ԱՇԽԱՐՀԱԿԱՐԳԻ ՉԻՆԱԿԱՆ ԱՇԽԱՐՀԱՅԱՑՔԱՅԻՆ ՊԱՏԿԵՐԱՑՄԱՆ ՀԱՐՑԻ ՇՈՒՐՋ
21.02.2019 \ 13:34
Reads: 1204
Չինական քաղաքական մտքի հիմնական արմատները նույնն են, չինացիները հակված են այն գաղափարին, որ տիեզերքը բացառիկ և անբաժանելի միավոր է, որի համար չկա սկիզբ և չի կարող լինել վերջ: Նրանք ունեն համամարդկային պատկերացում աշխարհի մասին, հավատում են, որ աշխարհը բաղկացած է երեք հիմնական տարրերից` երկինք, երկիր և մարդ:
ԹՈՒՐՔԻԱՅԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԸ ԻՄԱՆՈՒՄ ԵՆ, ԹԵ ԻՐԵՆՑ ՆԱԽԱՀԱՅՐԵՐԸ ՀԱՅ, ՀՈՒՅՆ ԿԱՄ ԱՅԼ ԱԶԳԻՑ ԵՆ ... ՏԱԳՆԱ՞Պ
23.02.2018 \ 20:52
Reads: 2019
Թուրքիայի կառավարությունը մի առցանց ծառայություն է ստեղծել, որի միջոցով քաղաքացիները կարող են ընդամենը մի քանի րոպեի ընթացքում տեղեկանալ, թե ովքեր են եղել իրենց նախնիները: Առաջին օրը դիմողների ահռելի թվաքանակի պատճառով ցանցը խափանվել է, սակայն որոշ ժամանակ անց կրկին շարունակել աշխատանքը:
ՄԻՔԱՅԵԼ ԱՐԱՄՅԱՆՑ. ՄԱՐԴ, ՈՐԸ ԿԱՌՈՒՑԵՑ ԹԻՖԼԻՍԸ, ԲԱՅՑ ՄԱՀԱՑԱՎ ԱՅՆՏԵՂ ՍՈՎԻ ՄԱՏՆՎԱԾ
19.02.2018 \ 00:14
Reads: 4730
Պատմում են նաև, որ կիսաքաղցած Արամյանցին հաճախ էին տեսնում իր կառուցած 5 միլիոնանոց հյուրանոցի պատերի տակ նստած՝ անընդհատ կրկնելով. «Ախ, ի՜նչ ժամանակներ էին...ինչ տարիներ»:
“ՎԱՆՔԻ ԵՐԵԽԱՆԵՐԸ” ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ
26.06.2017 \ 14:55
Reads: 2443
63 րոպե տևողությամբ ֆիլմը պատմում էր 1937- 38 թթ-ին կոտորածների ժամանակ մասնատված ընտանիքի անդամների, տարիներ հետո, իրար գտնելն ու նորից բարեկամանալը… Նրանցից ոմանք քրիստոնյա են, ոմանք սուննի մահմեդական, ոմանք ալևի: Միևնույն ընտանիքի` տարբեր կրոնների և դավանանքների պատկանող, սակայն հայ անդամներին միասին տեսնելը ցնցող էր…
ՀԱՅ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԱՐԺԵՔԱՅԻՆ ՃԳՆԱԺԱՄԸ
21.06.2017 \ 12:43
Reads: 3075
Սկսած այն պահից, երբ ինձ հնարավորություն ընձեռվեց ծառայել իմ ազգի շահերին՝ որպես վարչապետ Կարեն Կարապետյանի խորհրդական, ես փորձել եմ հասկանալ և վերլուծել մեր քաղաքացիների կյանքը կանխորոշող արժեքային կողմնորոշումները: Իհարկե, Հայաստանում ապրում են տարբեր մարդիկ՝ տարբեր քաղաքական հայացքներով և պատկերացումներով: Սակայն մեծամասնությունը, ըստ իս, համախմբված է՝ իրեն պետությանն ու իշխանություններին հակադրելու հիմքով:
ԱԴՐԲԵՋԱՆ ԱՆՎԱՆ ԾԱԳՈՒՄՆԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՈՒ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՇՈՒՐՋ
17.06.2017 \ 19:11
Reads: 9414
Պարսկաստանի կառավարությունը փորձեց դիվանագիտական ճանապարհով վիճարկել հարցը, սակայն, ապարդյուն: Պարսկաստանի համանուն Ադրբեջան նահանգում տեղի ունեցան ցույցեր, որոնց ընթացքում շեյխ Խիաբանին և նրա կողմնակիցները հարց բարձրացրեցին փոխել սեփական նահանգի անվանումը` Ադրբեջանը վերանվանելով Ազադիսթան, միայն թե տարբերվեին հարևան նորաստեղծ հանրապետությունից:
ԴԵՐԵՆԻԿ ԴԵՄԻՐՃՅԱՆ. «ՀԱՅԸ»
03.06.2017 \ 00:55
Reads: 4544
Տեսե՞լ եք նրա բնակարանը, խլուրդի ծակուռ... Բայց անցիր նրա երկիրը։ Ի՜նչ հիասքանչ վանքեր, հոյակապ աշտարակներ, գողտրիկ խաչքարեր։ Հավատալ կարելի՞ է, թե ինքն է շինել այդ բոլորը։ Խոսակցությունն ես լսում՝ հայհոյանքների կեսը եկեղեցի ու Աստված է։ Լցրել է իր երկիրը եկեղեցիներով, բայց տարին մի անգամ չի մտնում մեջը՝ աղոթելու։ Աղոթք էլ չի անում առօրյա կյանքում, իր կրոնը երբեք չէ քարոզել ուրիշներին։ Եվ հավատալի՞ բան է, որ իր պատմությունը ամենամեծ կրոնական պատերազմների պատմություն է, և այս չաղոթող ցեղի Նարեկացու շուրթերից թռավ աղոթքի ամենաբարձր թռիչքը առ Աստված...
ԳԱԳԻԿ ԳԻՆՈՍԵԱՆԸ ՅՈՐԴԱՆԱՆԻ ՀԱՇԻՄԱԿԱՆ ԹԱԳԱՒՈՐՈՒԹԵԱՆ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԱՄՄԱՆԻ ՄԷՋ
02.06.2017 \ 01:12
Reads: 1951
Ամմանի Հայ համայնքի մէջ պահանջը հասկանալով նոր սերունդին՝ ծանօթացնելու Հայ Ազգի հարուստ ժառանգութիւնը, դարձնելու համար Հայ լինելու հպարտութիւնը, թեմայի շուրջ դասախօսութեամբ հանդէս եկաւ Գ. Գինոսեանը սթափեցնելու և ինքնաճանաչ սերունդ կերտելու համար։
ՊԱՇՏՊԱՆԱԿԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԸ` ՈՐՊԵՍ «ԱԶԳ-ԲԱՆԱԿ» ՀԱՄԱԿԱՐԳԻ ԱՌԱՋԱՎԱՐ-ՌԱԶՄԱՎԱՐԱԳԵՏՆԵՐԻ ԱՃԵՑՄԱՆ ԳԻՏԱԿՐԹԱԿԱՆ ՀԵՆՔ
20.04.2017 \ 17:33
Reads: 2138
ՀՀ ՊՆ Պաշտպանական ազգային հետազոտական համալսարանի պետ, քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, գեներալ-լեյտենանտ Հայկ Ս. Քոթանջյանի զեկուցումը «Ազգ-բանակ-2017» համաժողովում:
ԹՈՒՐՔԱԿԱՆ ԹԵՐԹԸ ՀՐԱՊԱՐԱԿԵԼ Է ՀԱՅ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԸ ՊՈԼՍՈ ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔԻՆ
12.06.2016 \ 22:46
Reads: 2449
Հայաստանից արձագանքներ կան Թուրքիայի հայերի պատրիարքի փոխանորդ Աթեշյանին, որը Էրդողանին ուղղված իր նամակում գրել էր, որ «վշտով» է ընդունել Գերմանիայի կողմից ընդունված՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին որոշումը: «Թարաֆ» թերթին տված հարցազրույցում Հայաստանի անկախ պատգամավոր Արագած Ախոյանն ասել է. «Պետության կողմը բռնելով՝ Աթեշյանն ուզում է երկարաձգել իր պաշտոնավարումը»:
ԵՓՐԵՄ ԽԱՆ ԴԱՎԹԵԱՆ. ՈՐՊԷՍԶԻ ԱՒԵԼԻՈՎ ՍՏՒԱՐԱՆԱՆ ԵՐԱԽՏԱԳԷՏՆԵՐԻ ՇԱՐՔԵՐԸ...
27.12.2015 \ 20:41
Reads: 2388
Եփրեմի մարմնեղէն-շիրմային մասունքները, սակայն, իրենց յաւիտենական հանգրւանն են գտել Թեհրանի հինաւուրց Ս. Աստւածածին եկեղեցու անկիւնային շրջափակում, իր կիսանդրի արձանով:
ՉԻՆԱՍՏԱՆՈՒՄ ՍԿՍԵԼ ԵՆ ՀԱՅԵՐԵՆ ԴԱՍԱՎԱՆԴԵԼ
17.09.2015 \ 10:55
Reads: 5049
Հայերենի ուսումնասիրությունը մեծ հետաքրքրություն է առաջացրել, բազմաթիվ ուսանողներ ցանկություն են հայտնել ուսումը շարունակել Հայաստանում:
ՈՒԾԱՑՄԱՆ ԵՎ ՁՈՒԼՄԱՆ ՄԱՍԻՆ
![]()
Ս. Թոփչյանը կարծում է, թե «… վերջին երկու տասնամյակում Հայաստանից արտագաղթածների շնորհիվ ուծացումը դանդաղել է»։ Ինչպիսի սփոփիչ լուր, «դանդաղել է»։ Մի՞թե պարզ չէ, որ դա ժամանակավոր երևույթ է, և որ ուծացումն ու ձուլումը հետագայում նոր թափ են առնելու՝ հատկապես վերջին տարիներին Հայաստանից արտագաղթածների ավագ սերնդի հեռանալուց հետո։
07.09.2013 \ 00:37
Reads: 2732

ԱՐԴՅՈ՞Ք ՀԱՅ ԱԶԳԸ ԱՆՀԵՏԱՑՄԱՆ ՎՏԱՆԳԻ ԱՌՋԵՎ Է
Ես կարծում եմ, որ նման տագնապը (բայց ոչ խուճապը) ավելի օգտակար է ազգի ինքնապաշտպանական ուժերը շարժման մեջ դնելու առումով, քան թե հանգստությունը՝ էլ չենք խոսում ազգի ճակատագրի նկատմամբ անտարբերության մասին։ Իսկ որ սպառնալիքները լուրջ են՝ որևէ կասկած լինել չի կարող։ Իսկ թե ինչ սպառնալիքների մասին է խոսքը, հայտնի է բոլորին, այստեղ հիշատակելն ավելորդ է։
28.08.2013 \ 00:37
Reads: 2740

ԱՆՁԸ ԵՎ ԻՐ ԷԹՆԻԿԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Յուրաքանչյուր անձնավորություն ունի բազմաթիվ փոխկապակցված հոգեկան գծեր, որոնք կազմում են նրա խառնվածքը, բնավորությունը, մտավոր օժտվածությունը, իսկ միասնության մեջ՝ նրա անձի հոգեբանական կառուցվածքը։ Անձը ոչ մի չափով չի հանգեցվում իր էթնիկականությանը, իր էթնիկական Ես-ին։
14.08.2013 \ 00:38
Reads: 2435

Ո՞Վ ՊԵՏՔ Է ԾԱՂԿԵՑՆԻ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԵՎ ՈՒ՞Մ ՀԱՄԱՐ
Հայաստանից արտագաղթողների շրջանում կա մի հետաքրքիր, նույնիսկ ես կասեի՝ պարադոքսալ մի պատկերացում, որին ես հանդիպել եմ նման մի քանի անձնավորությունների հետ ունեցած զրույցների ընթացքում և որն առկա է նաև Թոփչյանի հոդվածում։ Խոսքը հետևյալի մասին է. մենք գնում ենք, իսկ երբ Հայաստանում կյանքի պայմանները բարելավվեն, գուցե և վերադառնանք։
01.08.2013 \ 00:38
Reads: 2788

Ի՞ՆՉ Է ԷԹՆԻԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆԸ
Ըստ ժամանակակից գիտական պատկերացումների, էթնիկականությունը, որը կոնկրետ դեպքերում կարելի է արտահայտել այնպիսի, մի փոքր արհեստական, հասկացությունների միջոցով, ինչպիսիք են՝ «հայկականություն» կամ «հայություն», «թրքություն» (կամ «թուրք լինելը»), «ռուսություն» և այլն՝ էթնոհոգեբանական մի կառուցվածք է, բարդույթ, որը պետք է դիտել ինչպես ողջ էթնոսի (այդ թվում նաև ազգի, որը էթնոսի զարգացման բարձրագույն աստիճանն է), այնպես էլ անհատների և տվյալ էթնոսի կազմի մեջ մտնող խմբերի, օրինակ՝ ընտանիքի մակարդակում։
02.07.2013 \ 00:39
Reads: 3257

ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՀԱԿԱՍԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԸ (ՄԱՐԳԻՆԱԼ ԷԹՆՈԿԻՐ)
Այն դեպքում, երբ անհատի էթնիկական սոցիալականացումն ընթանում է նրան ծնած ազգի միջավայրում և նորմալ ընթացք է ունենում, նրա էթնիկական հոգեկերտվածքն ու ազգային ինքնությունը լինում են ամբողջական և հիմնականում անհակասական հոգեբանական համակարգեր։ Եթե որևէ անհատ գիտակցում է, որ ինքը հայ է, և միա՛յն հայ, և եթե նա բողոքում ու զայրանում է, երբ նրան նմանեցնում են որևէ այլ, հատկապես չսիրված ազգի ներկայացուցիչների՝ «կարծես թուրք լինես», ապա նրա էթնիկական ինքնությունն ամբողջական է, կայուն ու հետևողական։
25.06.2013 \ 00:40
Reads: 3860

ԱՐԴԱՐ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՍՊԵԼԸ ԷԹՆԻԿԱԿԱՆ ՀՈԳԵԿԵՐՏՎԱԾՔԻ ԿԱԶՄՈՒՄ
Ազգի հոգեբանական էությունն ու ինքնությունը հասկանալու համար, ի թիվս բազմաթիվ այլ խնդիրների, պետք է լուծել նաև հետևյալը. ինչպիսի՞ն է տվյալ ազգի մեջ տիրապետող հիմնական միտումը կամ դիրքորոշումը աշխարհի նկատմամբ՝ լավատեսակա՞ն է այն, թե հոռետեսական։ Այս մեծ խնդրի կարևոր կողմերից մեկը արդար աշխարհի առասպելի կամ վարկածի (ԱԱՎ) նկատմամբ էթնոկիրների մեծամասնության վերաբերմունքն է։ Հավատու՞մ է, արդյոք, էթնոսը, որ աշխարհն արդար է, թե նրա հայացքներում գերակշռում է այն տեսակետը, որ աշխահն անարդար է և այդպիսին էլ մնալու է («ոնց եկել է, այնպես էլ գնալու է»)։
18.06.2013 \ 00:41
Reads: 2929

ԱՐԴՅՈ՞Ք ՈՐԵՎԷ ԱԶԳԻ ԷԹՆԻԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՆԿՐԿՆԵԼԻ Է
Խնդիրը, որն այստեղ ցանկանում եմ համառոտակի քննարկել, հետևյալն է. արդյո՞ք որևէ էթնիկական հանրույթի էթնոհոգեբանական ինքնությունն այն իմաստն ունի, որ այլևս որևէ այլ էթնոսի մոտ չի դիտվում։ Այսինքն՝արդյո՞ք այն անկրկնելի է։
12.06.2013 \ 00:41
Reads: 2343

ԷԹՆԻԿԱԿԱՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ՎԱՐՔԱՅԻՆ ԴՐՍևՈՐՈՒՄՆԵՐԸ
Ազգի էթնիկական ինքնությունը, նրա հոգեկերտվածքի յուրահատկությունը, ունի ոչ միայն ներհոգեկան, այլև վարքային կողմեր։ Դա նշանակում է, որ էթնիկական ինքնության այս կամ այն բաղադրիչներն ու բարդույթները ժամանակ առ ժամանակ դրսևորվում են նրա անդամների, ենթախմբերի և նույնիսկ ողջ էթնոսի վարքում։ Հետևաբար, ուսումնասիրելով էթնոսի վարքը, մենք կարող ենք որոշակի եզրակացությունների հանգել նաև նրա հոգեբանական ինքնության մասին։ Որո՞նք են վարքի այն տեսակներն ու ձևերը, որոնք այս իմաստով ինֆորմատիվ են, այսինքն բխում են էթնոսի բուն էությունից։
02.06.2013 \ 00:42
Reads: 6303

ԷԹՆԻԿԱԿԱՆ ԻՆՔՆԱԳԻՏԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ՝ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐԱԳՈՒՅՆ ԿՈՂՄ
Ի՞նչ բան է ինքնագիտակցությունն ընդհանրապես, և ի՞նչ պետք է հասկանալ էթնիկական ինքնագիտակցություն ասելով։ Ի՞նչ կապ ունեն այս երևույթները էթնիկական ինքնության հետ։ Այս բարդ ու բազմակողմանի երևույթների մասին կարելի է հատորներ գրել։ Այստեղ խոսելու ենք շատ համառոտ, քննարկելով միայն դրանց որոշ էական կողմեր։
17.05.2013 \ 00:42
Reads: 8328

ԷԹՆԻԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՏԱՐԲԵՐ ԱՍՏԻՃԱՆՆԵՐ
Ձևական էթնոկիր մենք անվանում ենք այն անհատին, որը գիտակցում է, որ տվյալ էթնոսի անդամ է («Ես հայ եմ»), բայց ոչ մի իրական հայկական էթնիկական հատկանիշ և բովանդակություն չի կրում իր մեջ։
11.05.2013 \ 00:46
Reads: 2413

ԼԻԱՐԺԵՔ ԷԹՆՈԿԻՐ
Դժվար չէ նկատել, որ երբ մենք դիտում ենք այս կամ այն էթնոսի անդամներին (էթնոկիրներին, այսինքն համապատասխան էթնիկականության կրողներին), նրանց վարքն ու մտավոր գործունեության արդյունքները, ապա տեսնում ենք, որ ըստ էթնիկական գծերով իրենց «հագեցվածության» նրանց միջև էական տարբերություններ կան։
23.04.2013 \ 00:47
Reads: 2510

ԱԶԳԱՅԻՆ ԻՆՔՆՈՒԹՅԱՆ (ԷԹՆԻԿԱԿԱՆՈՒԹՅԱՆ) ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԸ
Այն, ինչ և´ առօրյա խոսքում, և´ էթնոհոգեբանության բնագավառում ազգային կամ «էթնիկական ինքնություն» են անվանում, բարդ մշակութա-հոգեբանական համակարգ է, որը պետք է ուսումնասիրել ինչպես ընդհանրական ձևով, այնպես էլ յուրաքանչյուր կոնկրետ էթնոս և նրա անդամներին բնութագրելիս:
11.04.2013 \ 00:48
Reads: 9272
