ՉՎՈՂ ԹՌՉՈՒՆՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ ԵՆ ԻՐԵՆՑ ԹԵՎԵՐՈՎ
ՄՇԱԿՈՒՅԹ. ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ. ՀՐԱՉԻԿԸ
09.02.2016 \ 12:20 Reads: 2067
Վարդուհին ընկերուհու որդուն` Հրաչիկին, տեսավ հացի խանութի մոտ: Կանգնած էր արագիլի պես մի ոտքի վրա, մյուսը` հենած շենքի պատին: Այդ տարիների նորաձևությունն էր, նման դիրքով կանգնած տղաներին անվանում էին` ՙանկյուն պահողներ՚:
ՄՇԱԿՈՒՅԹ. ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ. ՍՊԻՏԱԿ ԿԱՐԱՊԸ
13.01.2016 \ 00:36 Reads: 2626
Փորձերը վերջացան, բայց նա չկարողացավ նկարն ավարտել: Հիմա արդեն ներկայացումն էր, և լեփլեցուն դահլիճն անհամբերությամբ սպասում էր նորավարտ պարուհու բեմելին:
ՄՇԱԿՈՒՅԹ. ՊԱՏՄՎԱԾՔՆԵՐԻ ՇԱՐՔԻՑ. «ՊԱՊՆ ՈՒ ՏԱՏԸ»
25.08.2015 \ 11:19 Reads: 2200
Ծերունիները ջրերի հետ մտովի թռչում էին երկինք ու մի պահ կանգ առնելով, վերադառնում երկիր` կրկին վեր բարձրանալու պայմանով: Բայց ո°չ շատրվանի շիթերը, ո°չ էլ պապն ու տատը չէին նկատում, որ օդում արևի չարաճճի շողերը, իրենցից ծածուկ, կաթիլներ էին փախցնում և ուղարկում ամպերին:
ՀԻՆԳ ԱՂՋԿԱ ՀԱՅՐԸ
22.07.2015 \ 12:59 Reads: 1855
Արամը որսորդ էր: Նրան միշտ կարելի էր տեսնել առավոտ վաղ ուսապարկով, կարմիր մազով, կախ ականջներով շան հետ, որին աշխարհում տիրոջից բացի ոչինչ չէր հետաքրքրում:
 
ԱՇՈՒՆՆ ՈՒ ՔԱՄԻՆ (ՀԵՔԻԱԹ)
13.06.2015 \ 14:05 Reads: 14834
Քամին մանրիկ թռիչքներով էր՝ այդպես թափ էր առնում, որ ուժգնանա, քշի ու տանի տերևները: Հենց այդ պահին աչքը դիպավ Աշնանը, զարմացած կանգ առավ. - Ի՛նչ գեղեցիկ ես հարդարել մազերդ, ականջներիդ հակինթ ու զմրուխտ օղեր կախել, հոլանի թևերդ ոսկե ապարանջաններով զարդարել: Ո՞ւմ ես սպասում. արդեն վաղուց քո բերքն ու բարիքը բաժանել ես մարդուն, գազանին ու թռչունին: Խե՜ղճ Աշուն, իզուր ես պճնվել, հիմա քեզ էլ ոչ ոք չի հիշում, չի այցելում:
ԴԻԼԻՋԱՆՅԱՆ ԷՍՔԻԶՆԵՐ (ՊԱՏՄՎԱԾՔ)
13.05.2015 \ 10:52 Reads: 1838
Վերջապես քամին դադարեց, ոստիկանները, դիրիժորների նման, սկսեցին ղեկավարել երթևեկությունը. դիլիջանյան տաքսիի հերթն էլ հասավ` տեղից պոկվեց, ու կանայք թեթևացած շունչ քաշեցին, հավատալով, որ այլևս առանց արկածների տուն կհասնեն:
Ու հանկարծ Փիրուզն այնպիսի կարոտով ասաց` ՙՄնաս բարով, Դիլիջան՚, որ թվաց մտքում «Դաշնամուրի կոնցերտն» է ու ծնկաչոք Սեպուհը` «Փիրուզ, Դուք սքանչելի՛ եք»:
ԷՍ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԾՏԵՐՆ ԷԼ ԵՆ ԳՈՂ (ՊԱՏՄՎԱԾՔ)
13.03.2015 \ 23:11 Reads: 2253
Խաչիկը թե մնար Ագուլիսում, ու կարգերն էլ չփոխվեին, նրան կմեծարեին` աղա Խաչիկ: Բայց գաղթել էր Երևան ու դարձել ընկեր Խաչիկ կամ` Խաչիկ Իգնատովիչ: Ականջին երկուսն էլ խորթ էին, մանավանդ` երկրորդը, մտքում դժգոհում էր` Տո, հայ ես, էլ Իգնատովիչը ո՞րն է:
Մուտքանուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2023 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com