ԱՆՁԸ ԵՎ ԻՐ ԷԹՆԻԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ԱԼԲԵՐՏ ՆԱԼՉԱՋՅԱՆ
ՀՈԳԵԲԱՆ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՃԱՆԱՉՈՒՄ ՈՒՆԵՑՈՂ ՓՈՐՁԱԳԵՏ









Յուրաքանչյուր անձնավորություն ունի բազմաթիվ փոխկապակցված հոգեկան գծեր, որոնք կազմում են նրա խառնվածքը, բնավորությունը, մտավոր օժտվածությունը, իսկ միասնության մեջ՝ նրա անձի հոգեբանական կառուցվածքը։ Անձը ոչ մի չափով չի հանգեցվում իր էթնիկականությանը, իր էթնիկական Ես-ին։ Նա, բացի խառնվածքից և բնավորությունից, ունի նաև սոցիալական դիրքորոշումներ, բարոյական համոզմունքներ, զգացմունքներ և այլն։ Նույնիսկ կոսմոպոլիտին մենք իրավունք չունենք ընդգծված ձևով «լավ» կամ «վատ» անվանել։

Դա գիտական մոտեցում չէ։ Օրինակ, որևէ կոսմոպոլիտ կարող է իր գործունեության բնագավառում առաջնակարգ մասնագետ լինել, նույնիսկ լավ հայր և ղեկավար լինել։ Այստեղ խոսքը միայն նրա անձի մի կողմի՝ էթնիկականության, որպես էթնոկրի՝ նրա յուրահատկության մասին է։ Ահա թե ինչու երբ մենք որևէ հայ մարդու մասին ասում ենք, թե նա լրիվ կամ նույնիսկ լիարժեք հայ չէ, ապա դա նրա ողջ անձի գնահատականը չէ, այլ նրա մի կողմի՝ էթնիկական անձի, նրա մեջ ազգային հոգեկերտվածքի առկայության և վերջինիս զարգացման աստիճանի մասին է։

Այդ նույն մարդը կարող է լինել մեկ այլ երկրի շատ օգտակար և նվիրված քաղաքացի՝ գրեթե «լիարժեք ֆրանսիացի», «գրեթե լիարժեք ամերիկացի» և այլն։ (Այլ, և հոգեբանական տեսակետից կարևոր խնդիր է, թե ուրիշ էթնոսի հետ նույնացումը կամ կոսմոպոլիտիզմը ինչ ազդեցություն են գործում անձի մյուս կողմերի վրա։ Այս խնդիրը նոր հետազոտություն է պահանջում)։
ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆ
1388 reads | 14.08.2013
|
avatar

Մականուն:
Գաղտնաբառ:
Copyright © 2017 Diplomat.am tel.: +37491206460, +37499409028 e-mail: diplomat.am@hotmail.com