ, ինչպես հաճախ անվանվում է, ջենտլմենական պայմանագիր միջազգային հարաբերություններում սովորաբար կնքվում է շատ հազվադեպ։ Ջենտլմենական պայմանագրի կնքման օրինակ կարող է լինել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ոչ մշտական անդամներ ընտրելիս աշխարհագրական արդարացիության սկզբունքով ղեկավարվելու մասին 1946թ. ՍՍՀՄ-ի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և Չինաստանի միջև ձեռք բերված համաձայնությունը, Միջերկրական ծովի կարգավիճակի մասին 1937թ. անգլո-իտալական համաձայնությունը և այլն։

Պետությունների միջև կնքվող բանավոր պայմանագիրը կարող է նույնիսկ շարադրվել գրավոր, սակայն, միևնույն է, դրանից նրա էությունը չի փոխվում, որովհետև այն չի ստորագրվում և չի անցնում հաստատման կամ վավերացման որևէ ընթացակարգ։

Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին Վիեննայի 1969թ. կոնվենցիայի 3-րդ հոդվածում նշվում է՝ այն փաստը, որ Կոնվենցիան չի կիրառվում պետությունների և միջազգային իրավունքի այլ սուբյեկտների միջև, կամ միջազգային իրավունքի ուրիշ սուբյեկտների միջև կնքած միջազգային համաձայնագրերի և ոչ գրավոր ձևի միջազգային համաձայնագրերի նկատմամբ, չի շոշափում նման համաձայնագրերի իրավաբանական ուժը։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐ. ԿՆՔՈՒՄ ԵՎ ԳՈՐԾԱԾՈՒՄ
1052 reads | 07.06.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com