Ի՞ՆՉ Է ԷԹՆԻԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱԼԲԵՐՏ ՆԱԼՉԱՋՅԱՆ
ՀՈԳԵԲԱՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՓՈՐՁԱԳԵՏ










«էթնիկական ինքնությունն» այն է, ինչ էթնոլոգներն ու էթնոհոգեբաններն անվանում են «էթնիկականություն» (ethnicity, этничность)։ Ըստ ժամանակակից գիտական պատկերացումների, էթնիկականությունը, որը կոնկրետ դեպքերում կարելի է արտահայտել այնպիսի, մի փոքր արհեստական, հասկացությունների միջոցով, ինչպիսիք են՝ «հայկականություն» կամ «հայություն», «թրքություն» (կամ «թուրք լինելը»), «ռուսություն» և այլն՝ էթնոհոգեբանական մի կառուցվածք է, բարդույթ, որը պետք է դիտել ինչպես ողջ էթնոսի (այդ թվում նաև ազգի, որը էթնոսի զարգացման բարձրագույն աստիճանն է), այնպես էլ անհատների և տվյալ էթնոսի կազմի մեջ մտնող խմբերի, օրինակ՝ ընտանիքի մակարդակում։ 

Այդ բարդույթի մեջ մտնում են հետևյալ հիմնական բաղադրիչները, որոնցից յուրաքանչյուրն, իր հերթին, բավականին բարդ երևույթ է. 1) տվալ խմբի անդամների ընդհանուր ծագումը կամ պատկերացումն այդպիսի ծագման մասին, 2) էթնոսի կամ ազգի լեզուն, 3) մշակույթի մյուս բաղադրիչները՝գրականություն, արվեստ, պատմագիտություն, ավանդույթներ և սովորույթներ, վարքային և այլ տեսակի ստերեոտիպեր, և այլն, 4) գրաված տարածքը և նրա արտացոլումը ազգի անդամների, նրա էթնոկիրների հոգեկանում, 5) էթնիկական ինքնագիտակցությունը (էթնիկական «Ես»-ը և «Մենք»-ը. «Ես հայ եմ», «Մենք հայեր ենք» և նման այլ լեզվական դրսևորումներով), 6) էթնիկական սիմվոլիկան և նրա արտացոլումը տվյալ էթնիկականությունը կրող մարդկանց հոգեկանում, 7) էթնիկական հոգեկերտվածքն իր բոլոր հիմնական բաղադրիչներով՝ էթնիկական խառնվածքով և բնավորությամբ, հիմնական արժեքային կողմնորոշումներով և դիրքորոշումներով և այլն, 8) կրոնական աշխարհայացքն ու սիմվոլիկան և այլն, 9) էթնոկիրների ռասայական (մարդաբանական) առանձնահատկությունները, որոնք, իրենց հերթին, մի բարդ զուգորդություն են կազմում։ 

Կարծում եմ, որ յուրաքանչյուր ոք, ով խոսում է էթնոհոգեբանական և էթնոքաղաքական խնդիրների մասին, պետք է որոշակի պատկերացում ոնենա էթնիկականության այս բարդ կառուցվածքի մասին, այլապես նրա կողմից բերվող փաստարկների աղյուրի և հիմքի մասին ստիպված ենք լինելու միայն կռահումներ և վերագրումներ կատարել։ Բայց դա դեռ բոլորը չէ։
ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ
1889 reads | 02.07.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com