ԼԻԱՐԺԵՔ ԷԹՆՈԿԻՐ
ԱԼԲԵՐՏ ՆԱԼՉԱՋՅԱՆ
ՀՈԳԵԲԱՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՓՈՐՁԱԳԵՏ










Դժվար չէ նկատել, որ երբ մենք դիտում ենք այս կամ այն էթնոսի անդամներին (էթնոկիրներին, այսինքն համապատասխան էթնիկականության կրողներին), նրանց վարքն ու մտավոր գործունեության արդյունքները, ապա տեսնում ենք, որ ըստ էթնիկական գծերով իրենց «հագեցվածության» նրանց միջև էական տարբերություններ կան։ Նրանցից մեկը շատ լավ գիտե իր լեզուն, իսկ մյուսը՝ վատ, և կան նաև այնպիսիք, ովքեր իրենց էթնոսի լեզվին բոլորովին ծանոթ չեն, խոսում և մտածում են այլ լեզվով։ Մեկը շատ լավ գիտե իր ժողովրդի պատմությունը, իսկ մյուսի ունեցած տեղեկությունները լոկ մակերեսային են։ Մեկը կարդացել է իր ազգի քիչ թե շատ հայտնի գրողների ստեղծագործությունները, մինչդեռ մյուսը դրանց մասին անգամ չի լսել։ Մեկը գերադասում է ապրել իր ազգի մեջ, հայրենիքում, և ծառայել նրան, մինչդեռ մյուսն ապրում ու գործում է այլ երկրում՝ առանց որևէ գործնական կապ ունենալու իր պատմական հայրենիքի հետ։ Կան նաև այնպիսիները, ովքեր ժամանակ առ ժամանակ այցի են գնում իրենց ժողովրդի պատմական հայրենիք՝ երբեմն այդ ճանապարհորդությունը հայրենասիրական լուրջ արարք համարելով։ Մեկը բնորոշ էթնիկական հատկությունների և մշակույթի կրող է, քանի որ ազգային ընտանիքում է մեծացել, մինչդեռ մյուսը խառնածին է։

Նրանք բոլորն էլ, որպես մարդկային անձնավորություններ, գուցե օժտված են որոշակի բարեմասնություններով և արժանի են հարգանքի։ Բայց արդյո՞ք էթնոհոգեբանական առումով նրանք հավասար կամ նույնական են։ Անշուշտ, ո՛չ։ Ըստ էթնիկական «լրիվության» կամ «լիարժեքության» աստիճանի նրանք տարբեր են, և հենց այս իմաստով էլ նրանք, որպես միևնույն էթնոսին պատկանող անհատներ, ունեն էթնիկական լիարժեքության տարբեր աստիճաններ։ Իհարկե, «լիարժեք», «թերարժեք», «կիսատ» և նման այլ հասկացություններ գուցե վիրավորական երանգ են պարունակում և պետք է փոխարինվեն հուզական առումով ավելի չեզոք բառերով (դա, կարծում եմ, հնարավոր է), այնուամենայնիվ, դրանք նշանակում են մարդկանց իրական էթնոհոգեբանական վիճակներ։ Կան այնպիսի անձինք, ովքեր իրենց ծնած էթնոսի գրեթե բոլոր հիմնական գծերի կրողներն են, և նրանք այս իմաստով լիարժեք էթնոկիրներ են (լիարժեք հայ, լիարժեք ռուս և այլն), և կան այնպիսիք, ովքեր այդ իմաստով լրիվ կամ լիարժեք էթնոկիրներ չեն։ Սա ակնհայտ փաստ է և պետք է ելման կետ ծառայի հետագա ուսումնասիրությունների և էթնոսի ուժեղացմանը միտված գործողությունների կատարման համար։
ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ
1271 reads | 23.04.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com