ԷԹՆԻԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ
ԱԼԲԵՐՏ ՆԱԼՉԱՋՅԱՆ
ՀՈԳԵԲԱՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՓՈՐՁԱԳԵՏ










Այսպիսով, փորձելով լուծել քիչ առաջ ձևակերպված խնդիրը, մենք կարող ենք առանձնացնել անհատների էթնիկականության հետևյալ աստիճանները,
1. Կատարյալ էթնոկիր
2. Գործնականում լրիվ էթնոկիր
3. Մասնակի (ոչ լրիվ) էթնոկիր
4. Ձևական էթնոկիր
5. Զրոյական էթնոկիր


Ձևական էթնոկիր մենք անվանում ենք այն անհատին, որը գիտակցում է, որ տվյալ էթնոսի անդամ է («Ես հայ եմ»), բայց ոչ մի իրական հայկական էթնիկական հատկանիշ և բովանդակություն չի կրում իր մեջ։
Սկզբունքորեն հնարավոր է ստեղծել նաև սանդղակ՝ ըստ էթնոսի հետ հոգեբանական ապրումակցման (հարազատության և անբաժանության զգացման ու ապրումի)։ Այսպիսի ապրումները հենվում են էթնոսի հետ հոգեբանական նույնացման բարդ մտահուզական գործընթացների վրա, որոնք նույնպես խորության և ինտենսիվության տարբեր աստիճաններ են ունենում։ Այս դեպքում մենք պետք է տարբերենք հուզական երկու բևեռներ՝ դրական (սեր) և բացասական (ատելություն և կատարյալ օտարվածություն), ինչպես նաև դրանց միջև ընկած տարբեր աստիճաններ։ Ըստ հուզական նույնացման (իդենտիֆիկացիայի), որպես նախնական պատկերացում, կարելի է առանձնացնել հետևյալ աստիճանները, 

• դրական (հիացմունք և անբաժանելիության զգացում,
անձն իրեն իր էթնոսից դուրս պատկերացնել չի կարողանում)
• անտարբերություն
• բացասական (լրիվ օտարվածություն և ատելություն սեփական էթնոսի նկատմամբ, մարդն այլևս ի վիճակի չէ ապրել իրեն ծնած էթնոսի կազմում)


Հատուկ ուշադրության է արժանի այն պարադոքսալ երևույթը, երբ անհատը ձևականորեն լրիվ էթնոկիր է, բայց իր էթնոսի հետ դրական հոգեբանական նույնացում չունի և չի ցանկանում ապրել ու գործել նրա կազմում։ Նման մարդը չի սիրում իր էթնոսը կամ ազգը հենց շնորհիվ (ի հետևանս) այն բանի, որ լավ գիտե և նրա հոգեկերտվածքը, և մշակույթը, և պատմությունը։
ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ
1268 reads | 11.05.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com