ԱՐԴՅՈ՞Ք ՈՐԵՎԷ ԱԶԳԻ ԷԹՆԻԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԿՐԿՆԵԼԻ Է
ԱԼԲԵՐՏ ՆԱԼՉԱՋՅԱՆ
հոգեբան, միջազգային ճանաչում ունեցող փորձագետ










Խնդիրը, որն այստեղ ցանկանում եմ համառոտակի քննարկել, հետևյալն է. արդյո՞ք որևէ էթնիկական հանրույթի էթնոհոգեբանական ինքնությունն այն իմաստն ունի, որ այլևս որևէ այլ էթնոսի մոտ չի դիտվում։ Այսինքն՝արդյո՞ք այն անկրկնելի է։ Օրինակ, եթե որևէ հատկանիշ (X1) կամ որոշակի թվով հատկանիշների զուգորդություն (բարդույթ) հանդիպում է հայերի մեծամասնության մոտ, այսինքն վերաբերում է նրա ինքնությանը, ապա դա նշանակու՞մ է, արդյոք, որ X1 – ը կամ այդ զուգորդությունը այլս ոչ մի այլ էթնիկական հանրույթի մոտ չի դիտվում։ Ես կարծում եմ, որ այդ հարցի պատասխանը պետք է բացասական լինի, իսկ տվյալ խնդիրը, որը վերաբերում է ինքնության անհատականությանը, պետք է լուծել հետևյալ կերպ.

1) տվյալ հատկությունը (X) կարող է լինել նաև մի շարք այլ էթնոսների հոգեկան հատկությունների թվում, բայց ոչ այնպես զարգացած ու շեշտված չափով, ինչպես տվյալ էթնոսի մոտ, և նրանց ինքնության հետ անմիջականորեն կապված չլինելով։

2) Խնդրո առարկա գիծը տվյալ էթնոսի հոգեկերտվածքում մտնում է այնպիսի զուգորդություններ մեջ, որոնք հատուկ են միայն տվյալ էթնոսին։ Այդ նշանակում է, որ X1, X2,… Xn գծերն առանձին - առանձին կամ փոքր խմբերով մտնում են նաև այլ էթնոսների հոգեկերտվածքի մեջ, բայց դրանց ամբողջական զուգորդությունը դիտվում է միայն տվյալ էթնոսի մոտ։ Այդ զուգորդությունը վերաբերում է նրա էությանը։ Օրինակ, աշխատասիրությունը (X1) մեկ էթնոսի հոգեկերտվածքում կարող է սերտորեն կապված լինել անհատապաշտության (ինդիվիդուալիզմի, X2) հետ, ստեղծելով կայուն զուգորդություն (X1 – X2), մինչդեռ մեկ այլ էթնոսի մոտ այն կայուն կերպով կապված է լինում կոլեկտիվիզմի (X3) հետ, արդյունքում տալով նոր զուգորդություն։


Դա նշանակում է, որ էթնոսների ինքնությունը որոնելիս ավելի շուտ պետք է որոնել հոգեկան գծերի բարդույթներ, այլ ոչ թե առանձին, մեկուսացված հոգեկան գծեր։ Օրինակ, դավաճաններ կան բոլոր ազգերի մեջ, բայց որպես բնավորության գիծ տարբեր ազգերի մոտ այն կապված է լինում բնավորության տարբեր գծերի հետ։ Մեկի մոտ այն կապված է լինում փառասիրության հետ, մյուսի մոտ պայմանավորված է լինում վախկոտությամբ, իսկ երրորդ էթնոսի հոգեկերտվածքում՝ հիմնականում հարստանալու տենչի հետ։

Այսպիսի յուրահատուկ կապերի մեջ դավաճանությունը, որպես բնավորության գիծ և վարքի տեսակ, որոշ փոփոխություններ է կրում՝ ստանալով էթնիկական երանգավորում։
ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ
1355 reads | 12.06.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com