![]() «ԲՈՒՅԼ ՄԵԾԱՑ». ՎԱՀՐԱՄ ՓԱՓԱԶՅԱՆԻ ԿԱՆԽԱՏԵՍՈՒՄԸ Ռադիոյի կուսկազմակերպության ժողովում քննարկվում է խմբագիր Վահրամ Արամունու հարցը: Հովհաննես Շիրազի ընթերցմամբ եթեր է տրվել նրա «Ո՞րն է, բաբո» և Չարենցին նվիրված «Քարը» բանաստեղծությունները: Զեկուցողը մեղադրում է Արամունուն, որ առանց լսելու, թե ինչ է կարդացել Շիրազը, ժապավենը -Բայց ի՞նչ է ասել Շիրազը, «այս քարաշատ Հայաստանում մի քար չկար, որ Չարենցի շիրմի վրա դնեին...» Թեև 60-ական թվականների սկիզբն է, բայց ստալինյան բռնատիրության զոհ դառնալու փաստի մասին չեն խոսում, թեկուզ այդ զոհերը հետմահու արդարացված են: Անգամ Հայկական սովետական հանրագիտարանում բռնադատվածների կենսագրությունը հասնում է մինչև 37 թվականը: Ու լռելյայն անցնում են այդ հրեշավոր իրողության կողքով: Ժողովը գնալով թեժանում է, Արամունին ուզում է ասել՝ այսօր «Քարը» և նման գործեր արգելված են, բայց վաղը կարող է թույլատրվեն, դրա համար պետք է ձայնագրել: Բայց իրեն այնպես է կորցնում, որ տեղից բղավում է.
-Ինչպե՞ս կարելի է արգելված հեղինակի գործերը ձայնագրել: Սա պետական ռադիո է,-ասում են հույժ կուսակցականները: -Պետք է ձայնագրել ու պահել,-առարկում են երիտասարդները: Նրանք մտահոգված են՝ ինչպես փրկել ձայնագրությունը, որ չարժանանա Դեմիրճյանի «Քաջ Նազար» պիեսի ռադիոբեմականացման ճակատագրին: Սքանչելի ձայնագրությունը (գլխավոր դերակատար՝ Համբարձում Խաչանյան) կոմկուսի կենտկոմն արգելել էր, իսկ ռադիոյի որոշ աշխատակիցներ, Հռոմի պապից պապական գտնվելով, ջնջել էին: Տարիներ անցան, Փափազյանի կանխատեսումն իրականացավ: Մեծ վարպետի կատարմամբ հիմա ի՜նչ հույզերով ենք լսում «Իջեք, իջեք, երազներ» կիսերգը, ի՜նչ հպարտություն է, որ ունենք այդ ձայնագրությունը: | |
ԲՈՒՅԼ ՄԵԾԱՑ | |
3566 reads | 20.01.2013
| |